Ամերիկացի գործարարը 5 միլիոն դոլար է կտակել իր շանը
Ամերիկացի գործարար Բիլ Դորիսը մեծ գումար է կտակել իր սիրելի շանը՝ Լուլու անունով կոլի ցեղատեսակի շանը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը հայտնել է, որ Թենեսի նահանգի Նեշվիլի քաղաքի մի ձեռնարկատեր իր ընտանի կենդանուն թողել է մոտ 5 միլիոն դոլար:
Կտակի համաձայն, գումարը պետք է փոխանցվի Լուլուի անունով բացված երաշխավորագրված սեփականությանը:
8-ամյա շան մասին կհոգա հանգուցյալի ընկերը՝ Մարթա Բարթոնը: Դորիսը քաղաքը լքելիս հաճախ էր նրա մոտ թողել իր կոլիին: Բարթոնը իրավունք է ստացել ամսական վճար ստանալ Լուլուին խնամելու համար:
Բարթոնն ասել է, որ Դորիսը կին ու երեխաներ չունի, նա պարզապես շատ էր սիրում իր շանը:
Կինը կասկածում է, որ ինքը և Լուլուն կհասցնեն ծախսել կտակված ամբողջ գումարը, բայց և կատակել է, որ երկուսով կփորձեն դա անել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում