Ան Լինդե․ ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր կատարի կայուն խաղաղության ապահովման համար
«ԵԱՀԿ-ում մեր նախագահության դիրքորոշումն արդար բրոքերի դերն է»,- ասաց Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Լինդեի խոսքերով, հակամարտությունների լուծումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնային հարցերից է։
«Մեր քննարկումների մեծ մասը նվիրված էր ԵԱՀԿ-ի ողջ օրակարգային հարցերին։ Նախորդ տարի բռնկվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ինչը մեծ տառապանքներ բերեց մարդկանց։ Այն ցույց տվեց, որ հակամարտությունների մի մասը մնում է չլուծված և այս դեպքում ԵԱՀԿ-ն պետք է մեծ դեր կատարի, որպեսզի ապահովվի կայուն խաղաղություն»,-ասաց Ան Լինդեն։
Ան Լինդեն նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կստանա լիակատար աջակցություն։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
- ԱՄՆ պետքարտուղարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու հարցը
- Նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա
- ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել
- Շվեդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության գերակայություններից է համարում ԼՂ հակամարտության լուծումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին