ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ-ից սիրիացի զինյալների հեռանալու ու Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին չդիմելու մասին
ՀԱՊԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք սիրիացի զինյալները լքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանը։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների առկայության և գործողությունների մասին: Եվ դա մենք գնահատեցինք որպես որոշակի ռիսկեր մեր երկրների, մեր բլոկի համար: Որտեղ են այդ զինյալները հիմա, նրանք այնտե՞ղ են, ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին», - ասել է Զասը։
Ըստ Զասի, այժմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերահսկվում է այն ուժերի կողմից, որոնք մասնակցում են այս գործընթացին՝ խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի և Հայաստանի ուժերը:
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ ցանկացած վարձկան, սիրիացի գրոհային պետք է լքի այս տարածքը, քանի որ անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ զինյալների խմբերի ստեղծումը որոշակի ռիսկեր է մեր հավաքական անվտանգության համար», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Զասը նշել է, որ Հայաստանը չի խնդրել օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմները՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Նրա խոսքով, կազմակերպությունը բազմիցս հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղ համաձայնագրերով խնդիրների լուծման օգտին, եւ այդ դիրքորոշումը չի փոխվել:
«Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց: Չեք կարող մտածել, որ մեր կազմակերպությունը սահմանափակվել է իրավիճակի դիտարկմամբ և կրակը դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջի արտահայտմամբ: Ոչ, մենք շատ աշխատանք կատարեցինք», - ասել է Զասը:
Նա շեշտել է, որ գոյություն ունի կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ հիմնական համաձայնագիր, որը հստակորեն նշում է այս կամ այն պետություններին, այդ թվում՝ ռազմական, օգնություն տրամադրելու ՀԱՊԿ-ի օգտագործման պայմաններն ու կարգը:
«Այս իրավիճակում Հայաստանի կողմից չի եղել ՀԱՊԿ-ից ռազմական կամ որևէ այլ օգնության դիմում: Մենք չենք գործարկել և չենք դիտարկում այդ մեխանիզմը», - ասել է գլխավոր քարտուղարը, հավելելով, որ կազմակերպությունը ողջունում է ձեռք բերված պայմանավորվածությունները և արյունահեղությունից խուսափելու համար ընտրված ուղին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում