Առավոտ շուտ եկել, հերթական անգամ պղծել են Եռաբլուրն ու փախել. Պավլիկ Մանուկյան
«Բանակը չի պարտվել: Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ացելի մենք բանակը թողեցինք բարցիթողի, դարձրեցինք դուքյան»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
Նրա խոսքով, մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, ինչը գիտակցում էին հարևանները, և ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց:
«Հիմա կեսով չափ մեռած ենք, կեսով չափ արթուն ենք: Շուշին 90 տոկոսով թուրքերի՞ն էր: Հիմա Կարսում՝ մեր հինավուրց մայրաքաղաքում, զորավարժություններ են»,- նշեց Պ.Մանուկյանը:
Ըստ նրա, եթե իշխանությունները լեգիտին ճանապարհով չեմ հեռանում, ճիպոտով կհեռացնեն:
«Իրենք էլ գիտեն, որ բարոյազուրկ են, իրենք էլ գիտեն, որ գողապետությունը Հայաստանում երբեք չի կարող իշխել: Հայաստանում հիմա գողապետություն է: Ինչի՞ է նման՝ առավոտ շուտ եկել, հերթական անգամ պղծել են Եռաբլուրն ու փախել»,- ասաց Պ.Մանուկյանը:
Նրա կարծիքով, Հայաստանն այս ճգնաժամային վիճակից մեկ անձ չի կարող հանել, պետք է լինի կառույց, որպեսզի ով էլ լինի իշխանության գլուխ, մինչև վիզը բռնած լինի, ոչ թե կոշիկի տակից ազատության մեջ, այսօր մի բան ասի, վաղը հերքի, ինչին ականտես են ողջ ազգով:
Հարցին՝ խոսեցիք դավաճանների մասին, ի վերջո ովքե՞ր են այդ դավաճանները, ովքե՞ր հող հանձնեցին, Նիկոլ Փաշինյա՞նն է գլխավոր մեղավարը, Պ.Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, նա է»:
Դավաճա՞ն է՝ հարցին ի պատասխան արձագանքեց. «Այո, հակառակ պարագայում թող բացահայտեն բոլոր նրանց, ովքեր դավաճանել են»:
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ չէին պատրաստվում պատերազմին. «Տռուսիկ-մայկով, ելակով բանակ են պահում, հա՞: Դրա համար էլ սրբազան տղերքի արյունով դաշտերը ներկեցին կարմիր»:
Հարցին՝ դո՞ւք էլ Փաշինյանի հայտարարությունից տպավորություն եք ստացել, որ նա կասկածի տակ է դնում Շուշիի հայկական լինելը, Պ. Մանուկյանը պատասխանեց. «Ես կասկածի տակ չեմ դնում: Ես կասկածի տակ դնում եմ մեր վարչապետի ով լինեը»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ սանկցիա չեք ներկայացում Փաշինյանի կալանավորման համար որպես պետական դավաճանի. Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին
- Պավլիկ Մանուկյան. Էլի ես մնում եմ նույն ապստամբը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ