Քաղաքական 14:44 12/02/2021 Տարածաշրջան

Դեյվիդ Ֆիլիպս․ Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի՝ հայերի դեմ ռազմական հանցագործությունների հեղինակների նկատմամբ

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինուժը հարձակվեց  Արցախի վրա։ Նրանց աջակցում էին թուրքական ռազմական և ջիհադական վարձկանները՝ զինված անօդաչու թռչող սարքերով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ նշանակության ջոկատներով:

Առնվազն 3500 հայ է սպանվել, և ավելի քան 100,000 քաղաքացիական անձինք տեղահանվել է 44-օրյա բռնի բախումների ընթացքում: Ականատեսները նկարագրում են, որ ադրբեջանցի զինվորները խեղում են մարմինները, գլխատում են խաղաղ բնակիչներին և օգտագործում արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային ռումբերը և սպիտակ ֆոսֆորը: Պատժամիջոցներն անհրաժեշտ են՝ հանցագործներին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար»,-այս մասին Ahval News-ում գրել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների և խաղաղության կառուցման ծրագրի տնօրեն,  ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերում որպես ավագ խորհրդական և արտաքին գործերի փորձագետ աշխատած Դեյվիդ Ֆիլիպսը, որը ներկայումս ղեկավարում է Արցախի դեմ ոճրագործությունների նախագիծը։

Դեյվիդ Ֆիլիպսը նշում է, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից տեղակայել է մինչև 2000 իսլամիստ ջիհադիստների` հայերին սպանելու համար պարգևավճար խոստանալով:

Ֆիլիպսը ներկայացնում է ջիհադականների առաջնորդների ինքնությունը:

2016 թվականից Սայֆ Բալուդը (Sayf Abu Bakr) ղեկավարում է Սիրիայի ազգային բանակի (SNA) «Համզա» խմբավորումը: Նա մասնակցել է «Ձիթենու ճյուղ» գործողություններին, Սիրիայի հյուսիսում Աֆրին ներխուժմանը և Լիբիայի քաղաքացիական պատերազմին, երկուսն էլ`Թուրքիայի հովանավորությամբ: 2013-ին Բալուդը հայտնվել է ԴԱԻՇ-ի տեսանյութում: Նա և իր վարձկան խմբերը պատասխանատու են բազմաթիվ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քուրդ կանանց առևանգման և Աֆրինում դաժան բռնաճնշումների համար: Նա Թուրքիայի ամենավստահելի և աջակցվող վարձկան առաջնորդներից է: Հաղորդվում է, որ նա և նրա մոտավորապես 500 մարդիկ տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախում կռվելու:

Մյուսը Ֆեհին Իսան է (Isa al-Turkmani), որը ղեկավարում էր SNA-ի Սուլթան Մուրադ խումբը՝ առնվազն 2015 թվականից: Նա անմիջական մասնակցություն է ունեցել հյուսիսային Սիրիայում «Եփրատի վահան» գործողություններին, «Ձիթենու ճյուղ» գործողություններին և Լիբիայի քաղաքացիական պատերազմներին: Նա և նրա ստորաբաժանումը նույնպես մեղադրվել են պատերազմական հանցագործությունների մեջ, ինչպիսիք են քուրդ զինվորների խոշտանգումները և խաղաղ բնակիչների անխնա գնդակոծումը:

Աբու Ամշանը ((Muhammad al-Jassim) Սուլեյման Շահի բրիգադի ղեկավարն է, մականունը՝ «Ալ-Ամշատ» աշխարհազորայիններ, որոնք մեծ ճանաչում ձեռք բերեցին 2018-ին՝ որպես Աֆրինը գրավող ամենադաժան խմբավորումներից մեկը: Ալ-Ամշատը մարդկանց էր առգրավում ու որպես փրկագին տարեկան աշխատում 12 միլիոն դոլար: Նա նաև մեղադրվում էր բռնաբարության և սպանության մեջ: Իսայի և Բալուդի նման, Ամշան կարևոր հավաքագրող էր Լիբիայի կողմից աջակցություն ստացող թուրքական վարձկանների համար:

Դեյվիդ Ֆիլիպսը գրում է, որ այս ջիհադիստները չեն գործել ինքնուրույն: Լեռնային Ղարաբաղի գործողությունը կազմակերպվել է Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի կողմից: Դաշտային գործողությունները ղեկավարում էին գործող թուրք հրամանատարները:

Հոդվածագիրը ներկայացնում է այն մարդկանց, ոորոնք ներգրավված են եղել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային։

Թուրքիայի ցամաքային զորքերի գործողությունների վարչության պետ, գեներալ-մայոր Բահթիյար Էրսայը վերահսկում էր Արցախում Ադրբեջանի գլխավոր շտաբը: Նախկինում նա ղեկավարում էր Թուրքիայի 2-րդ Կոմանդոս բրիգադը, որը հայտնի էր Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանությամբ: Ուլտրանացիոնալիստական աշխարհազորայինները, հայտնի որպես Գորշ գայլեր, միացան այս բրիգադին:

Թուրքական ռազմաօդային ուժերի մատակարարման և սպասարկման 1-ին կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Գիքսել Քահյանը ղեկավարել է Լիբիայում և Արցախում թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի տեղակայումը: TB2 անօդաչու թռչող սարքերը անհամար խաղաղ բնակիչների են սպանել:

Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Էնգայը Թուրքիայի ցամաքային զորքերի երրորդ բանակի հրամանատար է: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան ներկայացուցիչների խոսքով՝ Էնգայը «մասնակցել է արցախյան գործողությունների պլանավորմանը և իրականացմանը»: Նա Ադրբեջանում նկատվեց սեպտեմբերի 4-ին՝ պլանավորելով համատեղ գործողություններ Ադրբեջանի զինված ուժերի հետ:

Բացի այդ, թոշակառու թուրք գեներալ, անձնական պաշտպանական կապալառու SADAT-ի հիմնադիր Ադնան Թանրըվերդին կարևոր դեր խաղաց սիրիացի վարձկանների հավաքագրման, ուսուցման, վերազինման և տեղափոխման գործում ինչպես Լիբիա, այնպես էլ Արցախ:
Ադրբեջանը ամսական մինչև 2000 ԱՄՆ դոլար է վճարել ջիհադիստ վարձկաններին: Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հիքմաթ Հասանովը համակարգում էր գործողությունները արցախյան հակամարտության հյուսիսային գծում և և հյուսիսային այլ թիրախներ գրավելու գործում:

Ադրբեջանի հարավային առաջնագծի պատասխանատուն Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովն էր: Նա գլխավորեց Ջաբրայիլի գրավումը, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ սպանվեցին:

Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հիքմաթ Միրզաևը` ադրբեջանական ամենաբարձրաստիճան գեներալն է, որը ներգրավված էր արցախյան գործողություններում: Նա սերտ կապեր ունի MIT-ի ու Թուրքիայի գլխավոր շտաբի հետ: Բազմաթիվ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներ պատրաստվել են Թուրքիայի կողմից: Վերջերս Միրզաևը ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում:

«Արցախում, անկասկած, եղել են նաև այլ ռազմական հանցագործություններ: Կոլումբիայի համալսարանի «Արցախյան ոճրագործություններ» նախագիծը փաստագրում է ռազմական հանցագործությունները և կավելացնի հանցագործների ցուցակը` նոր տեղեկատվությունների հիման վրա։

Մենք գիտենք, թե ովքեր են կատարել այդ հանցագործությունները: Մենք չգիտենք, սակայն, արդյո՞ք Բայդենի վարչակազմը աչք կփակի Արցախում տեղի ունեցած վայրագությունների վրա, թե՞ հանցագործներին պատասխանատվության կենթարկի: Ի տարբերություն նախորդ վարչակազմի, ԱՄՆ կառավարության պաշտոնյաներն այժմ ավելի կոշտ դիրքորոշում են ցուցաբերում Թուրքիայի և նրա տարածաշրջանային նենգ գործողությունների նկատմամբ: Այն պետք է վերահաստատի իր նվիրվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, որը ներառում է ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան՝ որպես պաշտոնական միջնորդներ: Լեռնային Ղարաբաղը դեռ փոշու տակառ է, որը կայունանում է միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:

ԱՄՆ-ը պետք է պատժի ենթարկի հանցագործներին՝ նրանց և նրանց ընտանիքների նկատմամբ ճանապարհորդության արգելք սահմանելով՝ միաժամանակ սառեցնելով նրանց արտասահմանյան ակտիվները: Այն նաև պետք է գործերի նյութերը տրամադրի ԻՆՏԵՐՊՈԼ-ին և պահանջի կարմիր տեղեկագրեր՝ նրանց ձերբակալումը:

Պատերազմի հանցագործներին պատասխանատվության ենթարկելը Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև նրանց ջիհադիստ վստահված անձանց կողմից մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու լավագույն միջոցն է»,-գրել է Դեյվիդ Ֆիլիպսը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:20
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է
Ջոնի Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի տղամարդ ուսուցիչը, որը երեկ ձերբակալվել էր ԱԱԾ աշխատակիցների կողմից հենց աշակերտների աչքի առաջ,...
Աղբյուր` Panorama.am
14:58
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն Եվրոպայում են, գերիների խնդիներով տարբեր հանդիպումներ են ունենում. Արցախի ՄԻՊ
«Առաջիկա օրերին նաև առ-ցանց քննարկումներ եմ ունենալու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցերով։ Դրանք նախաձեռնվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:57
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին,  15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայացավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը
Հոկտեմբերի 10-ին կայացած ՎԶԵԲ DIGITALISATION IN DE-RISKING OF CORRESPONDENT BANKING պանելային քննարկմանը մասնակցել է նաև Կոնվերս Բանկի...
Աղբյուր` Panorama.am
14:19
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային...
Աղբյուր` Panorama.am
14:05
Բաքվում պահվող 23 գերիներից 18-ը պատանդառվել են այն ժամանակ, երբ Արցախում գտնվել են ռուս խաղաղապահները. Ստեփանյան
«Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հեթական հարձակումը ...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
«Մենք այստեղ ենք մեկ պահանջով՝ թույլ չտալ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները»,- Երևանում ՌԴ դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մետաղե ջարդոնով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը մնա՞ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա. Հարց Քոչարյանին
«Պարոն Քոչարյան, Ձեզ համար ընդունելի է, որ Փաշինյանը մնա՞ իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանն իր թիմով վերադառնա»,-դատական նիստի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԳՆ-ն իրականացնում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն. Ռուբեն Մելիքյան
«Բոլոր տեղերից ստանում ենք պատասխաններ, որ ձեր պետությունն այս հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզանից պահանջում»։
Աղբյուր` Panorama.am
13:13
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան
«Ամեն մի հայ, աշխարհի որ մասում էլ լինի, պետք է այս օրերին իր խոսքը բարձրացնի ի պաշտպանության, աջակցություն մեր բոլոր ռազմագերների, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ռոբերտ Քոչարյան. Մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ ու իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ
«Ես 2008 թվականից քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018-ին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձանով»,-դատական նիստի ավարտից հետո՝...
Աղբյուր` Panorama.am
12:55
Նոր Նորքի թաղապետարանի մոտ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է Երևանի 22–ամյա բնակչի կողմից Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի մոտակայքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
12:40
Նկարիչների միությունում բացվել է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը. «Նա համաշխարհային հնչեղություն ունեցող նկարիչ է»
«Նա չի պատկանում ոչ մի իզմերի։ Նա առանձին մի անհատականություն է, նա հայ արվեստի հպարտություններից մեկն է, արժանի զավակ արժանի ընտանիքի՝ Բաժբեուկ-Մելիքյանների տոհմի»։
Աղբյուր` Panorama.am
12:19
Չեմ կարող ասել՝ ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր. Գեղամ Ստեփանյան
«Պետք է լինի պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Որքան էլ տարբեր խմբեր ակցիաներ անեն, միջազգային մակարդակում հարցը բարձրացնողը պետք է լինի Հայաստանը»։
Աղբյուր` Panorama.am
12:13
Լուսինե Սահակյանը՝ դատավորին. Խնդրում եմ ժամանակն անիմաստ չծախսել ու չլսել այնպիսի անձանց, որոնք այստեղ խոսելու իրավասություն չունեն
Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստի ժամանակ ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե...
Աղբյուր` Panorama.am
11:39
Մալադեց. Աշոտ Ղազարյանն արձագանքում է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին
Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր` ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։ «Լսե՞լ եք, ասում են՝ էդ...
Աղբյուր` Panorama.am
11:28
ՈւՂԻՂ. Արցախի ու Հայաստանի նախկին ՄԻՊ-երի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հավաքվել են քաղաքական, հասարակական գործիչներ, Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-եր։ 2024 թվականի նոյեմբերին...
Աղբյուր` Panorama.am
11:09
Շոուի մի մաս է. Լևոն Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործի վերաբացման մասին
«Գործը մակագրվել է մի դատավորի, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու։ Նման մարդուց...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
«Հարգելի դատարան, ես ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության, ես...
Աղբյուր` Panorama.am
10:31
Կամերային նվագախումբը 6 երկրների և 9 քաղաքներում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
Հոկտեմբերի 16-31-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կունենա բացառիկ համերգային շրջագայություն՝ «Շառլ Ազնավուր – 100»...
Աղբյուր` Panorama.am
10:30
Մի քանի ժամում՝ երրորդ հրաժարականը. Նարեկ Տերյանը կհեռանա պաշտոնից
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց նախարարության խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
09:47
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Հոկտեմբերի 11-ին նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականի դեկտեմբերին՝ ի նշան...
Աղբյուր` Panorama.am
09:38
Տուգանել կծող կվադրոբերների ծնողներին.Առաջարկ պետդումայից
«Սոցցանցերում կվադրոբինգի մասսայականացման արգելում։ 1000-ից 5000 ռուբլի տուգանք ծնողների համար՝ երեխաներին չորս ոտքով քայլեցնելու համար....
Աղբյուր` Panorama.am
09:26
Այո, Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Խոսնակ
«Այո, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն»,-այս մասին տեղեկացնում է նախարարության...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նազենի Հովհաննիսյան. Ակնթարթում՝ ապրում ենք էնպես, որ մոռանում ենք՝ անմահ չենք
«Վերջերս շատ եմ խոսում՝ ինքս ինձ հետ)... փնտրում եմ պատասխաններ՝ նոր առաջադրած հարցերիս, փնտրում նոր ուղիներ՝ չանցած կյանքերիս, գտնում նոր...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փողի համար սպանեցին. Մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում
Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին`Արթուր Սարգսյանին  է մեղադրում։ «Փողի համար սպանեցին, տանս ճարագը...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հոկտեմբերի 11-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 11-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան
12:53 11/10/2024

Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}