Քաղաքական 16:45 12/02/2021 Հայաստան

Ռազմագերիների վերադարձի հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից. Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզված է, որ առաջին կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությունը չէր լինի, եթե պատերազմի ընթացքում, ինչպես ինքն էր առաջարկել, փոխեին Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա, կլիներ պայմանագիր, բայց այլ բովանդակությամբ, ավելի օգտակար հայկական կողմի համար:

«Եթե հաջողվեր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո դեն շպրտել նրան, ապա չէր լինի այս 6 կետանոց պայմանագիրը: Չեմ իմանում՝ երբ է ստորագրված, բայց իր ուժը կորցրած կլիներ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Հարցին՝ երբ որ գաք իշխանության, մտադի՞ր եք այդ համաձայնագրերը, հայտարարությունները չեղարկել, Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն ասաց. «Բացարձակապես համաձայն չեմ այդ եռակողմ համաձայնագրի հետ, բայց դա չի կարևորը՝ համաձայն եմ, թե ոչ, չեղարկվի կամ ոչ: Այդ պայմանագրի հետևը կանգնած են զինված ուժերը, և եթե փաստաթղթի հետևը  կանգնած են զինված ուժեր, դու համաձայն լինես, չլինես, տվյալ պահին կարող ես կատարես՝ մտածելով հետագայում ոնց ես փոխելու իրավիճակը»:

Կրկնվող հարցին՝ գալով իշխանության, մտադի՞ր է այդ համաձայնագիրը չեղարկել, Վազգեն Մանուկյանն ընդգծեց. «Միայն այն դեպքում, երբ որ կունենանք համապատասխան ուժ և համաձայնություններ տարբեր դաշնակիցների հետ: Միանգամից ոչ»:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ այսօր ամենակարևոր հարցերից է ռազմագերիների վերադարձը: Ըստ նրա, այս հարցում շատ բան է կախված ՀՀ իշխանություններից:

«Ես այն տպավորությունը չեմ ստանում, որ իրենք վառված են դրանով: Ոչ թե իրենք դեմ են գերիներին, այլ ուրիշ զբաղմունք ունեն՝ իշխանություն պահել, ինտրիգներ անել, բայց Հայաստանը մեծ ջանքեր պետք է թափի ու ուղղված լինի միջազգային կառույցներին, ռուսական կողմին, որն այստեղ վճռական դեր կարող է խաղել: Միաժամանակ պետք է կարողանալ բանակցել Ադրբեջանի հետ: Բայց հիմա Ադրբեջանի, Թուրքիայի հետ ցանկացած բանակցություններում, Հայաստանի այսօրվա իշխանությունները հանդես են գալիս խեղճի, պարտվածի կարգավիճակով, այդ պատճառով այս իշխանությունները հարցերը չեն կարող լուծել»:

Հարցին, թե որտեղից այն վստահությունը, որ կարող է երկիրը ճգնաժամային կառավարման ընթացքում դուրս հանել ստեղծված իրավիճակից, Վազգեն Մանուկյանը նախ նշեց, որ հնարավոր չէ մեկ տարում անել մի բան, որ ալիքը քո դեմ չգա:

«Հասկանում եմ, որ գնում եմ մահապարտի գործին: Նույնիսկ այնքան կարևոր չէ իմ վստահությունը, ինչքան ուրիշների վստահությունը, որ միգուցե իրենց համար, իսկ ինձ համար հաստատ, որ դա կհաջողվի: Եղել եմ Ղարաբաղյան շարժման ղեկավար, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար, Հայոց համազգային շարժման առաջին ղեկավար, երբ որ շատ բարդ պայմաններում Խորհրդային միությունում կարողացանք առանց զոհերի գործն առաջ տանել, ստանալ անկախություն, ստեղծել մեր պետությունը:

1992 թվականին, երբ որ մեր բանակը պարտվում էր փայլուն հաղթանակներից հետո, ինձ նորից առաջարկեցին պաշտպանության նախարարի պաշտոնը: Դրանից հետո մենք հետ վերցրեցինք նաև այն տարածքները, որոնք հիմա հանձնվեցին:

1996 թվականին ես եղա միասնական թեկնածու: Այսինքն՝ գործառույթները, որոնք իրականացրել եմ, տպավորություն են թողնում շատերի մոտ, որ կրիտիկական պահերին ես կարող եմ օգտակար լինել: Դրա համար ինձ առաջարկեցին, ես էլ համաձայնվեցի, չնայած ինձ համար շատ դժվար էր»,- ասաց նա։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն առաջիկայում  կներկայացնի իրենց ծրագիրը: Արտաքին քաղաքականության հետ կապված ծրագիրն, ըստ նրա, արժի ներկայացնել դահլիճային հանդիպման ժամանակ մասնագետների մասնակցությամբ: 

«Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, երկու հատված է: Առաջին ծրագիրը պետք է իրականացնի ժամանակավոր կառավարությունը, կապված սոցիալական հարցերի հետ, և կան ավելի երկարածավալ տնտեսական ծրագրեր, պետք կգան հաջորդ իշխանություններին»,- նշեց նա:

Վ. Մանուկյանի խոսքով, երբեմն իրենից պահանջում են ներկայացնել կառավարության ցանկը. «Նախ և առաջ վտանգն այն է, որ այդ մարդկանց անմիջապես թիրախավորում են, ընկնում են հարվածի տակ, երկրորդ՝ կարևոր է, թե ինչ ճանապարհով է շարժումը գալիս իշխանության, որովհետև եթե ԱԺ-ում կարողանում ես մեծամասնություն ապահովել, այդ դեպքում կադրային խաղի կանոնները մի քիչ փոխվում են»: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}