Քաղաքական 13:27 05/02/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հոդված է հրապարակել, որը տարածել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը: 

«Մեր պարտքի մասին

Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում:

Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․

Հայաստանի պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,968 մլն (յոթ միլիարդ ինը հարյուր վաթսունութ միլիոն) ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքը, այսինքն`բուն Հայաստանի բնակչությունից վերցված գումարը կազմում է 1,915 միլիոն(մեկ միլիարդ ինը հարյուր տասնհինգ միլիոն)ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը, այսինքն` արտաքին պարտատերերից վերցված գումարը կազմում է 6,053 մլն(վեց միլիարդ հիսուներեք միլիոն)ԱՄՆ դոլար:Այս թվերին գումարելով Հայաստանի կողմից 750 մլն ԱՄՆ դոլարի չափովպարտատոմսերի հունվար ամսվա տեղաբաշխումը՝ կստանանք պետական պարտքի ներկայիս փաստացի ցուցանիշը՝  8,750մլն(ութ միլիարդ յոթ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար:

Եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում էր 2,959,700 մարդ (2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ  պաշտոնական տվյալներ դեռ չկան):Այսինքն, եթե ընդհանուր պետական պարտքի փաստացի գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա կստացվի, որ մեզնից յուրաքանչյուրի վրա արդեն կախված է 2 960 ԱՄՆ դոլար իրական պարտք:Միջին հաշվով, 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար այս պարտքն արդեն կազմում է ավելի քան 11 500 ԱՄՆ դոլար:

Մի փոքր պատմական անդրադարձ Հայաստանի պետական պարտքին.

2008-ին, երբ Նախագահ Քոչարյանը հեռանում էր, երկրի պետական պարտքը 2007-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 1,696 մլն(մեկ միլիարդ վեց հարյուր հազար իննսունվեց միլիոն) ԱՄՆ դոլար, կամ՝ ՀՆԱ-ի 16,4%-ը: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 550 ԱՄՆ դոլար։ Նրա պաշտոնավարման մի քանի տարիների ընթացքում պետական պարտքն ավելի բարձր էր և, օրինակ, 1999-2002 թվականներին կազմում էր ՀՆԱ-ի 46-49%-ը:

Փաստացի, Քոչարյանն ու իր թիմը կարողացան վերցված պարտքերն իրացնել տնտեսության մեջ, իրական տնտեսական աճ ստանալ և դրա հաշվին ապագայում զգալիորեն մարել վերցրած վարկերը:Միևնույն ժամանակկարողացան ապահովել երկրի ՀՆԱ-ի իրական աճ և բարելավել քաղաքացիների բարեկեցությունը:

2018-ին, երբ իշխանությունից հեռացավ Սարգսյան-Կարապետյան թիմը, երկրի պետական պարտքը կազմում էր 6,774 մլն (վեց միլիարդ յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն) ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ներքին պարտքը՝ 1,260 մլն(մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն) ԱՄՆ դոլար, արտաքին պարտքը՝ 5,514 մլն (հինգ միլիարդ հինգ հարյուր տասնչորս միլիոն) ԱՄՆ դոլար:Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 2281 ԱՄՆ դոլար։

Այսպիսով, Փաշինյանի կառավարության աշխատանքի ընթացքում Հայաստանի պետական պարտքը մեկ քաղաքացու հաշվով աճել է 680 դոլարով: Խոսքը ոչ ամբողջական 3 տարիների աշխատանքի մասին է։Այսինքն, միջին հաշվով, ամեն տարի Փաշինյանն ու իր թիմը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ավելացրել են 226 դոլարով, մինչդեռ 2008-2018 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 173 դոլար:Այս միտումը պահպանվելու է, միայն կարող են թվերը փոխվել, երբ վարկային որոշ պարտավորություններ կմարվեն, ինչպես նաև կարող են նորերը հայտնվել: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարի նոր կանխատեսումների, մինչև 2021 թվականի վերջը պետական պարտքը կկազմի շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլար։

Այս պահի դրությամբ խոսքը Փաշինյանի կողմից իր վարչապետության ընթացքում պարտքով վերցրած գրեթե 2 մլրդ դոլարի մասին է: Դատելով մամուլի հրապարակումներից` օրակարգում առկա է նաև իշխանությունների կողմից պարտված 44-օրյա պատերազմի ընթացքում ստացված զենքի և հատուկ տեխնիկայի դիմաց Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պաշտոնապես ձևակերպելու հարցը:Նախնական գնահատականներով՝ խոսք կարող է լինել 1 միլիարդ դոլար գումարին համարժեք նոր պարտքի մասին: Պարտքի չափին կարելի է ավելացնել նաև «Հայաստան» հիմնադրամի կողմից երկրի պետական բյուջե 100 միլիոն ԱՄՆ դոլարի վիճահարույց փոխանցումը:Այս բոլորը միասին կարող է կազմել գրեթե 3 մլրդ դոլար:

Պետական պարտք ունենալը լա՞վ է, թե՞ վատ

Ուզում եմ միանգամից արձանագրել, որ պետական պարտքը և դրա ավելացումը նորմալ երևույթ է ժամանակակից տնտեսական գործընթացներում:Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ արդյունք և տնտեսական ազդեցություն է ապահովում այդ պարտքը ինչպես բնակչության, այնպես էլ՝ պետության մակրոտնտեսական միջավայրի համար, և ի՞նչ տեմպերով է այն աճում:
Այսպես, տվյալ պահին մեզ ամենից շատ պետք է անհանգստացնի պետական պարտքի աճի տեմպը և դրա անարդյունավետությունը՝ երկրի բնակչության բարեկեցության բարելավման տեսանկյունից:

Որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է Փաշինյանի 2 մլրդ դոլարը ազդել իր բարեկեցության վրա և ինչ արդյունք է ունեցել, փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.

• Կա՞ն արդյոք որակական փոփոխություններ կրթության կամ առողջապահության համակարգերում:
• Կա՞ն երկրում որևէ շոշափելի արդյունքներ` նոր դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների (ոչ թե նոր ասֆա՛լտ, այլ՝ նոր ճանապարհնե՛ր), կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների տեսքով:
• Կա՞ արդյոք աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների իրական աճ:
• Արդյո՞ք նվազել է երկրի բնակչության մեծ մասի հարկային բեռը:
• Բանկերից և վարկային կազմակերպություններից վերցվող վարկերը ձեզ համար էժանացե՞լ են:
• Արդյո՞ք երկրում դադարել են աճել ապրանքների և ծառայությունների, գազի և էլեկտրաէներգիայի, ջրի և այլ ծառայությունների գները:
• Երկրում հայտնվե՞լ են նոր աշխատատեղեր, օտարերկրյա ներդրումների հոսքն աճե՞լ է:
• Կայո՞ւն է արդյոք ազգային արժույթը։
• Արդյո՞ք բարելավվել է մեր զինված ուժերի մարտունակությունը և ուժեղացվե՞լ է երկրի անվտանգությունը:

Եթե օբյեկտիվորեն նայեք իրականությանը և համարժեք պատասխանեք այս հարցերին, կհասկանաք, որ իրականում երկրում այդ 2 միլիարդ դոլարով ոչ մի կարևոր խնդիր չի լուծվել, չի ստեղծվել ոչ մի արժեքավոր և արժանի բան, տեղի չի ունեցել ազգային հարստության աճ: Վերցրած փողերը բառացիորեն քամուն են տրվել, այսինքն՝ մենք այն կերել ենք ու շարունակում ենք ուտել: Իսկ պարտքը պետք է վերադարձնենք, եթե ոչ մենք, ապա հաստատ մեր երեխաներն ու թոռները:

Փոխարենը՝ լուծվել է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և նրանց աշխատանքի վարձատրության բարձրացման հարցը:Ստեղծվել են պայմաններ՝ Սանիթեկի, Լիդիանի, Յուքոմի և այլ կազմակերպությունների հետ հետագա միջազգային արբիտրաժային վեճերի համար, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի համար նոր ֆինանսական պարտավորությունների առաջացմանը: Ֆորմալ առիթներ ենք տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ահռելի ֆինանսական պահանջներ ներկայացնելու։

Հասարակ քաղաքացիներից ո՞վ գիտի, թե ի´նչ նպատակով է ներգրավվել վերջին՝ հունվարյան 750 միլիոն դոլարի պետական պարտքը:
• Գուցե այս գումարը նախատեսված է Սյունիքում և այլ մարզերում նոր ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման համա՞ր:
• Կարո՞ղ է այդ գումարներն օգտագործվելու են Ադրբեջանի հետ նոր պետական սահմանը վերազինելու համար:
• Գուցե այս գումարը Երևանում քաղաքային տրանսպորտի թարմացմա՞ն համար է:
• Միգուցե այս փողերը պատերազմի ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու դիմաց պարտքերը մարելո՞ւ կամ բանակի համար նոր զենք ձեռք բերելո՞ւ համար են:
• Գուցե այդ գումարն օգտագործվելու է փախստականների համար տներ ձեռք բերելո՞ւ կամ երկրաշարժի գոտում բնակարանային խնդիրը լուծելո՞ւ համար:
• Գուցե այդ գումարն ուղղվելու է նոր ջրամբարների և ոռոգման նոր համակարգերի կառուցմա՞նը։
• Միգուցե այդ գումարն օգտագործվի 44-օրյա պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համա՞ր:

Մեզնից շատերը չգիտեն այս հարցերի պատասխանները, մեզ չեն տեղեկացրել, չեն հարցրել մեր կարծիքը: Իսկ դա նշանակում է, որ հետագայում հաշվետու լինել պետք չէ: Բայց ակնհայտ է, որ նոր պարտքերի ներգրավումը նպատակ ունի ստեղծելՓաշինյանի կառավարության ֆինանսական անվտանգության բարձիկ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար (աշխատավարձերի և կենսաթոշակների մասով պարտքեր չկուտակել, դրամի փոխարժեքը պահպանել և այլն)։ Այսինքն` գլոբալ առումովնպատակն այն է, որպեսզի պետական պարտքի ավելացման հաշվին ներկայիս քաղաքական թիմըպահպանի իր իշխանությունը:

Շատ արդիական է դառնում նաև այն հարցը, թե ովքեր են այն ներդրողները, որոնքպատերազմից անմիջապես հետո որոշել ենՓաշինյանի կառավարությանը վարկ տալ՝այսպիսի անկայուն, հետպատերազմյա ներքաղաքական և անհանգիստ աշխարհաքաղաքական պայմաններում:

Համաձայնեք, որ անորոշության և ներքին լարվածության գործոնը պետք է զսպող դառնար շատ ներդրողների համար: Բայց նրանք հայտնվեցին և կառավարությանը նաև բարենպաստ պայմաններ առաջարկեցին: Այս իրավիճակում միանգամայն հասկանալի են կասկածները, որ այդպիսի ներդրողներ կարող էին լինել թուրք-ադրբեջանական շրջանակների կամ նրանց հետ կապված կառույցների ներկայացուցիչները:

Հեղափոխության ֆիսկալ և սպառողական էությունը

Այսօրվա իրավիճակի առանձնահատկություններից է այն, որ պետական պարտքի աճին զուգահեռ մեծանում է նաև ուղղակի ֆինանսական բեռը երկրի բնակչության վրա: Հիշենք, որ Փաշինյանի կառավարության միակ նախաձեռնությունը, որը նպաստում էր բնակչության որոշ շերտերի եկամուտների ավելացմանը, եկամտահարկի համահարթ՝ 23 տոկոսանոց դրույքաչափի ներդրումն էր:

Եվ այն էլ այս քայլը որոշակի ազդեցություն ունեցավ միայն բնակչության այն հատվածի համար, որի աշխատավարձը կազմում էր 500 հազար դրամ և ավելի:Արդարության համար նշենք, որ եղավ նաև որոշ բանկային պարտքերի համաներման անօգուտ նախաձեռնությունը, որի տնտեսական հետևանքներն այդպես էլ անորոշ մնացին: Միևնույն ժամանակ մենք ականատեսը եղանք,  որ․

• Ներդրվել են պարտադիր կենսաթոշակային վճարների նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր
• Ներդրվել են գույքահարկի նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր
• Որոշ համայնքներում, մասնավորապես՝ Երևանում, բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները
• Բարձրացվել են որոշ ապրանքային խմբերի ակցիզները
• Բարձրացվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները
• Բարձրացվել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված վճարները։
Հիշենք նաև կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված որոշ նախաձեռնությունների մասին․
• Բժշկական ապահովագրության նոր վճար՝ աշխատավարձի հաշվին
• Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման ծրագրի հնարավոր չեղարկում։

Եթե այս երկու նախաձեռնությունները մինչ այժմ անկատար են մնացել, ապա շատ իրատեսական է այն, որ համաձայն Կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև պայմանավորվածությունների՝ մենք շուտով ականատես կլինենք Փաշինյանի կառավարության նոր ֆիսկալ նախաձեռնություններին:

Մասնավորապես, ծանոթանալով վարչապետի՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի որոշմանը, կարելի է վստահորեն ասել, որ շուտով կրթության և բժշկության ոլորտի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, և դա անխուսափելիորեն կհանգեցնի այդ ոլորտների ծառայությունների գների համատարած աճի, կբարձրանա փոքր բիզնեսի հարկային բեռը,պետությունը կսկսիանուղղակիորեն հարկել գյուղատնտեսությունը, աստիճանաբար հետ կկանգնեն եկամտահարկի միասնական դրույքաչափից և կներդնեն տարբերակված, ավելի բարձր դրույքաչափեր, կներդրվի բնակչության եկամտի համընդհանուր հայտարարագրում:

Այս ամենն ուղղակի հետևանքն էայն բանի, որ Փաշինյանը գործում է այնպես,  իբրև թե ունի բարձր լեգիտիմություն, ունի հասարակական աջակցություն՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո և, հետևաբար, ունի նաև այդպիսի միջոցառումներ իրականացնելու՝ ժողովրդից ստացված իրավունք: Ուզում եմ նշել, որ հարկային նախաձեռնությունների նոր փաթեթը կարող է հանգեցնել երկրում ավելի անմխիթար տնտեսական իրավիճակի, տնտեսական ակտիվության նվազման, բազմաթիվ աշխատատեղերի կորստի, երկրում աղքատության զգալի աճի և արտագաղթի նոր ալիքի:

Այս միջոցառումները բնույթով արմատական են, ևցանկացածկառավարություն, որըպատրաստվումէդրանքկյանքիկոչել, պետքէ դրա համարունենաժողովրդիվստահությունը: Համոզված եմ՝ գործող կառավարությունը չունի այդպիսի մանդատ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մանդատի բացակայությունը Նիկոլին չխանգարեց երկիրը ներքաշել պատերազմի մեջ և ստորագրել կապիտուլյացիա։

Վերջին նախաձեռնությունները կարող են կապված լինել հետևյալ հանգամանքների հետ։

• երկիրը գտնվում է տնտեսական լճացման իրավիճակում, չեն գեներացվում զարգացման նոր հնարավորություններ և պայմաններ
• պետությունը չի կարողանում հարկեր հավաքել՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար
• պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ պետական պարտքը սպասարկելու համար, որպեսզի գործընկերները կարողանան նոր վարկեր և դրամաշնորհներ տրամադրել
• 44-օրյա պատերազմի սոցիալական (փոխհատուցում, վճարումներ և այլն) և այլ հետևանքների հաղթահարում:

Մեկ այլ հանգամանք․մեզնից շատերի համար հաճելի են դարձել սպառողական (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ գնելու,  ճանապարհորդության համար և այլն) և հիփոթեքային վարկերը:Ընդհանուր ոգևորության ֆոնին դրանց աճը երկրում 2018-2020 թվականներին կազմել է 454 մլրդ դրամ:Այսինքն՝ բնակչության մի զգալի մասը, իր հերթին, վերջին ոչ լրիվ երեք տարիների ընթացքում լրացուցիչ պարտք է վերցրել մոտ 900 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ այդ երկու վարկային տեսակներով տրված գումարը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ կազմում է 1 410 մլրդ(մեկ տրիլիոն չորս հարյուր տասը միլիարդ) ՀՀ դրամ, կամ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար։Արդեն պարզ է, որ այս վարկային պորտֆելը խնդիր է դառնում  ինչպես քաղաքացիների, այնպես էլ բանկերի համար:

Փաստացի՝ առաջիկա տարիները շատ ընտանիքների համար դառնում են երկարաժամկետ ֆինանսական և պարտքային բեռի վտանգավոր աճի ժամանակաշրջան. յուրաքանչյուր ընտանիքի հաշվով պետական պարտք + նոր հարկեր, ինչպես նաև նոր գներ և սակագներ + սպառողական վարկերի պորտֆել։ Միևնույն ժամանակ, չկա տնտեսության և բնակչության եկամուտների իրական աճ (բացառությամբ՝ պաշտոնատար անձանց), առկա է առևտրի և ծառայությունների անկում, չկան նոր աշխատատեղեր ու իրական ներդրումներ տնտեսության մեջ, չկան հուսադրող հեռանկարներ:

Գլոբալ առումով, Փաշինյանի գործողությունները տեղավորվում են ոչ թե այն տրամաբանության մեջ, թե ինչ անել՝ քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար, այլ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիները՝ Փաշինյանի թիմի ճակատագիրը հեշտացնելու համար: Իսկ ոչ իշխանականուժերին ես խորհուրդ կտամ հասարակության հետ սկսել այս թեմաներով խոսել։ Երբ քաղաքացին հարթակից կլսի նաև իր սոցիալական խնդիրների մասինհարցադրումներ, քաղաքացու և հարթակի երկխոսությունը շատ ավելի արագ կկայանա»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}