Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վրաստան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Օդանավակայանում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարին դիմավորել է, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում, Իրանի արտգործնախարարը կհանդիպի Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի և վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Իրանի արտգործնախարարը կհարգի նաև Վրաստանի միասնության համար զոհված մարտիկների հիշատակը և ծաղկեպսակով կզարդարի հերոսների հուշահամալիրը:
Հիշեցնենք, որ Զարիֆը նախօրեին Հայաստանում էր։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Պետք չի նեղանալ Իրանի արտգործնախարարի Ադրբեջանին ուղղված շնորհավորանքից
- Արմեն Պետրոսյան. Իրանի ուշագրավ ուղերձները Հայաստանին
- Արա Այվազյան. Մենք հարգում ենք Իրանի մոտեցումները
- Զարիֆ. Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին
- Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում. Զարիֆ
- Լավրովն ու Զարիֆը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը՝ Ղարաբաղում իրավիճակի շուրջ
- Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
- Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ
- Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի