Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: