Եզդի Մակոյան Թեմուրը ևս բռնեց անմահության ճանապարհը
Մակոյան Թեմուրը ևս բռնեց անմահության ճանապարհը։ Եզդի հետախույզը ծառայում էր Արցախի Մարտունի 2-ում։
Երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը պատմում է, որ Թեմուրն աչքի էր ընկնում իր խիզախությամբ ու խելամտությամբ։ Նրա հետախուզության շնորհիվ իր ընկերները կարողացել են թե՚ մարդկային, թե՚ ռազմատեխնիկական մեծ կորուստներ պատճառել հակառակորդին։
«Կենաց-մահու պայքար էր մղում Հադրութում՝ իր մտքում ունենալով այն գաղափարը, որ պետք է կյանքի գնով պաշտպանել հայրենիքը։
Հոկտեմբերի 27-ից ընտանիքը ոչ մի լուր չուներ նրանից։ Անհետ էր մի քանի ամիս, սակայն ընտանիքը անհամբեր սպասում էր նրա զանգին։
Սակայն գույժը վրա հասավ հունվարի 26-ին։ Թեմուրը նահատակվել էր թշնամու դեմ մղած ահեղ մարտերից մեկում։
Թեմուրը ծնունդով Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղից էր։ Պատկանում էր եզդիական հոգևորական «փիր» խմբին (կաստային)։
Ցավակցում եմ Թեմուրի ընտանիքին ու հարազատներին»,-գրել է Սայիդ Ավդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Պատերազմում անմահացավ եզդի հոգևորական Նորայր Մստոյանը»
- Հայրենիքի համար անմահացած եզդի զինվորի՝ Շավոյի մարմինը գտել են
- Ռազմի դաշտում զոհվել է եզդի զինծառայող Սամադ Սլոյանը
- Զենքը վայր չենք դնելու մինչև չհաղթենք․ Եզդիների հերթական ջոկատը մեկնում է առաջնագիծ
- Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատը Արցախի ճանապարհին է
- Մարտունիում անմահացավ եզդի Օթար Ամարյանը
- Մարտերում եզդիական ջոկատներն իրենց պարտքը կառնեն իրենց ցեղասպանած սիրիացի ահաբեկիչներից. Բաքոյան
- Տղերքս եզդի Ռզգոյի հրամանատարությամբ են գիշերը լուսացրել. Բաքոյան