Հասարակություն 18:15 28/01/2021 Հայաստան

Մայոր Ցոլակյանը հաղթեց մահին ու մտածում է հզորանալու մասին

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Պատերազմի թեժ օրերին Հադրութում ոտքերի, ողնաշարի հատվածում վնասվածքներ ստացած ու անգիտակից վիճակում չորս օր թշնամու թիկունքում մնացած մայոր Գուժ Ցոլակյանն ապաքինվել է, արդեն կարողանում է քայլել։

Այսօր ընկերների հետ Եռաբլուրում էր։ Ասում է՝ զինվորական պանթեոնում ամփոփվածները՝ ծանոթ, թե անծանոթ, հարազատ դարձած մարդիկ են։ Նրանց շիրիմների առաջ խոնարհվել է, ծաղիկ դրել, խունկ ծխել։ Առանց բարևելու անցնել չի լինում։

Պատերազմի առաջին օրից սկսած նա հրապարակում էր անմահացած ընկերների, հրամանատարների, զինվորների լուսանկարները։ Ցավոք, նրանք շատ էին։

«Ինձ իջեցրեցիր բարձունքից, բայց ինքդ մնացիր բարձունքում...Աստված հոգիդ լուսավորի, անմահ հերոս... Պատիվ ունեմ...»,- ծնունդով Գորիսից գնդապետ Ավագյանի մասին գրել էր նա։

Եռաբլուրում այսօր Ցոլակյանը երկար կանգ առավ իր տեղակալի՝ Դավիթ Նազարյանի շիրիմի առաջ։

«Ինքն իմ ընկերն է։ Գումարտակի հրամանատար էր, զոհվեց մեկ այլ ուղղությամբ։ Այստեղ բոլորն իմ ընկերներն են, իմ նախկին զինվորներն են։ Հավատացեք, բոլորը հարազատ են։ Չես կարողանում որևէ մեկի կողքով անտարբեր անցնել։ Նույնիսկ այն մարդկանց, որոնց կենդանության օրոք չես ճանաչել։ Կանգնել եմ, նրանց հետ զրուցել եմ։ Նրանք հենց այնպես չեն զոհվել։ Մենք պարտավոր ենք իրենց գործն արժևորել, շարունակել։ Իրենց հերոսությունների մասին փոքրուց պետք է պատմենք մեր երեխաներին, այդ հերոսությունները սերմանենք նրանց մեջ՝ անկախ սեռից։ Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ հաղթանակներ տանելու ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Գուժ Ցոլակյանը։

Այս տարի բանակի տոնին մտքերն ու զգացմունքները հակասական են, հախուռն։

«Այդ սրբավայրն այսօր մեզ պարտավորեցնում է։ Մենք իրավունք չունենք այսպես լինել՝ մեջքներս կոտրված ասեմ, հուսալքված ասեմ, ընկճված ասեմ։ Մենք դրա իրավունքը չունենք։ Հակառակը պետք է անենք, հենց այստեղի տղաների ու մեր երեխաների համար, ինքներս մեզ ու աշխարհի համար, որ մեր բանակը կրկին անպարտելի դարձնենք, նրա անունը բարձր պահենք։ Մենք ուղղակի ուրիշ տարբերակ չունենք»,- ասում է մայորը՝ ընդգծելով, որ բանակն այսօր շատերի ու հատկապես հասարակության օգնության կարիքն ունի՝ նորովի կառուցվելու ու վերակառուցվելու համար։

Տասը տարուց ավելի սահմանի տարբեր հատվածներում մարտական ծառայություն իրականացրած, ապա Չինաստանի Նանկինի ցամաքային զորքերի հրամանատարական ակադեմիան ավարտած սպա Գուժ Ցոլակյանը, թողնելով ռազմական բուհի դասախոսական ցուցափայտը, շտապել էր առաջնագիծ ու ստանձնել պահեստազորային գումարտակներից մեկի հրամանատարությունը։



Վիրավորումից հետո գիտակցության գալուց անմիջապես հետո Ցոլակյանի մտքում ոչ ընտանիքն էր, ոչ երկուամյա դուստրը, ոչ էլ իր անձը։ Մտածում էր հանուն հայրենիքի իր կողքին պայքարող տղաների մասին. ովքե՞ր զոհվեցին, ովքե՞ր վիրավորվեցին, ո՞ւմ հաջողվեց ողջ մնալ։ Ավա՜ղ, զոհեր էլ եղան, վիրավորներ էլ։ Եռաբլուրում այսօր նրանց նաև խոստումներ տվեց։

«Հոկտեմբերի 15-ին վիրավորվեցի։ Հադրութ քաղաք չհասած բարձունքներ կան։ Հակառակորդի մեծ ուժերի կուտակում կար։ Իմ հրամանատարությամբ մոբիլիզացիոն ուժերն էին։ Իրավիճակը գնալով սրվում էր, ինտենսիվ մարտական գործողություններ էին ընթանում։ Ես իմ անձնակազմի հետ շարժվեցի դեպի այդ ուղղությամբ, գործողությունների ընթացքում վիրավորվեցի։ Մինչ այդ, կրակն իմ վրա վերցնելով, անձնակազմին հնարավորություն է տրվել դուրս գալ, միանան այլ թևերի անձնակազմերին, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը թույլ չտան։ Որոշ ժամանակ անց գիտակցությունս կորցրել եմ, արթնացել եմ արդեն շրջափակման մեջ՝ փաստացի հակառակորդի թիկունքում։ Համարյա չորս օր գտնվել եմ թիկունքում, լեռնային, անտառային տարածք էր։ Չորրորդ օրը կարողացա դուրս գալ մեր թիկունք»,- պատմում է հրամանատարը։

Մի քանի ամսվա հեռավորությունից նայելով այդ օրերին՝ Ցոլակյանը դժվարանում է հավատել, որ այդ ամենն իր հետ է տեղի ունեցել։ Հույսն առաջին հերթին Աստվածն էր, որին դիմում էր աղոթքներով, ապա սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։

«Հիմա որ հետ եմ նայում, դժվարանում եմ հավատալ, որ իմ կյանքում նման բան է եղել։ Բարդ զգացողություններ են։ Կարևորն այն է, որ հաղթահարեցի։ Հիմա կուրսանտներիս մեջ փորձում եմ սերմանել, որ պետք ունենան կամային բարձր որակներ։ Եթե կոտրվեցիր, հուսահատվեցիր, ավարտը տխուր է լինում։ Ցանկացած իրավիճակում պետք է  կողմնորոշվել, գիտակցել ու փորձել ելքեր գտնել։ Ես այդ իրավիճակում ելք գտա, ինձ մոտ ստացվեց՝ փրկվել, երբ իմ ընկերները մտածում էին, որ մյուսների հետ ես էլ եմ զոհվել։ Նաև Աստծո կամոք ստացվեց»,- ասում է մայորը։

Տոներից հետո նա արդեն արդեն աշխատանքի է գնում։ Լսարան մտնելու առաջին օրը դժվար էր։ Պատերազմը ստիպել է նրան խմբագրել ու վերանայել ոչ միայն մտքերը, այլև ապագա  զինվորականներին փոխանցվող գիտելիքներն ու հմտությունները։ 

«Հիմա առավել քան երբևէ պետք է լինենք ավելի արագ, եռանդուն, նվիրված, որպեսզի կարողանանք պատրաստվել հաջորդ պատերազմին։ Գիտեք, կուրսանտներին այնքան ասելիք կա, թե խորհրդի կարգով, ընդհանուր՝ սկսած մարդկային որակներից։ Ես ասում եմ, հիմա պետք է ավելի շատ հայրենանվեր ու հայրենապաշտ լինել, քանի որ հայրենասեր լինելը հիմա քիչ է։ Պետք է հայրանեապաշտություն, գործին նվիրում։ Դա թող սկսվի ընտանիքից, ընկերներից, հայրենիքից, պետությունից, պետք է անմնացորդ նվիրում, եթե ուզում ենք մեր երեխաների ապագան լինի այն Հայաստանում, որ բոլորս ենք ուզում»,- ասում է նա։

Զինվորականի միակ զավակն այս պահին երկուամյա Սոսեն է։ Մտադիր է անպայման որդի ունենալ, որին չի արգելի զինվորական դառնալ։ Ասում է՝ նրան էլ կդաստիարակի այնպես, ինչպես կուրսանտներին։



«Ցավը պետք է հաղթահարել ու հզորանալ, ոտքի կանգնել։ Գիտե՞ք, հողերի կորուստը, ընկերների կորուստը, մեկը մյուսից մեծ ցավ են պատճառում, նույնիսկ երբեմն խելագարության հասցնում։ Պարտությունն ինձ համար չափազանց ծանր էր։ Հաճախ ես մտածում էի, լավ կլիներ, եթե ընկերներիս, զինվորներիս հետ մնայի այնտեղ։ Բայց հիմա ասում եմ՝ փառք աստծո, ողջ եմ, կարողանում եմ աշխատել, մտածել... Հիմա այլ կերպ եմ վերաբերվում գրեթե ամեն ինչին, մենք պետք է առավել ուժեղ ու պատրաստված լինենք, ամեն օր պետք է ուժեղացնենք մեր բանակը,  պրոֆեսիոնալիզմը բարձրացնենք, կատարելագործենք, որպեսզի նման մութ ու սև էջեր չունենանք»,-ասում է մայոր Ցոլակյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}