Քաղաքական 09:54 03/02/2021 Աշխարհում

Փաշինյանը ևս մեկ սխալ արեց՝ ակնարկելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է. Սասունյան

Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում գրեթե երեք տարի և, ամենակարևորը, Արցախյան պատերազմում երկրի աղետալի պարտության ընթացքում կառավարելուց հետո, շարունակում է մեկը մյուսի հետևից սխալներ և ապակողմնորոշիչ հայտարարություններ անել։

Ինչպես ավելի վաղ գրել էի, Փաշինյանը, ցավոք, անկարող է ղեկավարել Հայաստանը: Նա ավելի բողոքող և քննադատող է, քան կառավարություն ղեկավարելու համար անհրաժեշտ հմտություններ և փորձառություն ունեցող անձ: Արցախյան պատերազմն էլ ավելի վատթարացրեց իրավիճակը երկրում և բացահայտեց Փաշինյանի անկարողությունը՝ հաղթահարելու Հայաստանի բազում խնդիրները:

Ամբողջ աշխարհի հայերը մեծ հույսեր ունեին, որ ազատվելով նախորդ ռեժիմից, Փաշինյանը կկարողանա Հայաստանը տանել դեպի բարեկեցություն և, որոշ չափով, դեպի բնականոն կյանք: Հայերի ճնշող մեծամասնությունը սատարում էր նրան՝ նախկին կառավարության նկատմամբ ունեցած հակակրանքի պատճառով:

Դժբախտաբար, պարզվեց, որ Փաշինյանը միայն խոսում է և ոչինչ չի անում։ Ավելին, փորձի բացակայությունից զատ, նա իրեն շրջապատել էր այնպիսի խորհրդականներով և նախարարներով, որոնք նույնիսկ իրենից ավելի անփորձ էին: Դրա հետևանքով, ոչ նա, ոչ էլ իր կառավարությունը հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեին։ Արցախյան պատերազմն ավելի սրեց իրավիճակը: Լինելով գերագույն գլխավոր հրամանատար, նա սխալը սխալի հետևից թույլ տվեց՝ Հայաստանն ու Արցախը տանելով աննկարագրելի աղետի, որը մենք չենք կարող հաղթահարել տասնամյակներով, եթե ոչ՝ ընդհանրապես։

Փաշինյանն այժմ պնդում է, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին՝ երկրի առջև ծառացած լուրջ հիմնախնդիրները լուծելու համար։ Չափազանց միամտություն կլինի հավատալ նման խոստմանը: Այն առաջնորդը, որն ի վիճակի չէ ղեկավարել խաղաղ ժամանակ և լիակատար ձախողում է ունեցել պատերազմում, ի զորու չէ որևէ բան շտկել։

Նա իրավիճակն ավելի վատթարացրեց իր խեղաթյուրումներով և սխալ քաղաքականությամբ:
Մի քանի շաբաթ առաջ, խորհրդարանում ելույթ ունենալիս, Փաշինյանը զայրացրեց բազմաթիվ հայերի՝ որպես «դժբախտ ու դժգույն» նկարագրելով պատմական հայկական Շուշի քաղաքը։ Որևէ պատճառ չկար նման բացասական ածականներ օգտագործել համայն հայության հպարտություն հանդիսացող քաղաքը նկարագրելու համար:

Վերջերս, խորհրդարանում մեկ այլ ելույթի ժամանակ, ի պատասխան Շուշիի մասին պատգամավորի հարցին, Փաշինյանն ավելի սրեց իրավիճակը, երբ ասաց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Փաշինյանի ձախող խոսքերից հետո մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ աշխարհի հայության շրջանում: Սա ևս ինքն իրեն վնասող մեկ դեպք էր: Մի քանի օր անց, երբ Փաշինյանը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, և երբ լրագրողը հարց ուղղեց նրան Շուշիի վերաբերյալ խորհրդարանում իր արած հայտարարության մասին, նա ասաց, որ կպատասխանի, եթե լրագրողը գրավոր ներկայացնի իր հարցը:

Հաջորդ օրը լրագրողը Փաշինյանի խոսքերը գրեց մի մեծ պաստառի վրա և բարձրաձայն կարդաց այն՝ վարչապետի շենքի դիմաց կանգնած: Թեև Փաշինյանի կողմնակիցներից մեկը հարձակվեց լրագրողի վրա և պատռեց պաստառը, վարչապետը պահեց իր խոսքը և իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսանյութով անդրադարձավ այս խայտառակ կացությանը:
Իր պատասխանում Փաշինյանը նախ մեղադրեց լրատվամիջոցներին իր խոսքերն խեղաթյուրելու մեջ։

Նա կրկնեց, որ 1990-ականների սկզբին ադրբեջանցիները կազմում էին Շուշիի բնակչության 90 տոկոսից ավելին կամ ավելի ճիշտ` 96 տոկոսը: Նա շարունակեց. «Ինչպե՞ս կարելի էր Շուշին համարել  հայկական վերահսկողության տակ իր կարգավիճակով, երբ բնակչության 96 տոկոսը ադրբեջանցի էր»: Այնուհետև Փաշինյանը նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը 2020 թ. հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի ավարտից մի քանի շաբաթ առաջ, ընդունել հրադադարի մասին Հայաստանի խնդրանքը՝ պայմանով, որ հայերը թույլ տան նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի՝ հայկական իշխանության ներքո:

Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց իր նախկին հայտարարության և իրավիճակը շտկելու հետագա անհաջող փորձի մեջ։ Իրականում, նա ոչ մի պատճառ չուներ նման խառնաշփոթ ստեղծելու և կեղծ փաստարկներ բերելու: Նա պարզապես պիտի ասեր, որ մերժել է Ալիևի առաջարկը, քանի որ ադրբեջանցիների՝ հայկական հսկողության տակ Շուշի վերադառնալ թույլ տալն անընդունելի էր իր և հայերի մեծ մասի համար:

Փաստորեն, սա հենց այն է, ինչ ասել է Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա իրեն փոխանցել էր Ալիևի առաջարկը: Եթե Փաշինյանը սահմանափակվեր այս փաստով, ապա հայկական աշխարհում բողոքի ալիք չէր բարձրանա: Պատճառ չկար ասելու, որ մինչ 1992 թվականը Շուշին բնակեցված էր հիմնականում ադրբեջանցիներով՝ նման վեճ առաջացնելով այն ժամանակ, երբ նրա իշխանությունը արդեն թուլանում էր, իսկ նա քննադատության էր ենթարկվում բազմաթիվ հայերի, այդ թվում՝ իր նախկին աջակիցների կողմից:

Մատնանշելով անցյալում Շուշիում բնակվող ադրբեջանցիների մեծ տոկոսը, Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց.

Նախ և առաջ, անկախ Շուշիում բնակվող ադրբեջանցիների քանակից, հայտնի փաստ է, որ այն դարեր շարունակ եղել է հայկական քաղաք՝ Ադրբեջանի գոյությունից դեռ շատ առաջ: 1920 թվականին, այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Շուշիում կոտորեցին հազարավոր հայերի և քաղաքը հայաթափելու քաղաքականություն վարեցին, հայ բնակչության թիվը զգալիորեն կրճատվեց։ Սակայն իր ապակողմնորոշիչ հայտարարության մեջ Փաշինյանը նման բացատրություն չներկայացրեց։

Երկրորդ, Փաշինյանը սխալ էր՝ գնահատելով որևէ տարածքի հայկական լինելը՝ ելնելով  որոշակի ժամանակահատվածում նրա բնակչության թվաքանակից։ Օրինակ, Նախիջևանում կամ Արևմտյան Հայաստանում այժմ գրեթե հայ չկա, սակայն հայերը մինչ օրս այդ տարածքները համարում են պատմական Հայաստանի մաս:

Երրորդ, թեև հասկանալի է, որ Ալիևի առաջարկը՝ թույլ տալ նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի, որը գտնվում է հայերի վերահսկողության տակ, դժվար ընդունելի էր Փաշինյանի և հայերի մեծամասնության համար, կա մի կարևոր հարց, որը պետք է նկատի առնվեր․ քանի՞ ադրբեջանցի կվերադառնար Շուշի՝ հայկական իշխանության տակ ապրելու համար:

Շատ քիչ, եթե ոչ զրո։ Փաշինյանի ենթադրությունն առ այն, որ հազարավոր ադրբեջանցիներ կվերադառնային Շուշի՝ քաղաքի բնակչությունը նորից դարձնելով 96 տոկոս ադրբեջանական, բոլորովին անիրատեսական էր: Ոչ մի ադրբեջանցի չէր ցանկանա ապրել Շուշիում հայկական իշխանության ներքո, ինչպես ոչ մի հայ չի վտանգի իր կյանքը՝ ապրելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում:

Ի վերջո, Փաշինյանի հրաժարվելը Ալիևի առաջարկը ընդունելուց 2020 թ. հոկտեմբերի 19-ին նշանակում էր, որ պատերազմը երկարաձգվեց մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը` հանգեցնելով ավելի շատ հայկական տարածքների կորստի հօգուտ Ադրբեջանի: Ավելին, ադրբեջանցիները ամբողջովին գրավեցին Շուշին, և շատ ավելի հայ երիտասարդ զինվորներ զոհվեցին կամ վիրավորվեցին: Պատերազմի ընթացքում Փաշինյանի սխալ որոշումների հետևանքները շատ ավելի աղետալի էին, քան խորհրդարանում իր սխալ հայտարարությունը և ինքն իրեն շտկելու հետագա անհաջող ջանքերը։

Վարչապետը պետք է գիտակցի, որ որքան երկար է կառչած մնում իշխանությունից, այնքան ավելի է ապակայունացնում երկիրը: Պարտված ու անկարող ղեկավարը չի կարող բարելավել երկրում տիրող ողբերգական իրավիճակը: Որքան շուտ նա հեռանա, այնքան արագ նոր կառավարությունը կարող է ստանձնել իշխանությունը և փորձել կրճատել Հայաստանի ու Արցախի կրած վնասները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}