Քաղաքական 13:59 04/02/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը

Հիմա լա՞վ ես ապրում, Սերգո ջան։ Չէ՞ որ  Ղարաբաղի հարցն արդեն լուծվեց․․․

Ասում էր չէ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի սեպտեմբերին՝ «Լավ չես ապրի Սերգո ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»։  Նա չկարողացավ, իսկ   այ իր  հոգեզավակը 2020-ին լուծեց հարցը՝ Արցախը նվիրեց ադրբեջանցիներին։ Չհասցրեց ամբողջությամբ նվիրել կամ ծախել, քանի որ ռուսները փրկեցին վերջին մի փոքր  հատվածը։ Բայց սա այլ թեմա է, խոսքն այժմ պողոս դարձած Սերգոյի ինքնազգացողության մասին է։  Պետք է որ լավ ապրեր՝  Արցախը որպես բեռ  դիտարկողների տեսանկյունից․․․  բայց  հաստատ լավ կյանքից չեն պողոսները փետրվարի 1-ից բազմապատիկ թանկ  տոմսերով Ռուսաստան փախչում։ Ստացվում է, որ չեն հավատում  իշխանությունների՝ ապաշրջափակումից հետո լավ ապրելու հավաստիացումներին։ Այսինքն՝  առնվազն ներքուստ ընդունում են, որ մեկ անգամ արդեն լավ խաբվել են։ Կամ էլ ինքնապահպանական բնազդը հուշում է, որ անհնար է թուրքի հետ խաղաղ համակեցությունը։ 

Ինչևէ, հեռանում են փող աշխատելու՝ ջլատված երկրի հոգսերը թողնելով մնացողների վրա։
Հայի մի տեսակ կա, որ միշտ դժվարությունից փախչում է․այդ պատճառով էլ արտագաղթը մեզնից անպակաս է միշտ։ 1990-ականների կեսերին  միջինացված տվյալներով երկրից արտագաղթեց 700 հազար մարդ։ Ընդ որում, այդ տարիներին հեռացան իրենցից որոշակի արժեք ներկայացնող քաղաքացիներ․․․ Բայց հո չվերացա՞նք։ Ապրեցինք, ոտքի կանգնեցինք, 1998-ից սկսած տնտեսական աճ գրանցեցինք, 2000-ի կեսերից էլ   տարածաշրջանի  ամենից արագ զարգացող երկրների հնգյակում էինք, և այդ ամենը Արցախի հետ։ 

Այդ  տարիների վերելքը  հույս է ներշնչում, որ այս անգամ էլ ոտքի կկանգնենք։ Չնայած, անկեղծ ասած, այս անգամվա  հարվածները շատ դաժան են ու խորքային, անդառնալի են մարդկային ու տարածքային կորուստները, վտանգված են ազգային արժեքներն ու մեր  հոգևոր ամրությունը։ Հուսահատությունից  երբեմն շնչահեղձ ես լինում։ Այդուհադերձ,  եթե դուրս գանք մեր միկրոաշխարհից և նայենք այլ պետությունների վերականգման օրինակները, կկարողանանք ավելի լավատեսորեն տրամադրվել մեր ապագայի հանդեպ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո  Գերմանիայի տարածքում ձևավորվեցին չորս ռազմական գոտիներ՝ բաժանված Ամերիկայի, Բրիտանիայի, Սովետական Միության և Ֆրանսիայի միջև։  Թվում է, թե վերջ, այս պետությունն այլևս չի կարողանա վերականգնվել։ Այդուհանդերձ, այսօր Գերմանիան աշխարհի ամենահզոր պետություններից մեկն է։ Ինչպե՞ս։ Որովհետև օրհասական  պահերին ճակատագիրը ասպարեզ է նետում մարդկանց, ովքեր կարողանում են զգալ միակ ճիշտ ուղին և ստիպել հասարակությանը ենթարկվել դրան։ Այդ մարդը Գերմանիայի պարագայում եղավ Կոնրադ Ադենաուերը՝  1949- 1963թթ․   Ֆեդերատիվ Գերմանիայի առաջին բունդեսկանցլերը։   Նրա կառավարման տարիներին երկիրն ապրեց աննախադեպ տնտեսական աճ, իսկ 1950-ականների սկիզբն ընդունված է կոչել «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջան։ Միշտ չէ հարթ եղել նա երկարատև քաղաքական ուղին, բայց միշտ էլ նա ծառայել է իր հայրենիքին։ 

Վերադառնանք մեր երկիր և խոստովանենք, որ ճակատագիրը մեզ էլ էր տվել բացառիկ առաջնորդ՝ 1990-ից Արցախում, իսկ 1997-ից՝ Հայաստանում։  Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ում նկատմամբ դեռևս շարունակվող  քաղաքական հետպանդումը արդեն լիակատար ֆարսի է վերածվել։ Հասարակությանը սթափեցրած պատերազմը  և դրան հաջորդած իրադարձությունները ապացուցեցին  այն բոլոր փաստարկները, որոնք երկու տարի շարունակ կրկնում էին այդ խայտառակ  գործի մեղադրյալներն ու նրանց պաշտպանները․․․ դավաճանները դատում են հերոսներին։ Սա արդեն ընդունում  են անգամ այն մարդիկ, ովքեր դեռ մեկ տարի առաջ դեմ չէին Քոչարյանի դեմ արշավին։

Գործող վարչախմբի գիտակցված վնասարարության   և անկարողության հետևանքով հայտնվել ենք անդունդի պռնկից կախված վիճակում։ Եվ այս օրհասական պահին, երբ իրոք հարցականի տակ է մեր պետականության  հետագա գոյությունը, շատերն են սկսում վերհիշել  իրենց իսկ կյանքը 1995 ու  2005 թվականներին,  և գահավիժումից  փրկվելու հույսը կապում են  Երկրորդ նախագահի հետ։ Նժարին է դրված  հայկական պետությունը պահելու խնդիրը, և Աստված տա,    այնքան հեռատեսություն և  լայնախոհություն կարողանանք դրսևորել,  որ անենք միակ ճիշտ քայլը՝ երկրի կառավարման ղեկը հանձնենք մարդու, ով մեկ անգամ արդեն ապացուցել է իր պետականամետությունը, հայրենասիրությունն ու ազգասիրությունը։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}