Տնտեսություն 16:09 29/01/2021 Հայաստան

Արման Ղուկասյան. Հասարակությունն այս տարի կզգա, թե ինչ խոր ճգնաժամի մեջ է Հայաստանը

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ 2021 թվականը կլինի Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի, բայց հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը, ես 2021 թվականը կորակեմ տարի, երբ լիովին կգիտակցենք, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել Հայաստանը», - այս մասին  «Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանի կառավարությունն, ըստ նրա, պետք է իրականացնի տնտեսական քաղաքականություն, որը կլինի հստակ, հասկանալի ու կոնկրետ, անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ։

«Այն, ինչ արել է այս կառավարությունն անցած 2.5 տարում, հիմա չի աշխատի, քանի որ Հայաստանի առաջ լուրջ մարտահրավերներ են կանգնած»,- ասաց նա։

Ղուկասյանը նշեց, որ ի սկզբանե, 2020 թ-ին կանխատեսվում էր 4.8% տնտեսական աճ, բայց վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ կունենանք շուրջ 8.5% անկում (ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դեպքում):

«Իհարկե, կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը Արցախում շատ մեծ հարված հասցրին երկրի տնտեսությանը, բայց իշխանությունները չկարողացան մշակել ճիշտ հակաճգնաժամային քաղաքականություն, որի արդյունքում 2021-ին մարդիկ նույնպես կշարունակեն զգալ այդ բացասական հետևանքները: Ցավոք, այսօր կառավարությունը ոչ միայն չի ասում, թե ինչպես է լուծում այդ խնդիրները, այնպես էլ չի ներկայացնում, թե ի՞նչ է անելու հետագայում», - ասաց նա:

Ղուկասյանի խոսքով, հայտնի է, որ Հայաստանը պատրաստվում է արտաքին պարտքը հասցնել 8 մլրդ դոլարի, մասնավորապես, նախատեսված է 400 մլն դոլար պարտք վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից։

«Նույն Փաշինյանը հայտարարեց, որ բանակը կարող է զարգանալ միայն զարգացած տնտեսության պարագայում, բայց ակնհայտ է, որ տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես դա եղել է վերջին 2.5 տարվա ընթացքում: Պետք է ներկայացվեն հատուկ ծրագրեր ու կոնկրետ քայլեր»,- շեշտեց Ղուկասյանը՝ ավելացնելով, դեռ հստակ ներկայացված չէ տարվա ընթացքում Հայաստանի կրած կորուստների ողջ ծավալը։

Փորձագետը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է մեծ դեր ունենալ ՀՀ տնտեսության վերականգնման գործում, բայց ամեն դեպքում, տնտեսության վերականգնումն անհնար է առանց հատուկ գործիքակազմի ու մեթոդաբանության, որոնք պետք է հստակ ձևակերպվեն կառավարության կողմից:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման օրակարգին, Ղուկասյանը հորդորեց մեր երկրի փորձագիտական համայնքին վերլուծել ու ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող է կրել այս գործընթացն իր մեջ, ինչպես կարող է Հայաստանը նվազագույնի հասցնել այդ ռիսկերը և ինչպես հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունը Հայաստանի զարգացման համար։

«Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք է ունենան մեր քաղաքացիները: Կառավարությունը պետք է ազնվորեն ներկայացնի իրավիճակի իր տեսլականը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծումները», - ամփոփեց նա:

Իր հերթին, տեսակամուրջին Մոսկվայից միացած Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Արտեմ Պիլինը համաձայնեց, որ Հայաստանը դեռ պետք է գնահատի կորուստները և միայն դրանից հետո ճշգրտումներ կատարի տնտեսական քաղաքականության մեջ։

Ըստ նրա՝ լավագույն դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է հասնել 2019 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակին, այսինքն նախաճգնաժամային իրավիճակին ոչ շուտ, քան 2022 թվականին: Սա այն դեպքում, եթե իրավիճակը չվատթարանա:

«Հետևաբար, պետք է մտածել, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար, այդ թվում` տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում։ Սա շատ կարևոր թեմա է, քանի որ երկար տարիներ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ստանում է հնարավորություն ցամաքային սահման ունենալ Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով:

Հայտնի է, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, և Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր արտադրանքը ռուսական շուկա տեղափոխելու լրացուցիչ հնարավորություն ստանալու հարցում, քանի որ Ռուսաստան ներկայիս արտահանման հնարավորություններն այլևս չեն համապատասխանում հայկական արտադրանքի ավելացված ծավալներին», - նշեց ռուս փորձագետը՝ այս հարցում կարևորելով միջազգային կառույցներից այստեղ գումարների ներգրավումն ու փոխշահավետ համագործակցությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}