Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:37 Արցախ
Արցախի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 271 զանգ

Հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 105 հետզանգ:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ     

16:12 Աշխարհում
Բեռլինը չի մասնակցի Կիևին զենք մատակարարելու հնարավորության մասին շահարկումներին

Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ մասնակցել շահարկումներին, թե իրավիճակի ինչպիսի զարգացման դեպքում պատրաստ կլինի Կիևին զենք տրամադրել: Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը: Նրա խոսքով, կառավարությունը և հատկապես կանցլերն անում են ամեն ինչ, որպեսզի խուսափեն հակամարտության սրացումից:

Աղբյուր՝ tass.ru

15:45 Աշխարհում
Դատարանը Ասանժին թույլ է տվել վիճարկել ԱՄՆ արտահանձնման որոշումը

Լոնդոնի Գերագույն դատարանը թույլ է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բողոքարկել՝ իրեն ԱՄՆ արտահանձնել թույլատրող որոշումը: Տեղեկությունը հայտնում է WikiLeaks-ը: Ասանժի հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, ևս հաստատել է, որ դատարանը թույլ է տվել բողոքարկումը:

Աղբյուր՝ ria.ru

15:33 Աշխարհում
ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի ֆոնին նավեր և ինքնաթիռներ է ուղարկում Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ն երկուշաբթի հայտարարեց, որ պատրաստության վիճակի է բերում իր ուժերը և ուժեղացնում է Արևելյան Եվրոպան ավելի շատ նավերով և կործանիչներով՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական կուտակումների:

Աղբյուր՝ reuters.com

15:19 Աշխարհում
Ամերիկա-ճապոնական զորավարժություններից հետո Չինաստանը Թայվան է ուղարկում 39 ռազմական ինքնաթիռ

Թայվանի ՀՕՊ տեսանելի գոտում թռիչք է կատարել Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ավիախումբը՝ բաղկացած 39 ինքնաթիռից: Թայվանցի զինվորականների տվյալներով՝ թռիչքն իրականացվել է նախօրեին: Ավիախումբը ներառում էր 34 կործանիչ, ռադիոէլեկտրոնային պայքարի չորս ինքնաթիռ և մեկ ռմբակոծիչ: Նրանք թռչել են Թայբեյի կողմից վերահսկվող Պրատաս կղզիներից հարավ-արևելք:

Աղբյուր՝ gazeta.ru

14:49 Աշխարհում
«Դոկտեր Սթրենջ»-ի շարունակությունում կլինեն այլընտրանքային «Վրիժառուներ»

«Դոկտեր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմում կարող են հայտնվել «Վրիժառուների» այլընտրանքային կերպարներ: Նոր կերպարներով շապիկներ են հայտնաբերվել Amazon-ում: Սեմ Ռայմիի բլոկբաստերի պրեմիերան տեղի կունենա մայիսի 5-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:32 Աշխարհում
Մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Թիերի Մյուգլերը

Կիրակի՝ 73 տարեկանում, մահացել է ֆրանսիացի դիզայներ, լուսանկարիչ և Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը: Մյուգլերի համարձակ հավաքածուները 1980-ականներին եկան որոշելու տասնամյակի ոճը: Նրա հագուստները աչքի են ընկնում իրենց յուրահատուկ կառուցվածքով և բարդ ուրվագծերով, որոնք ցուցադրվում էին նրա էքստրավագանտ ցուցադրություններում: Մյուգլերի ներկայացուցիչ Ժան-Բատիստ Ռուժոն հայտնել է, որ մոդելյերի մահը վրա է հասել բնական պատճառներից:

Աղբյուր՝ france24.com

14:09 Աշխարհում
Ապստամբ զինվորները բռնել են Բուրկինա Ֆասոյի նախագահ Կաբորեին

Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոշ Մարկ Քրիստիան Կաբորեին բռնել են ապստամբ զինվորները: Այս մասին երկուշաբթի վաղ առավոտյան Associated Press-ին հայտնել են զինվորներից երկուսը: Նրանք չեն հայտնել, թե որտեղ է պահվում Կաբորեն, սակայն նշել են, որ նա ապահով վայրում է: Կրակոցներ էին լսվել կիրակի ուշ երեկոյան նախագահի նստավայրի մոտ, իսկ երկուշաբթի վաղ առավոտյան նախագահական նստավայրում մարտ էր սկսվել, երբ ուղղաթիռ է թռչել շենքի գլխավերևում։

 

13:56 Աշխարհում
Հրթիռային հարվածներ են հասցվել ԱՄԷ-ի մայրաքաղաքին

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին գիշերը հրթիռակոծվել է: Երկրի ՊՆ-ը հայտարարել է հութիների կողմից արձակված երկու բալիստիկ հրթիռների որսալու մասին: Հրթիռներն արձակել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները: ԱՄԷ-ն երկու հրթիռներն էլ որսացել է:

Աղբյուր՝ korrespondent.net

13:37 Աշխարհում
ԱՄՆ-ն կարգադրել է Ուկրաինայում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել երկիրը

Միացյալ Նահանգները հրամայել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան բոլոր ամերիկացի աշխատակիցների ընտանիքներին լքել երկիրը՝ սրված մտահոգության պատճառով, որ Ռուսաստանը, որը զորքեր է կուտակել սահմանին, պատրաստվում է ներխուժել: Կիրակի արված հայտարարության մեջ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ դեսպանատան ոչ հիմնական անձնակազմը կարող է լքել Ուկրաինան կառավարության հաշվին, և որ բոլոր ամերիկացիները պետք է մտածեն անհապաղ հեռանալու մասին:

Աղբյուր՝ aljazeera.com

13:21 Աշխարհում
Լոնդոնյան դերբիում «Չելսին» հաղթանակ է տարել «Տոտենհեմի» նկատմամբ

Տանտերերը իրենց մարզադաշտում՝ «Սթեմֆորդ Բրիջում», հաղթեցին «Տոտենհեմին» 2:0 հաշվով և ընդհատեցին Պրեմիեր լիգայում առանց հաղթանակի չորս խաղի շարանը: Մրցակիցներն առաջին խաղակեսում չկարողացան գոլ խփել: Ընդմիջումից հետո «Չելսիից» աչքի ընկան մարոկկացի կիսապաշտպան Հակի Զիեշը եւ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան:

Աղբյուր՝ vesti.ru

12:51 Աշխարհում
Բախումներ բռնկվել Բրյուսելում. ասնյակ հազարավոր մարդիկ բողոքել են Covid-ի կանոնների դեմ

Կիրակի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել քարեր նետող ցուցարարների վրա այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի երթ են իրականացրել Բրյուսելում ընդդեմ Covid-19-ի կանոնների: Իշխանությունների գնահատմամբ՝ մոտ 50,000 մարդ մասնակցել Բելգիայի մայրաքաղաքում անցկացված ցույցին, ինչը ամենամեծ թիվն է՝ վերջին ամիսների ընթացքում քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում:

Աղբյուր՝ france24.com

12:35 Աշխարհում
Իրաքի բանակը և օդուժը ոչնչացրել են ԻՊ-ի յոթ զինյալների, այդ թվում՝ երկու առաջնորդների

Իրաքի ռազմաօդային ուժերը և բանակի ստորաբաժանումները Բաղդադից հյուսիս ընկած հատվածում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման յոթ զինյալների, այդ թվում՝ ծայրահեղականների երկու առաջնորդների: Այս մասին, ըստ SHAFAQ News լրատվական պորտալի, երկուշաբթի հայտարարել է Իրաքի զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը:

Աղբյուր՝ tass.ru

12:21 Աշխարհում
Օսլոյում թալիբները բանակցություններ են սկսել Արևմուտքի ներկայացուցիչների հետ

Թալիբանի անդամները Նորվեգիայում հանդիպում են արևմտյան պաշտոնյաների հետ՝ Եվրոպայում առաջին բանակցությունների համար Աֆղանստանում խմբավորման վերահսկողության հաստատումից ի վեր: Եռօրյա բանակցությունները կանդրադառնան մարդու իրավունքներին ու երկրում հումանիտար ճգնաժամին: ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստան բնակչության 95%-ը սննդի պակասի խնդիր ունի:

Աղբյուր՝ bbc.com

12:02 Հայաստան
Ուսման հրավեր. Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում

Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում: 2022-2023 ուսումնական տարվա ծրագրի համար դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 15-ն է:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

11:46 Աշխարհում
Բժիշկներն հայտնել են քաղցկեղի չորս տեսակի վաղ «գիշերային» ախտանիշի մասին

Մասնագետները քաղցկեղի «ունիվերսալ» նշաններից մեկը համարում են գիշերային քրտնարտադրություն: Դա կարող է լինել լեյկեմիայի, լիմֆոմայի, ոսկրերի քաղցկեղի և լյարդի չարորակ ուռուցքների վաղ ախտանիշ: Այդուհանդերձ նշվում է, որ ուժեղ քրտնարտադրությունը պարտադիր չէ, որ վկայի քաղցկեղի մասին:

Աղբյուր՝ ria.ru

11:22 Աշխարհում
Թաիլանդի վարչապետը թանկարժեք քարերի գողությունից ի վեր առաջին անգամ կայցելի Սաուդյան Արաբիա

Վարչապետ Պրայութ Չան-Օչան այս շաբաթ կիրականացնի Թաիլանդի առաջնորդի առաջին այցը Սաուդյան Արաբիա ավելի քան 30 տարվա ընթացքում՝ տասնամյակների դիվանագիտական լարվածությունից հետո, որն առաջացել էր Սաուդյան Արաբիայի պալատից թանկարժեք քարերի գողությունից: Թաիլանդում ծնված դռնապան Քրիանգկրայ Թեչամոնգը 1989 թվականին 20 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք գոհարներ էր գողացել Սաուդյան Արաբիայի արքայազնի տնից՝ առաջացնելով երկրների միջև «Կապույտ ադամանդի գործ» կոչվող վեճը, որը դեռևս պետք է լուծվի:

Աղբյուր՝ france24.com

11:08 Աշխարհում
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են տասնյակ միլիարդավոր դոլարներ

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը և Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, մեկ շաբաթվա ընթացքում ռեկորդային գումարներ են կորցրել՝ տեխնոլոգիական արժեթղթերի գների անկման պատճառով: Այդ մասին գրում է Bloomberg-ը: Մասկը վերջին յոթ օրվա ընթացքում կորցրել է 25,1 մլրդ դոլար, նրա կարողությունը նվազել է ավելի քան 9%-ով: Բեզոսը կորցրել է $20 մլրդ: Binance-ի Չենպեն Չժաոն կորցրել է $17,7 մլրդ, իսկ Meta-ի (նախկին Facebook) ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարողությունը նվազել է $10,4 մլրդով:

Աղբյուր՝ gazeta.ru

10:51 Աշխարհում
Ինսինյեն «Նապոլիի» կազմում գոլերով հավասարվեց Մարադոնային

«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն, ով գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Սալերնիտանայի» դեմ խաղում (4:1), ակումբի կազմում խփած գոլերով հավասարվել է լեգենդար Մարադոնային: Երկուսն էլ ունեն 115 գնդակ: 1986 թվականի աշխարհի չեմպիոն Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին: Ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն:

Աղբյուր՝ sport-express.ru

10:35 Աշխարհում
Բեռլուսկոնին հիվանդանոցում է հերթական հետազոտությունների համար

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գտնվում է Միլանի հիվանդանոցում՝ ընթացիկ ստուգումների համար: Այս մասին նրա անձնական բժիշկը հայտնել է կիրակի՝ մեկ օր անց այն բանից, երբ 85-ամյա քաղաքական գործիչը որոշեց չառաջադրվել նախագահի պաշտոնում: Չորս անգամ Իտալիայի վարչապետ եղած Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել 2016 թվականին և ունեցել նաև շագանակագեղձի քաղցկեղ:

Աղբյուր՝ reuters.com

10:21 Աշխարհում
Նոր Զելանդիայի վարչապետը չեղարկել է իր հարսանիքը կորոնավիրուսի պատճառով

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է իր հարսանեկան արարողությունը փեսացու Քլարկ Գեյֆորդի հետ՝ երկրում նոր Covid-19 սահմանափակումների պատճառով: Վարչապետը կիրակի օրը հայտարարեց, որ երկիրը կկանգնի նոր սահմանափակումների առաջ այն բանից հետո, երբ հայտնաբերվեց օմիկրոն տարբերակի ինը դեպք մեկ ընտանիքում, որն այս ամսվա սկզբին մեկնել էր Օքլենդ:

Աղբյուր՝ independent.co.uk

10:00 Տարածաշրջան
Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ում՝ մարելով պարտքը

Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ վճարելով իր պարտքը կազմակերպությանը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից: Տեղեկությունը հայտնել Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքը: Ձայնի իրավունքը վերականգնելու համար Իրանից պահանջվել է վճարել 18,4 մլն դոլար:

Աղբյուր՝ ria.ru

17:55 Աշխարհում
Ջոնի Դեփը կմարմնավորի թագավոր Լուի XV-ին Մայվենի նոր ֆիլմում

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կխաղա Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը Մայվենի նոր ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Why Not Productions-ը: Նկարահանումները կսկսվեն 2022 թվականի ամռանը։ Նկարահանումներին կմասնակցի նաև Մայվենը։ Նա կմարմնավորի կոմսուհի Ժաննա Դյուբարիին:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:37 Աշխարհում
Չինաստանի պետական հեռուստատեսությունը միլիարդատեր Ջեք Մայի ընկերությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ

Չինաստանի պետական հեռուստատեսությունը ֆիլմ է ցուցադրել Alibaba-ի գլխավոր տնօրեն Ջեք Մայի կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության մասին։ Խոսքը նրա Ant Group ընկերության մասին է: Կենտրոնական հեռուստատեսությունը մասնավոր ընկերություններին մեղադրել է Կոմունիստական կուսակցության Հանչժոու քաղաքի անցյալ տարի ձերբակալված նախկին առաջնորդի եղբորը չափազանց մեծ գումարներ վճարելու մեջ: Հանչժոուում է գտնվում նաև Ant Group-ի գլխամասը:

Աղբյուր՝ ft.com

17:02 Աշխարհում
«Արսենալը» ցանկանում է երկարաձգել Արտետայի հետ պայմանագիրը

«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» ղեկավարությունը ցանկանում է 2 տարով երկարաձգել պայմանագիրը 39-ամյա իսպանացու հետ: Մասնագետի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը:

Աղբյուր՝ sport-express.ru

16:53 Աշխարհում
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով տարհանումներ են կատարվել

Կալիֆորնիայի հայտնի Մայրուղի 1-ի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը, որը ծավալվում է Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով, ուրբաթ գիշեր Մոնտերեյ շրջանում տարհանման պատճառ է դարձել: Հրդեհը բռնկվել է Պալո Կոլորադո կիրճում, հայտնում է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության գրասենյակը: Հրդեհի պատճառով Մայրուղի 1-ը փակվել է Էնդրյու Մոլերայի պետական այգու հատվածում:

Աղբյուր՝ cnn.com

16:02 Աշխարհում
Ռոբբի Ուիլյամսը վաճառում է Բենքսիի նկարների իր հավաքածուն

Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբբի Ուիլյամսը վաճառքի կհանի փողոցային նկարիչ Բենքսիի նկարների իր հավաքածուն: Ըստ IM-ի, աճուրդը տեղի կունենա Լոնդոնում 2022 թվականի մարտի 2-ին: Ուիլյամսը վաճառում է երեք նկար, որոնց թվում է «Փուչիկով աղջիկը»:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:08 Աշխարհում
Եմենի ապստամբները հայտնել են, որ բանտի ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 80-ը

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուրբաթ օրվա ավիահարվածի հետևանքով Եմենի հութի ապստամբների կողմից ղեկավարվող բանտում զոհված բանտարկյալի թիվը հասել է առնվազն 82-ի: Այս մասին շաբաթ հայտնել են ապստամբները և օգնության խումբը: Արաբական աշխարհի ամենաաղքատ երկրում ինտերնետ հասանելիությունը հիմնականում մնում է սահմանափակ:

Աղբյուր՝ apnews.com

14:58 Աշխարհում
Գերմանիան շարժական հիվանդանոց կփոխանցի Ուկրաինային

Գերմանիան 5,3 մլն եվրո է հատկացրել ուկրաինական բանակի համար շարժական դաշտային հոսպիտալ կառուցելուն: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը շաբաթ օրը Welt am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում։ Լամբրեխտը նշել է, որ զենքի մատակարարումները չեն լուծի հակամարտությունը:

Աղբյուր՝ tass.ru

14:46 Աշխարհում
«Աղետ». Պերուի նավթի արտահոսքի մաքրումը կպահանջի շաբաթներ

Իսպանական Repsol էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Պերուի մայրաքաղաք Լիմայի ափերի մոտ գտնվող նավթի խոշոր արտահոսքի մաքրման գործողությունը կտևի մինչև փետրվարի վերջ: Բնապահպանական պատահարը կառավարությունը «աղետ» է որակել և հայտնել է, որ սատկած փոկեր, ձկներ և թռչուններ են դուրս եկել նավթով պատված ափ: Տարածքում ձկնորսությունը դադարեցվել է:

Աղբուր՝ aljazeera.com

14:27 Աշխարհում
Լանա Դել Ռեյը թողարկել է «Watercolor Eyes» նոր սինգլը

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն ուրբաթ թողարկել է իր նոր՝ «Watercolor Eyes» սինգլը: Թրեքը հասանելի է առաջատար թվային հարթակներում: Երգը ստեղծվել է հատուկ «Էյֆորիա» սերիալի համար։ Նա կհնչի երկրորդ սեզոնի երրորդ էպիզոդում, որը կհեռարձակվի HBO Max-ով հունվարի 23-ին։

Աղբյուր՝ kulturomania.ru

13:51 Աշխարհում
Մարթա Ստյուարտը բացահայտել է, թե ինչու է խզել հարաբերությունները Էնթոնի Հոփքինսի հետ

«Էլեն Դեջեներեսի շոու»-ում ապրելակերպի 80-ամյա գուրուն պատմել է, որ ստիպված է եղել բաժանվել 84-ամյա օսկարակիր դերասանից՝ 1991 թվականի «Գառնուկների լռությունը» սարսափ թրիլլերում նրա սահմռկեցուցիչ դերը վերհիշելու պատճառով: Ֆիլմում Հոփքինսը մարմնավորել է բժիշկ Հանիբալ Լեկտերին՝ սերիական մարդասպանին, ով կերել էր իր զոհերին: Փաստորեն, Լավագույն դերասան անվանակարգում Օսկար բերած դերը Հոփքինսի համար դարձել է Ստյուարտի հետ իր հարաբերությունների ավարտի պատճառը:

Աղբյուր՝ cnn.com

12:30 Աշխարհում
Մահացել է լատվիացի հայտնի դերասան Արնիս Լիցիտիսը

Հունվարի 21-ին մահացել է լատվիացի դերասան Արնիս Լիցիտիսը, ում մասնակցությամբ հայտնի  ֆիլմերից են «Իֆ ամրոցի բանտարկյալը» և «Միրաժը»: Նա 76 տարեկան էր:

Աղբյուր՝ korrespondent.net

11:51 Աշխարհում
ԱՄՆ-ում կապիկները փախել են, երբ նրանց տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել

լաբորատորիայի ճանապարհին: Փենսիլվանիայի ոստիկանությունը որոնում է առնվազն երեք կապիկների, որոնք փախել են այն բանից հետո, երբ մոտ 100 կենդանիներ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել: Կապիկներին տեղափոխող բեռնատարը ուրբաթ կեսօրին Մոնտուր շրջանում բախվել է ինքնաթափին:

Աղբյուր՝ theguardian.com

11:43 Աշխարհում
Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի մասին

«Չեմ ցանկանում մտածել ապագայի մասին, քանի դեռ կա գործող պայմանագիր։ Դա կախված է միայն արդյունքներից, այդպիսին է մարզչի աշխատանքը։ Որոշումը կկայացնեմ ակումբի հետ միասին։ «Մանչեսթեր Սիթին» շատ բան է արել ինձ համար, ես դրան չեմ կարող դավաճանությամբ պատասխանել: Դա տգեղ կլիներ»,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային մեջբերում է ESPN-ը: Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Աղբյուր՝ sport-express.ru

11:17 Աշխարհում
Մեքսիկայի հեղինակավոր հանգստավայրում երկու կանադացի է սպանվել

Կանկուն քաղաքի մերձակայքում գտնվող հյուրանոցներից մեկում հյուրերի միջև վիճաբանության հետևանքով երկու կանադացի սպանվել են, ևս մեկը վիրավորվել է: Կրակոցները ուրբաթ օրը հնչել են «Xcaret Mexico» հյուրանոցում, որը գտնվում է Պլայա դել Կարմեն զբոսաշրջային քաղաքում՝ Կարիբյան ծովի ափին գտնվող Կանկունից մոտ 70 կմ հարավ: Հանցագործը դեռ ազատության մեջ է, տարվում են որոնողական աշխատանքներ:

Աղբյուր՝ bbc.com

10:59 Աշխարհում
Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայում ավտովթարի է ենթարկվել

Շվարցենեգերի GMC Yukon ամենագնացը նրա տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա մխրճվել է Toyota Prius ավտոմեքենայի մեջ: Ոստիկանության աղբյուրներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի մեղավորը Շվարցենեգերն է, ով կարմիր լուսացույցի մոտ ձախ շրջադարձ է կատարել: Ինքը՝ դերասանը, չի տուժել, մյուս մեքենայում գտնվող կինը գլխի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել։

Աղբյուր՝ tass.ru

10:14 Աշխարհում
Լույս աշխարհ է եկել Պրիանկա Չոպրայի և Նիք Ջոնասի առաջնեկը

Պրիանկա Չոպրա Ջոնասը և նրա ամուսինը՝ Նիք Ջոնասը, ուրբաթ Instagram-ի իրենց էջերում հայտարարեցին, որ ծնվել է իրենց առաջնեկը: Պրիանկան նշել է, որ փոխնակ մայրը զույգի երեխային լույս աշխարհ է բերել հունվարի 15-ին: Զույգը չի հայտնել երեխայի անունը և սեռը խնդրել է գաղտնիություն պահպանել:

Աղբյուր՝ apnews.com

10:00 Աշխարհում
Ճապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով առնվազն 10 մարդ է տուժել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ: Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանություններին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Կյուսյու կղզու մոտ. մինչև 5 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Ճապոնիայի մի շարք պրեֆեկտուրաներում: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Աղբյուր՝ interfax.ru

23:11 Աշխարհում
Ամերիկացի կատակերգու Լուի Անդերսոնը մահացել է 68 տարեկանում

Մահացել է «Կյանքը Լուիի հետ» մուլտսերիալի ստեղծող և կատակերգու Լուի Անդերսոնը: Այս մասին հայտնում է TMZ-ը: Պարբերականների տվյալներով՝ Անդերսոնը վերջին տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ: 68-ամյա կատակերգուն մահացել է ուրբաթ առավոտյան Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում:

Աղբյուր՝ kulturomania.ru

23:00 Աշխարհում
Գերմանիան ցանկանում է տարեկան 400000 մասնագետ աշխատողներ ներգրավել արտասահմանից

Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունը ցանկանում է ամեն տարի ներգրավել 400,000 որակավորված աշխատողների արտերկրից՝ լուծելու ինչպես ժողովրդագրական անհավասարակշռությունը, այնպես էլ աշխատուժի պակասը առանցքային ոլորտներում, որոնք վտանգի տակ են դնում կորոնավիրուսային համավարակից վերականգնումը:

Աղբյուր՝ reuters.com

22:19 Աշխարհում
Ֆլորիդայում տղամարդը հարձակվել է արջի վրա՝ իր շներին պաշտպանելու համար

Ֆլորիդայի բնակչուհի Քերի Ռուբինո Հիկոքսը իր TikTok պրոֆիլում հրապարակել է մի տեսանյութ, որում արջը բարձրանում է պատշգամբ, որտեղ կնոջ ամուսինն էր իր տակսաների հետ: Խիզախ տերը անմիջապես սկսել է դուրս քշել կենդանուն, որից հետո փակել է շենքի մուտքը մեծ նստարանով: Տղամարդու համարձակությունը զարմացրել է համացանցի օգտատերերին:  Ավելի ուշ Հիկոքսը պարզաբանեց, որ ամուսնու և իրենց ընտանի կենդանիների հետ ամեն ինչ լավ է:

Աղբյուր՝ gazeta.ru

22:08 Աշխարհում
«Բըրնլին» պատրաստ է 12 միլիոն եվրո վճարել Ազմունի համար

Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Իրանցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Բըրնլին»: Պրեմիեր լիգայում վերջին՝ 20-րդ տեղը զբաղեցնող ակումբը հարձակումն ուժեղացնելու ուղիներ է փնտրում:

Աղբյուր՝ vesti.ru

18:06 Աշխարհում
Լավրովը հորդորել է Բլինքենին ազդել Ուկրաինայի վրա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա՝ խելքի բերելու համար: «Ես նրան ևս մեկ անգամ հորդորել եմ վճռական ազդեցություն գործադրել Կիևի ռեժիմի վրա՝ ստիպելու նրան խելքի գալ և դադարեցնել այդ կարևորագույն փաստաթղթի (մինսկյան համաձայնագրերի) սաբոտաժը», - ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո։

Աղբյուր՝ ria.ru

17:45 Հայաստան
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հունվարի 17-21-ը մայրաքաղաքում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները

Հունվարի 21-ին վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոցներում: Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն: Անցած 5 օրվա ընթացքում մայրաքաղաքի քաղաքանրային տրանսպորտում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների  խախտման 18 դեպք:

Աղբյուր՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին  

17:25 Աշխարհում
ԻԼԻՊ-ի գրոհայինները քնած ժամանակ սպանել են 11 իրաքցի զինվորի

Իրաքի անվտանգության ուժերի պաշտոնյաների վկայությամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ զինյալները հարձակվել են Դիյալա նահանգում գտնվող իրաքյան բանակի զորանոցի վրա և սպանել 11 զինվոր քնած ժամանակ: Աղբյուրները հայտնում են, որ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան ալ-Ազիմ լեռնային շրջանում:

Աղբյուր՝ aljazeera.com

17:02 Աշխարհում
Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ «Բեթմենը» կդառնա DC-ի ամենաերկար ֆիլմը

Մեթ Ռիվզի «Բեթմենը» պաշտոնապես կդառնա DC-ի ամենաերկարակ կոմիքսային ֆիլմը: Կինոժապավենի տևողությունը կլինի 2 ժամ 55 րոպե:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:31 Աշխարհում
Նաոմի Օսական դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության հետագա պայքարից

Գործող չեմպիոն Նաոմի Օսական դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից՝ ամերիկուհի Ամանդա Անիսիմովային պարտվելուց հետո: Ավստրալիայի բաց առաջնության կրկնակի չեմպիոն Օսական երեք սեթում պարտվել է ամերիկուհի Անիսիմովային՝ 4:6, 6:3, 7:6 (10:5) հաշվով:

Աղբյուր՝ cnn.com

16:25 Աշխարհում
Տիեզերքում առաջին կինոստուդիան և սպորտային արենան կկառուցվեն մինչ 2024 թվականը

Space Entertainment Enterprise-ը, որը կարտադրի տիեզերքի մասին Թոմ Քրուզի ֆիլմը, մինչև 2024 թվականը կկառուցի ՄՏԿ-ի լրացուցիչ մոդուլ՝ սպորտային արենայով և կինոստուդիայով: SEE-1 կոչվող մոդուլը նախատեսված կլինի կինոյի, հեռուստատեսության և սպորտային իրադարձությունների, ինչպես նաև արվեստագետների, պրոդյուսերների և ստեղծագործողների համար:

Աղբյուր՝ daily.afisha.ru

15:57 Աշխարհում
Դեմբելեի գործակալը կփորձի բանակցել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն հաջորդ շաբաթ կհանդիպի կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ, հայտնում է Diario Sport-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Սիսոկոն կփորձի կարգավորել իրավիճակը` կապված 24-ամյա ֆրանսիացու հետ, ով հեռացվել էր թիմից՝ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով:

Աղբյուր՝ sport-express.ru

15:28 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում արգելվել է գովազդը, որտեղ աղջիկը գլխիվայր կախված պանիր է ուտում

Մեծ Բրիտանիայի գովազդի կարգավորող մարմինն արգելել է հեռուստատեսային գովազդը, որում վեց և ութ տարեկան երկու աղջիկներ են, որոնք գլխիվայր կախված են ֆուտբոլի դարպասաձողից և քննարկում էին, թե ուտելիքը ուր է գնում, երբ գլխիվայր կախված ես: Այնուհետև աղջիկներից մեկը մի կտոր Dairylea պանիր է ուտում: Ըստ կարգավորող մարմնի՝ գովազդային հոլովակը կարող է առաջացնել վարքագիծ, որը հնարավոր է հանգեցնի խեղդամահության:

Աղբյուր՝ reuters.com

15:05 Աշխարհում
Կյանքից հեռացել է ամերիկացի ռոք երգիչ և դերասան Միթ Լոուֆը

«Bat Out of Hell» ալբոմով մեծ ճանաչման հասած Միթ Լոուֆը մահացել է 74 տարեկան հասակում: Նրա ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության համաձայն՝ կյանքի վերջին 24 ժամերիի արտիստի կողքին են եղելկինը, դուստրերը՝ Փերլը և Ամանդան, և մտերիմ ընկերները: Հայտարարության մեջ մահվան պատճառ չի նշվում:

Աղբյուր՝ france24.com

14:54 Աշխարհում
Netflix-ը հաստատել է «Կաղամարի խաղ»-ի 2-րդ սեզոնը

Netflix-ի հոսքային ծառայությունը հաստատել է, որ հարավկորեական «Կաղամարի խաղ» (The Squid Game) սերիալը կունենա երկրորդ սեզոն: Այս մասին հերթական զեկույցում հայտնել է կոնտենտ–տնօրեն Թեդ Սարանդոսը: «Կաղմարի խաղը նոր է սկսվել»,- վստահեցրել է նա: 2021 թվականի նոյեմբերի սկզբին «Կաղամարի խաղ»-ի ստեղծող և սցենարիստ Հվան Դոնգ Հյոկը ևս հաստատել էր, որ սերիալը կշարունակվի:

Աղբյուր՝ gazeta.ru

14:19 Աշխարհում
Մասկի ընկերությունը պատրաստվում է մարդկանց ուղեղում ներդրված չիպի կլինիկական փորձարկումների

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը, որը մշակում է ուղեղի և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման նեյրոնային ինտերֆեյս, բացել է կլինիկական փորձարկումների տնօրենի թափուր աշխատատեղ: Մարդու ուղեղում չիպերի տեղադրման ժամանակաշրջանը մոտենում է:

Աղբյուր՝ bloomberg.com

13:39 Աշխարհում
Ամերիկայի ռեժիսորների գիլդիան բարձրագույն մրցանակը կշնորհի Սփայք Լիին

Սփայք Լիին կպարգևատրվի մրցանակով՝ կինոռեժիսուրայի ոլորտում բացառիկ նվաճումների համար: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը: Գիլդիայի 86-ամյա ողջ պատմության ընթացքում այս մրցանակը ստացել է ընդամենը 35 ռեժիսոր։

Աղբյուր՝ kulturomania.ru

13:16 Աշխարհում
Ադելն արտասվելով հայտնել է համերգաշարը հետաձգելու մասին

Բացման համերգից ընդամենը 24 ժամ առաջ Ադելը հետաձգել է իր Լաս Վեգասի ողջ համերգաշարը: «Շատ եմ ցավում, բայց իմ շոուն պատրաստ չէ»,- երկրպագուներին արտասվելով ասել է աստղը Instagram-ում: «Իմ թիմի կեսը վարակված է Covid-ով, և անհնար է ավարտին հասցնել շոու ծրագիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ «առաքման հետաձգումները» նույնպես փչացրել են իր ծրագրերը: Այսօր նա Caesars Palace Colosseum-ում պետք է տար 24 համերգներից առաջինը:

Աղբյուր՝ bbc.com

12:37 Աշխարհում
«Փախուստ հավաբնից» մուլտֆիլմի շարունակությունը Netflix-ում կթողարկվի 2023 թվականին

Այս մասին հայտարարել է Netflix-ի հոսքային ծառայությունը: Twitter-ում ծառայությունը տեղադրել է նաև սպասվող շարունակության առաջին կադրը: Այն կկենտրոնանա Ջինջերի և Ռոքիի կյանքի վրա՝ Թվիդի ֆերմայից փախչելուց հետո: Մուլտֆիլմի ռեժիսորը Նիք Փարքն է:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:24 Հայաստան
ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ ներկայացուցչության ֆրանսիական կողմի պատվիրակության հետ

Հունվարի 21-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Աղբյուր՝ ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակ 

12:09 Աշխարհում
Nestle-ը հետ է կանչում KitKat-ի հինդուական տեսականին Հնդկաստանում՝ անարգանքի մեղադրանքների պատճառով

Հայտնի շոկոլադե սալիկի սահմանափակ շարքը թողարկվել էր որպես համաշխարհային «KitKat ճամփորդական ընդմիջումներ» տեսականու մի մաս, որում կոնֆետի թղթերի վրա տպագրվում են տեղացի արհեստավորների ստեղծագործությունների լուսանկարները: Սակայն հավաքածուի հնդկական տարբերակը արժանացավ առցանց քննադատության, քանի որ այնտեղ ներկայացված էին հինդու աստվածների պատկերները: Շատերը վրդովմունք են հայտնել, որ թղթերը կարող են հայտնվել աղբամաններում կամ գետնին՝ ոտքի տակ, ինչն անարգանք կլինի աստվածների և հինդու հավատքի հանդեպ:

Աղբյուր՝ theguardian.com

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}