Իրավունք 19:48 09/02/2021 Հայաստան

Շիրակում մահվան ելքով ՃՏՊ-ները նվազել են. դատախազություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազրոությունների իրականացման արդյունքները:Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

«Արձանագրվել է, որ մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ ինչը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ Դրան զուգահեռ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով նշված հանցագործությունների բացահայտումը կազմել է 44,4%, նախորդ տարվա 38,1%-ի դիմաց։

ՃԵ կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերը ևս նվազել են՝ 2019թ. 58 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է 51 նման դեպք, կամ 15.5%-ով պակաս:

Մարզի տարածքում ՃԵԿ խախտման դեպքերի նվազումը պայմանավորված է նաև բնակավայրերում, հատկապես Գյումրի քաղաքի փողոցների բանուկ հատվածնեևրը, խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորման հետ, ինչը երթևեկության անվտանգության առումով ունեցել է կանխարգելիչ նշանակություն:

Բացի այդ՝ էական նշանակություն են ունեցել նաև 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ «ՀՀ քրեական օրենսգրում» կատարված լրացումներն և փոփոխությունները, որոնցով քրեական պատասխանատվություն է սահմանվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու, հիշյալ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:

Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2020թ. ընթացքում, մարզի տարածքում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքում ավելացված 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների 64 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 45-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Վերոնշյալ տարածված վարքագծի դրսևորումների քրեականացումը ճանապարհատրանսպորտային հանագործությունների համար ևս ունի կանխարգելիչ նշանակություն:

ՃՏՊ վայրերի քարտեզագրումը և դեպքերի հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզում ՃՏՊ-ի պատճառներ ու նպաստող պայմաններ են հանդիսացել սահմանված արագության գերազանցումը, վարորդի կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը, ղեկին քնելը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան շահագործելը, բջջային հեռախոսից օգտվելը, ինչպես նաև հետիոտների կողմից շատ հաճախ ճանապարհը ոչ սահմանված վայրում  հատելը:

Մարզի դատախազության գտահատմամբ դեռևս առկա են կարգավորման խնդիրներ՝ կապված նաև հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխման և սպասարկման, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականություն ցուցաբերելու հետ։

Ուսումնասիրության արդյունքներով վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով մարզի դատախազության նախաձեռնությամբ 2020թ. միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտություն համարելով ձեռնարկել համապատասխան միջոցներ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Ուշադրություն է հրավիրվել մարզի տարածքում միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսիների վարորդների կողմից «ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու, միկրոավտոբուսների վարորդների կողմից անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունենալու, իրենց ամրակցված տրանսպորտային միջոցներն այլ՝ անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունեցող անձանց տրամադրելու դեպքերի բացառման անհրաժեշտության վրա։

Իրենց իրավասության շրջանակներում վերոնշյալ հանցատեսակների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով 2020թ. միջնորդագիր է ներկայացվել նաև ՀՀ Շիրակի մարզպետին՝ շեշտադրելով ՏԻՄ-երի կողմից ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված՝ ճանապարհների սպասարկման և վերանորոգման պարտականությունները պատշաճ կատարման կարևորությունը:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության կողմից նախանշված միջոցառումների կատարման հանդեպ հետևողականության ցուցւաբերումը, այդ նպատակով խիստ պատժողական քաղաքականության իրականացումը 2021թ. ևս շարունակելու են մնալ Շիրակի մարզի դատախազության առաջնահերթություններից»,-ասվում է հաղորդագրությունում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}