Իրավունք 14:45 02/02/2021 Հայաստան

Պաշտպանը՝ դատավոր Դանիբեկյանին. Դուք կատարել եք հանցագործություն և դրա համար պետք է ենթարկվեք պատասխանատվության

«Հարգելի դատարան, ես գտնում եմ, որ դուք բացարկման ենթակա դատավոր եք ու սույն քրեական գործոց չեք կարող իրականացնել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունները»,-դիմելով դատավոր Աննա Դանիբեկայնին՝ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, հանգամանքները, որոնք պատրաստվում է  ներկայացնել, կվկայեն այն մասին, որ այս պահից սկսած սա օրինական դատարան չէ։

«Միջնորդության մեջ վկայակոչել եմ համապատասխան նորմատիվային ակտեր, նախադեպային որոշումներ, որոնք վերաբերում են դատական իշխանությանը։ Ընդամենը նշեմ, որ ամբողջ գաղափարը վերաբերում է նրան, որ դատարանը ոչ միայն պետք է լինի օբյեկտիվ, անաչառ ու անկողմնակալ,  այլև այդպիսին պետք է երևա»,-հայտարարեց փաստաբան Ալեքսանյանը։

Պաշտպանն ընդգծեց, միչդեռ կան հանգամանքեր, որոնք վկայում են, որ դատավոր Դանիբեկյանը ոչ միայն օբյեկտիվ, անաչառ ու անկողմնակալ չէ Արմեն Գևորգյանի նկատմամբ, այլև այդպիսին չի էլ կարող երևալ։

Ալեքսանյանը մասնավորապես նշեց, որ 2020 թ. հուլիսի 9-ին սույն քրեական գործի շրջանակում ինքն էլ. փոստի միջոցով միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է նույն օրը նշանակված նիստը հետաձգել այն պարզ պատճառով, որ Արմեն Գևորգյանի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բնականաբար Արմեն Գևորգյանը, լինելով կոնտակտավոր, չի կարողանա մասնակցել այդ նիստին։

«Միաժամանակ ես դատարանին խնդրել եմ, որ Թամարա Գևորգյանի մոտ կորոնավիրուսի հաստատման փաստը դռնբաց դատական նիստի պայմաններում չհրապարակվի՝ այն բժշկական գաղտնիք հանդիսանալու պատճառաբանությամբ։ Հետո մամուլից տեղակացանք, որ այդ տեղեկությունը հրապարակվել է դռնբաց նիստի պայմաններում ու դարձել է հանրամատչելի»,-ներկայացրեց պաշտպանը՝ ավելացնելով, որ այդ հանգամանքն առաջացրել  է իրենց տարակուսանքը։

Ալեքսանյանը մանրամասնեց, երբ կապ են հաստատել դատավորի աշխատակազմի հետ, մի աշխատակից իրենց փոխանցել է՝ Դանիբեկյանը հրաժարվում է առհասարակ դրա վերաբերյալ որևէ պարզաբանում տալ։ Այնուհետ գրավոր են դիմել պարզաբանման համար, սակայն էլի պարզաբանում չեն ստացել։

«Մեր տարակուսանքն ավելի մեծացավ, քանի որ բարոյական տեսանկյունից Ձեր կողմից դրսևորած վարքագիծը որևէ կերպ չի կարող տեղավորվել ողջամիտ տրամաբանության մեջ։ Այդ ժամանակ գնահատելով Ձեր գործողությունները որպես հանցագործություն, քանի որ բոլորիս հայտնի է, որ բժշկական գաղտնիքը պաշտպանվում է նաև քրեական օրենսգրքով, և մինչ օրս մենք այն կարծիքին ենք, որ Դուք կատարել եք հանցագործություն և դրա համար պետք է ենթարկվեք պատասխանատվության»,-ասաց պաշտպանը։

Նրա խոսքով, դիմել են դատախազություն, խնդրել են մարդու անձնական կյանքի մասին տեղեկատվությունն առանց նրա համաձայնության հրապարակելու փաստով հարուցել քրեական գործ։ Փաստաբանի համոզմամբ, դատավորի արարքը երեք հանցակազմերից առնվազն մեկին համապատասխանում է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական անփութություն, անձնական տվյալների օգտագործում կամ իրացում։

Դատախազությունն իրենց հաղորդումը վերագրել է ՀՔԾ-ին, ՀՔԾ պետի տեղակալ Ենոքյանն իրենց հայտնել է՝ իբր հաղորդումն ընդհանրական է, վերացական, կոնկրետ տվյալներ չի պարունակում հանցագործության մասին, քրգործ չի հարուցվել։ Ալեքսանյանն ասաց, դա որակել են անգործություն, բողոքարկել վերաքննության կարգով, բացի այդ հարցը քննարկման առարկա են դարձել ՄԻՊ-ի մոտ։

«Նրա ուշադրությունը հրավիրեցինք այն բանի վրա,թե ինչպես է ստացվում, որ կներեք, հարգելի դատարան, Ձեր քթի վիրահատության վերաբերյալ հրապարակված տեղեկության առումով Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, այն էլ երկու հոդվածներով, իսկ մեր դեպքում, երբ խոսքը նույնպես վերաբերում է բժշկական գաղտնիքի հրապարակմանը, ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլև նյութեր չեն նախապատրաստվել։ Բնականաբար ՄԻՊ-ի մոտ սա ևս տարակուսանք առաջացրեց»,-ասաց պաշտպանը։

Նա մանրամասնեց, որ ՄԻՊ-ը տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցով դիմել է դատախազություն, վերջինս նյութեր նախապատրաստելու պահանջով՝ ՀՔԾ։ Վերջինն էլ նյութեր նախապատրաստեց, որոշում կայացրեց՝ քրգործի հարուցումը մերժել։ Պաշտպանը զավեշտալի որակեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում դատավորը չի կանչվել հարցաքննության, քանի որ կարող է դիտվել ճնշում դատավորի վրա, մինչդեռ նույն այդ կառույցը որպես վկա հարցաքննում է Ֆելիքս Թոխյանին, խուզարկում դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, քրեական հետապնդում իրականացնում Հրայր Թովմասյանի նկատմամբ։

Ալեքսանյանը զավեշտալի որակեց այն, որ բոլոր պետական մարմինները փորձում են պաշտպանել Աննա Դանիբեկյանին։

«Ինչո՞ւ եք դուք բացառություն, ինչո՞ւ մյուս դատավորներին կարող են հարցաքննել, Ձեզ՝ ոչ։ Միգուցե այն հանագամքնով, որ դուք այս քրեական գործով ընտրվել եք անփոխարաինելի դատավոր։ Ձեր նկատմամաբ առկա է հատուկ վերաբերմունք»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատավորը պետք է հեռանա այս գործից։

Արմեն Գևորգյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ․ «Ամբողջ պրոցեսը հրեշավոր ծրագրի կարևոր օղակ է։ Ծրագրի հիմնական մասը բանակը որպես գլխավոր մեղավոր «նշանակելն է․․․»։ Սակայն դատավորը թույլ չտվեց շարունակել, ասելով, որ դատարանում քաղաքական հայտարարություններ չեն անում։

Իր հերթին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ այս դատավարությունը կապված է ընտրական և հետընտրական գործընթացների հետ, հետևաբար, չի կարող զրկված լինել քաղաքական բաղադրիչից։

«Ակնկալել, որ այս դատավարության մեջ քաղաքական կոմպոնենտ չպետք է լինի, նշանակում է ուղղակի ընդհանրապես այս գործը չլսել իր բովանդակությամբ։ Հաշվի առեք այս հանգամանքը, որ չի կարող լինել քաղաքական գործընթացի մասին դատավարություն առանց քաղաքական կոմպոնենտի», - հայտարարեց նախագահը։

Բացարկի միջնորդությանը միացան նաև պաշտպաններ Արամ Վարդևանյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}