Իրավունք 16:11 17/02/2021 Հայաստան

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումների գործով փորձաքննության եզրակացությունը ստացվել է

Պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների հիման վրա,  «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով նշանակվել է շինարարատեխնիկական, դատահաշվապահական, տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի, ներկայումս կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ փորձաքննությամբ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ: 

«Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։
Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

«Փաստինֆո»-ն    ավելի վաղ գրել էր, որ դեռևս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել։

Կատարված վերանորոգումը խնդրահարույց էր համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։

«ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։

Հիշեցնենք, որ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ընթացքում, կոչ է արել պետական ամառանոցները տրամադրել պետության պաշտպաններին։ Կոչին միացել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում լրագրողներ, փաստաբաններ, զոհված զինծառայողների հարազատներ։

««Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն և դրանց համար նախատեսված շինություններ: Զբաղեցնում է բավական մեծ տարածք, գտնվելով քաղաքի ամենագեղատեսիլ հատվածում: Այս տարածքը լավագույնն է յուրօրինակ բժշկական ավան դառնալու մեր զինվորականների, նրանց ընտանիքի անդամների համար:

Այս հսկայական տարածքում ապրում է ընդամենը  2  ընտանիք։ Մեր տղերքը մեզ բոլորիս պաշտպանում էին թշնամուց, իսկ այդ երկու ընտանիքը ումի՞ց  է պաշտպանվում»,-նշել էր Գեղամ Նազարյանն իր նախաձեռնության վերաբերյալ հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}