Լեհաստանում աբորտի արգելքն ուժի մեջ մտավ ու սկսվեցին ցույցերը
Լեհաստանի Սահմանադրական դատարանի աբորտներն արգելելու (մոր կյանքին և առողջությանը չսպառնող պատճառներով) մասին որոշումը Պաշտոնական տեղեկագրում հրապարակելուց անմիջապես հետո հազարավոր մարդիկ դուրս եկան Վարշավայի և այլ քաղաքների փողոցներ: Մայրաքաղաքում «Կանանց գործադուլ» քաղաքացիական շարժման նախաձեռնած ցուցարարները հավաքվել են Սահմանադրական դատարանի շենքի մոտ և փակել հարակից փողոցը:
Ոստիկանությունը բարձրախոսներով բոլոր ներկաներին հորդորում էր ցրվել, քանի որ համաճարակի պատճառով զանգվածային հավաքներն արգելվում են: Այս մասին գրում է Euronews-ը։
Դատարանի շենքից, ըստ կազմակերպիչների, ավտոշարասյունը, որը մի քանի հազար էր, գնացել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության շտաբ՝ արգելափակելով այլ փողոցներ և առանցքային խաչմերուկներ: Բայց ոստիկանության ուժեղացված շղթաները խանգարել են ցուցարարներին մոտենալ շենքին:
Բողոքի ցույցերի կազմակերպիչները պահանջում են կառավարության հրաժարականը և Յարոսլավ Կաչինսկու հեռացում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքական ասպարեզից:
Ավելի վաղ իշխանությունները հետաձգել էին նախորդ տարվա հոկտեմբերի 22-ին ընդունված աբորտների արգելքի մասին որոշման հրապարակումը՝ պատճառաբանելով, որ ձգձգումը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի գրավոր հիմնավորում ստանալու համար: Այն տպագրվել է չորեքշաբթի օրը:
Այն ասում է. «Բեղմնավորման պահից սկսած՝ մարդը կյանքի իրավունք ունի», ինչը երաշխավորված է Լեհաստանի հիմնական օրենքով:
Այժմ Լեհաստանում աբորտ կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե առկա է պտղի ծանր և անդառնալի վնասման կամ մոր կյանքի և առողջության համար վտանգավոր անբուժելի հիվանդության մեծ հավանականություն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին