Ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, և ես դրանից ցած չեմ իջնելու. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
«Բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է: Բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսություն է»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Սրբազանի խոսքով, բանակի հետ են, բանակի կողքին են. «Կարելի է ասել նույնիսկ զինվորագրված ենք այդ առաքելությանը: Մենք սիրով և խոնարհումով այսօր և այլ նշանակալից օրերին էլ մեր քայլերն ուղղում ենք այստեղ՝ ցույց տալու միասնությունն ու ամբողջությունը»:
Դիտարկմանը՝ մի կողմից խոսվում է միասնությունից, մյուս կողմից տեսնում են, որ առաջին անգամ հոգևոր իշխանությունը քաղաքական իշխանության հետ չի ժամանել Եռաբլուր, ինչպես մշտապես եղել է, Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ասաց. «Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանելու այս օրով: Որևէ նման հարցի ես չեմ ուզում պատասխանել, որովհետև ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, և ես դրանից ցած չեմ իջնելու»:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Եկեղեցին ջանքեր գործադրում է գերեվարված զավակների վերադարձին նպաստելու համար
- Գարեգին Երկրորդ. Երկիրն երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել
- Գարեգին Երկրորդ. Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում