Քաղաքական 14:21 02/02/2021 Հայաստան

​Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը

Գունավոր հեղափոխությունների մասին հրապարակումներում,  դրանց  չհաջողված փորձերի շարքին է դասվում Ռուսաստանի 2011-2013թթ․այսպես կոչված  «Ճահճային հեղափոխությունը  («Болотная революция»)։ Նշենք, որ  Հայաստան-2008-ն էլ այդ շարքում է։

Մեզ մոտ «Թավշյա հեղափոխությունը» հաջողվեց տասը տարի անց՝ 2018-ին։ Ինչպես երևում է՝ Ռուսաստանում ևս նոր թափով են փորձում  կրկնել չհաջողված պետականքանդ հեղափոխությունը։ Ռուսական ընդդիմության գլխավոր անփոփոխ հեղափոխականներից մեկը Ալեքսեյ  Նավալնին է՝ ռուսական արտադրության Նիկոլը։ Ի դեպ, այսօր Մոսկվայում   դատական նիստ է ընթանալու՝  «Իվ Ռոշի» և մեկ այլ գործով  Նավալնու   պայմանական պատիժը  իրական դարձնելու օրակարգով։ Հազիվ թե եվրոպական պատժամիջոցային սպառնալիքները կանգնեցնեն   Ռուսաստանին՝ Նավալնուն բանտում փակելու  հարցում։

Նաև հազիվ թե  Ռուսաստանը թույլ կտա իր երկրում կրկնել ուկրաինական կամ հայկական պետականակործան սցենարները։ Նրանց համապատասխան մարմինները հաստատ մեզանից լավ գիտեն Հայաստանում կատարվածի բոլոր նրբերանգները, և թույլ  չեն տա փոքր տարբերություններով նույն սցենարի իրականացումը։ Բելառուսում չհաջողված հեղափոխությունը վկայում է, որ արդեն այնքան մանրամասն ու շատ ինֆորմացիա կա գունավոր հեղափոխություների մասին, որ արդեն մի տեսակ հնացած են կրկնվող սցենարները։

Իհարկե, շատ բան է կախված գործող անձանցից ։  Օրինակ՝ Նիկոլն ու Նավալնին հազվագյուտ գտածոներ  են պատվիրատուների համար՝ սեփական Հայրենիքին վնասելու իրենց պատրաստակամությամբ։  Ցանկացած իշխանություն ունի իր թերությունները, բայց դրանց վերհանումը  ծառայեցնել ոչ թե պետության  բարօրրությանը, այլ նրա կազմաքանդմանը՝  անում են միայն  թշնամիները, լինեն արտաքին թե ներքին։ Այսօրվա հայացքով վերլուծելով Հայաստանի Հանրապետության սրընթաց գահավիժումը 2018-ի չարաբաստիկ իշխանզավթումից հետո, գիտակցում ես թե ինչ ստոր գործարքի մեջ են մտնում սեփական երկիրը չգիտեմ ինչ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից պլանավորած քանդմանը աջակցող դավաճանները։

Նայում ես ռուսական քաղաքներում  նույն ձեռագրով կազմակերպած բողոքի ցույցերը (դեռահասների ներգրավվում, պոպուլիստական լոզունգներ, փողոցների փակում) և մտածում ես՝ մեզ նայեք ձեզ խղճացեք։ Վաղը մյուս օրը կընկնեք նույն ճահիճը, ուր որ տանում են բոլոր գունավոր հեղափոխությունները  (ինչ էլ խորհրդանշական անվանում էր ունեցել  չհաջողված Ճահճային հեղափոխությունը)։ Այդ ճահիճը  Հայաստանից խլեց Արցախի տարածքի 73 տոկոսը, կանգնեցրեց Սյունիքը, ավելին՝ մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Վաղվա օրը Հայաստանի համար մշուշոտ է, և որքան շարունակվում է դավաճանական այս վարչախմբի կառավարումը, այնքան խտանում է մշուշը և  դժվար հաղթահարելի են  դառնում հետևանքների վերացումը։

Նիկոլներն ու Նավալնիները արեցին  և անում են իրենց սև գործը՝  ղեկավարվելով օտարների կազմած ծրագրերով յուրաքանչյուրը թուլացնում է իր երկիրը։ Վաղուց ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում հաջողված կան չհաջողված գունավոր հեղափոխությունների հիմնական թիրախը Ռուսաստանն է։ Նպատակը մեկն է,  ուստիև բոլոր հեղափոխությունների  ղեկավարները սնվում են մեկ կենտրոնից և կապված են իրար հետ անտեսանելի թելերով․․․ Հիշո՞ւմ եք, երբ Հայաստանում  2018-ի ապրիլի վերջին մայիսի սկզբին պարզ դարձավ, որ Նիկոլին հաջողվել է իշխանազավթումը՝ նրան առաջինը շնորհավորեցին Սաակաշվիլին ու Նավալնին։ Պատահականությո՞ւն էր։ Իհարկե ոչ։   Նույն դպրոցի սաներն են․ մեկի հաջողությունը մոտեցնում է ընդհանուրի հաղթանակը։

Ուզենք թե չուզենք,այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ են կապված մեր պետության անվտանգության երաշխիքները։ Եվ ոչ միայն անվտանգության։ Փետրվարի 1-ից Հայաստանից Ռուսաստան  մեկնողների թիվն ու տոմսերի գինը ցույց են տալիս, որ անգամ տարրական փող աշխատելու հարցն են հայերը կապում ռուսական անծայրածիր հնարավորությունների հետ․․․ Գնացեք, միայն թե նույն  դյուրահավատությամբ  ու կռապաշտությամբ էլ Նավալնուն Ռուսաստանում  չաջակցեք, ինչպես Նիկոլին աջակցեցիք  Հայաստանում։ Ռուսաստանի կործանման  դեպքում ո՞ւր պիտի փախչեք։ 

Լիա Իվանյան

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}