Էրդողանը ցանկանում է կրկին փոխել Սահմանադրությունը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին ասել է, որ երկիրը կարող է մշակել նոր Սահմանադրություն:
«Հնարավոր է, եկել է Թուրքիայի նոր Սահմանադրության քննարկման ժամանակը: Մենք կարող ենք դա սկսել առաջիկա ժամանակահատվածում», - ասել է նա կառավարության նիստից հետո:
Էրդողանի խոսքով, «այս գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ»: «Վերջնական տեքստը պետք է ներկայացվի ժողովրդի հավանությանը», հավելել է նա:
Tass-ի հաղորդմամբ, Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը մի քանի անգամ արդեն փոփոխությունների է ենթարկվել:
2016թ․-ի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարությունն Էրդողանի պահանջով անցկացրեց հանրաքվե և ընդունեց նոր Սահմանադրություն, որով երկրի կառավարման համակարգը խոհրդարանականից փոխվեց նախագահականի: