Բուֆոն. «Մենք չպետք է թերագնահատենք Մալթայի հավաքականին»
Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆոնը Մալթայի ընտրանու հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական խաղից առաջ շեշտել է, որ թիմը չպետք է թերագնահատի մրցակցին: Անտոնիո Կոնտեի սաները 6-րդ տուրից հետո 12 միավորով ընթանում են «H» խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ Խորվաթիայի ազգային թիմից հետ մնալով մեկ միավորով:
«Մենք չպետք է թերագնահատենք մրցակցին,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է TMW-ն:- Մալթայի հավաքականը վերջին տարիներին նկատելիորեն ավելացրել է: Այդ թիմն այլևս խոշոր հաշվով չի պարտվում յուրաքանչյուր խաղում: Բացի այդ, նման խաղերը մեզ երբեք հեշտ չեն տրվել»: