Ղրղզստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան ձերբակալվել է կաշառք վերցնելու համար
Ղրղզստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Նուրգազի Անարկուլովը բերման է ենթարկվել կաշառք վերցնելու կասկածանքով: Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Ղրղըզստանի Հանրապետության պետական մարմիններում կոռուպցիայի հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխելու և ճնշելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն բացահայտել է ՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Ա.Ն.Ս.-ի կողմից հատկապես խոշոր չափերով կաշառք շորթելու փաստ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ հաստատվել է, որ ձերբակալվածը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը և հետապնդելով անձնական նյութական հարստացման նպատակը, պաշտոնի նշանակելու դրական որոշում կայացնելու համար առաջատար հասարակական պաշտոններից մեկի դիմումատուից առանձնապես խոշոր չափերի գումար է շորթել:
Ինչպես հաղորդվում է, Անարկուլովի դեմ քրեական գործ է հարուցվել «Կաշառքի շորթում» հոդվածով: Նրան տեղափոխել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական գլխավոր վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին