Իրավունք 19:08 11/02/2021 Հայաստան

Լոռու մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2020թ.-ի ընթացքում նույն մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև՝ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների իրականացման գործընթացում օրինականության պահպանման վիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 263 դեպք, որոնցից 138 դեպքով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի անտառահատումներին առնչվող 7 քրեական գործ հարուցվել է անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնատար անձանց կողմից տարաբնույթ առերևույթ կոռուպցիոն հանցավոր արարքների կապակցությամբ:

Քրեական այդ գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 453 մլն ՀՀ դրամ: Դրանից վերականգնվել է 1.387.780 ՀՀ դրամը, մնացած մասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Հարուցված քրեական գործերից 26-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 29 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ուսումանսիրությունը վկայում է, որ 2019թ.-ի համեմատ ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են 45%-ով: Չնայած վերջինս վկայում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառերի ապօրինի հատումների արձանագրման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, սակայն ինքնին հատումների քանակական աճը վկայում է նաև անտառագոտիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հանցավոր հատումներ կատարողների բացահայտման գործընթացում թերությունների առկայությունը, որը մասամբ, հատկապես կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հետ, կարող է պայմանավորված լինել նաև արցախյան պատերազմում ռազմական գործողություններին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողների մասնակցությամբ և այդ ընթացքում իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կատարելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքով:

Խնդիրների առկայության մասին է վկայում հատկապես ապօրինի հանցավոր հատումները կատարած անձանց ի հայտ չբերելու պատճառով վարույթը կասեցված գործերի համեմատաբար մեծ քանակը, որը կազմում է տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի ավելի քան 45 %-ը: Ընդ որում՝ միայն վարույթը կասեցված չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է ապօրինի հատված 3890  ծառ, իսկ պատճառված վնասը կազմել է 250.443.270 ՀՀ դրամ:

Այս բնույթի քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ որոշ դեպքեր տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են տևական ու շարունակական բնույթ և չնայած դրան՝ ակնհայտորեն դուրս են մնացել անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինների տեսադաշտից:

Ելնելով ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ հանգամանքներից և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման բացասական միտումները դրսևորվել են ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու  ուղղությամբ արդյունավետ, գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով մարզի դատախազության կողմից նախընթնաց շրջանում իրավասու օղակներին հղված բազմաթիվ միջնորդագրերի պայմաններում՝ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալին՝ ոստիկանության իրավասություններից բխող գործառույթների կտուկ ակտիվացման հարցով: 

Մասնավորապես, գրությամբ հրատապ անհրաժեշտություն է համարվել  Լոռու մարզի վարչական տարածքի անտառամերձ ճանապարհահատվածներում ամենօրյա հսկողության սահմանումը, անտառամերձ բնակավայրերի ամենագնաց և թափքի առկայությամբ ավտոմեքենաների շարժի,  նշված բնակավայրերում և հարակից տարածք-ներում գործող փայտամշակման արտադրամասերի, փայտագործությամբ զբաղվող ան-հատ ձեռնարկատերերի արհեստանոցների գործունեության նկատմամբ հսկողության, ստուգումների ավելացումը, անտառային տարածքներ ունեցող բնակավայրերից, Լոռվա մարզի վարչական տարածքներից ելք կատարվող ճանապարհներին ամենօրյա և 24 ժամյա ուժեղացված ծառայության սահմանումը:

Հատուկ կարևորություն է տվել  ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի վարչական տարածքը սպասարկող մասնաճյուղերի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ Ոստիկանության համապատասխան ծառայությունների ակտիվ համագործակցությանը և հատկապես օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների ձեռնարկմանը՝ անտառահատման չբացահայտված հանցավոր դեպքերը, դրանք կատարող անձանց, ինչպես նաև դրանց նպաստող՝ պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերջը համարում է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}