Ֆիզուլիի ուղղությունից հայտնաբերել է ևս 9 զինծառայողի աճյուն
Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը թույլ չի տվել երեկ որոնողական աշխատանքներ իրականացնել
- ԱԻՊԾ փրկարարական ջոկատները երեկ հայտնաբերել են ևս 15 աճյուն
- Ջաբրաիլ շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
- Նախնական տվյալներով հայկական կողմին փոխանցած աճյունները պահեստազորայինների են
- Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
- Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել