Իրանը գործարկել է Zul-Janah համակցված արբանյակակիրը
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է, որ երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում է տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Տեխնիկական բնութագրի տեսանկյունից, արբանյակակիրն ունի երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորության վրա ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»,-ասել է Ահմադ Հոսեյնին։
Հոսեյնին հավելել է, որ տիեզերական այս փորձի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը արբանյակակրի հզորությունն է, որը գերազանցում է 750 տոննան և դրա կառուցման ժամանակ կիրառված նոր տեխնոլոգիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին