ՓՊ-ի նախագահին չեն տրամադրել տեղեկություն հայկական կողմի՝ գերեվարված և անհետ կորած անձանց թվաքանաի վերաբերյալ
«Մեր այսօրվա իշխանության ամենաբացասական վարքագծից մեկն այն է, որ չեն հրապարակում գերեվարված և անհետ կորած անձանց քանակը»,- ասուլիսում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն իր մոտ ունի այդ թիվը, և պարզ չէ, թե այդ դեպքում այդ գաղտնիքն ումից են պահում:
«Եթե Ադրբեջանը մեր հայրենակիցների դիակները հաշվելով կարող է իմանալ, թե քանի զոհ ենք տվել, իր մոտ գտնվող գերիների քանակն ունի, այդ դեպքում այդ գաղտնիքն ումի՞ց ենք պահում»,- նշեց նա:
Ա. Զոհրաբյանն ասաց, որ երբ տեղեկությունը գաղտնի է պահվում հենց ՀՀ քաղաքացիներից, բնականաբար, ամեն մեկը կարող է իր երևակայությամբ ինչ ասես մտածի և այն լուրերին, որոնք պտտվում են, սկսում են հավատալ:
«Կարծում ենք՝ իշխանությունները պետք է հրապարակեն այս թիվը: Որպես փաստաբան՝ անձամբ դիմել եմ, մերժում եմ ստացել, դա նույնպես պատրաստվում եմ վիճարկել դատարանում»,- ասաց Ա.Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերիներին ու անհետ կորածներին վերաբերող հարցեր է քննարկվել ադրբեջանական կողմի հետ
- Արցախում կասկածներ ունեն, որ ադրբեջանցիները զոհվածների մի մասին հուղարկավորել են. Բեգլարյան
- «Բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափը գերիների վերադարձի օպտիմալ լուծումն է. Զախարովա
- Գերիների խումբ է վերադառնում Հայաստան
- Ծնողներով մոտ 1400 մարմին դուրս ենք բերել, բայց էլի մարմիններ կան. զոհվածի հայր
- Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը դիմում է զոհվածների մարմինների տեղեր իմացող զինվորականներին