Արմեն Գևորգյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննության մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, նիստի մեկնարկից առաջ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։
«Դատարանն անցնում է միջնորդության քննությանը»,-հայտարարեց Դանիբեկյանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դիմելով դատարանին, նշեց, եթե պաշտպանը չի առարկում մինչ միջնորդության քննարկումն ինքը ցանկանումէ հանդես գալ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկրորդ նախագահի գրասենյակը կոչ է անում աջակիցներին դատարանի դիմաց ակցիա չանել
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ. վաղը շարուկավելու է դատական գործով քննությունը
- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ