Քաղաքական 11:17 16/02/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Բաց նամակ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 2

«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի երկորրդ բաց նամակը՝ ուղղված  Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին։

«Ձեր լռությունն անհասկանալի է

Եվրոպական արժեքների «վթարը» Հայաստանում

Հայաստանի անկախացումից ի վեր մենք Ձեզ դիտարկել ենք որպես վստահելի գործընկեր։ Մենք կարծում էինք, որ Ձեզ համար միջազգային մարդասիրական սկզբունքներն ու մարդու իրավունքները գերակա արժեքներ են։ Որ դրանք զուտ դեկլարատիվ բանաձևեր չեն, և որ դրանց կոպտագույն խախտումները կարժանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Բայց 44 օրյա պատերազմը և հետպատերազմյան զարգացումները վկայեցին, որ քաղաքական շահերն ու նախապատվությունները երբեմն մոռանալ են տալիս համամարդկային արժեքները, որոնց Դուք պարբերաբար հղում եք անում Ձեր զեկույցներում, ելույթներում և որոշումներում։
44 օր, առանձին բացառություններով, մենք լսում էինք վերացական կոչեր, դատապարտումներ և մտահոգություններ՝ ուղղված երկու կողմերին, լսում էինք կոչեր՝ առանց ագրեսորի հստակ մատնանշման։ Մենք համոզվեցինք, որ արժեքները, որ քարոզել եք, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել եք, զրո արժեք ունեն հենց Ձեր համար։

Խաղաղ բնակչության տեղահանում

Դուք լուռ էիք, երբ մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան 100000 խաղաղ բնակիչ, անօթևան դարձան շուրջ 40000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Խախտվեցին հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվեց դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30000 երեխա: Վնասվեց և ավերվեց 12 մանկապարտեզ և 71 դպրոց: Դուք լուռ էիք, երբ ռմբակոծվեցին հիվանդանոցներն ու բնակելի շենքերը, եկեղեցիներն ու մշակութային արժեքները։ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվեց 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում: Վիրավորում  ստացավ 163 խաղաղ բնակիչ։

Նրանցից շատերը ձեռք բերեցինհաշմանդամություն, խեղվեցառողջությունը ողջ կյանքի համար: Ձեր անտարբերությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին՝ լինել ավելի դաժան, ավելի սանձարձակ, ավելի անկառավարելի։ Հետևանքները տեսնում ենք մինչ օրս։

Հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականություն

Ադրբեջանում միջազգային հանրության անտարբերության պայմաններում երկար տարիներ է, ինչ շարունակվում է հայատյացության կազմակերպված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ դա անում են երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք։ Կա՞ արձագանք միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների կողմից՝ ոչ։

Պատերազմական հանցագործություններ

Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերվել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, հիվանդանոցներ ու մշակութային կենտրոններ:

Խաղաղ բնակիչները ենթարկվել են խոշտանգումների ու դաժանությունների, ինչը դրևորվել է բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:
Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ օգտագործվել է հրկիզող զինատեսակներ։ Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվել են բնակավայրերին անմիջականորեն մոտ և քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասեն հասցրել։ Այդ զինատեսակները ունեցել են զանգվածային ոչնչացման բնույթ,պարունակելեն քիմիական տարրեր,առաջացրել են զանգվածային հրդեհներ։ Այդ զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով։ Սակայն 21-րդ դարում այդպիսի զինատեսակի կիրառման մասին լռեց ողջ միջազգային հանրությունը։ Դուք աչք փակեցիք նաև Ադրբեջանի կողմից  ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործման փաստի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ ևս ազատ է լինելու իր գործողություններում, քանի որ որևէ համարժեք արձագանք նրա գործողություններին չհետևեց։

Անմարդկային վերաբերմունք զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ

44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցան ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություններ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք։ Պատերազմի ավարտից անցել է երեք ամիս, բայց մենք դեռ սպասում ենք գերիների փոխանակմանը կամ վերադարձին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանություններին ներվում է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը։ Արդյունքում արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այս ընթացքում շարունակվում է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Դուք նույնիսկ անարձագանք թողեցիք Human Rights Watch-ի զեկույցը, որտեղ արձանագրվել էր, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների, և որ  հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են նաև տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Վստահ եմ Դուք էլ եք տեսել, Դուք էլ եք սարսռել դաժանությունից։ Բայց լռել եք։

Այս ամենը չարժե մեկ Նավալնի

Եվրոպական արժեքներն ու համամարդկային իրավունքի գաղափարները վթարի ենթարկվեցին Հայաստանում։ Բայց դուք չլռեցիք, սակայն, երբ Ռուսաստանում ձերբակալվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ձերբակալմանն անմիջապես արձագանքեց ԱՄՆ պետդեպարտամենտը՝ կոչ է անելով ազատ արձակել Նավալնիին, արձագանքեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջեց արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարեց Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:

Դրան զուգահեռ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը: Փոխարենը վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին։ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հիմքով՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտմանը, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները:
Եթե քաղաքական շահը համընկնում է, ապա մեկ Նավալնին ավելի արժեքավոր է, քան ԵԽԽՎ անդամ պետության՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, օրերի ընթացքում հարյուր հազարավոր խաղաղ բնակչության տեղահանությունը, խաղաղ մարդկանց գլխատումը, արգելված զենքերի համատարած կիրառումը և այլն։

Այս ամենի ֆոնին Ձեր լռությունը չի հասկացվում։ Ձեր լռությունը տարօրինակ է։ Այս նույն տրաբանությամբ Դուք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև պետք է աջակցեիք մարդու իրավուքների պաշտպանությանը, մարդասիրական նորմերի պահպանմանը։ Իսկ թե ինչ միջոցներով և եղանակներով, Դուք շատ լավ գիտեք։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
2012-2017թթ. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}