«Ժողովուրդ». Լիլիթ Մակունցի դեսպանության ագրեմանը դեռևս չկա. այն կարող է նաև մերժվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանալու, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ դեռևս ագրեմանն էլ չկա։ Իսկ ի՞նչ է ագրեմանը, և, ընդհանրապես, ինչպես է տեղի ունենում այս կամ այն երկրում դեսպան նշանակելու գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սովորաբար ագրեման տալու գործընթացն այնքան էլ հեշտ չէ և հաճախ ենթակա է լինում նաև մերժման:
Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ դեսպանի թեկնածուի կենսագրությունը՝ հայտնելով նրան դեսպան նշանակելու մտադրության մասին:
Այնուհետև ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան: Սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաև դրա մերժման մասին չի բարձրաձայնվում:
Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես այդպիսին, ագրեման ստանալու համար նախատեսված ժամկետ չկա. մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը և այլն, սակայն 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Այսինքն՝ այնպես չէ, որ Լիլիթ Մակունցը մոտակա օրերին դեսպան է նշանակվելու, քանի որ գործընթացն իրականում երկարատև է, և դեռ պետք է ուսումնասիրեն Լիլիթ Մակունցի կենսագրությունը, նրա անցած ուղին ամերիկյան կողմի համար ընդունելի է, թե ոչ, և նոր միայն որոշեն՝ տալիս են արդյոք իրենց համաձայնությունը՝ նրան որպես դեսպան հյուրընկալելու, թե ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ