Հասարակություն 13:50 18/02/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր

5-րդ ալիքով ռեպորտաժ է Զվարթնոց օդակայանից՝ Ռուսաստան մեկնողների  մասին։  Լրագրողի հարցին՝ թե արդյոք իրենց գյուղից շատ տղամարդ է հեռացել,  մարտունեցի մեկը պատասխանում է՝ «լրիվը․․․ հենա կնանիք  դրսում են լողանում»։

Դե, կեցցե՛ք դուք։ 

Ալիևն ընտանիքի հետ օրական մի ռազմավարական  շինանարարության  բացումն է գովազդում, թուրքերն իրենց զինված ուժերն են կատարելագործում,  իսկ  Հայաստանում քիչ էր որ գործող վարչախումբը թշնամու հետ ունեցած  հետ սահմանները խոցելի դարձրեց և   բանակը թուլացրեց, մի բան էլ մեր  խոպանչիներն են իրենց  գյուղն ու տունն անտղամարդ թողնում։ 

Ակամա չես կարողանում ձերբազատվել այն ճնշող իրողությունից, որ 1915թ․ կոտորածի շեմին թուրքական իշխանությունները  զորակոչի անվան տակ  հայ տղամարդկանց հեռացրին բնակավայրերից։ Իսկ հիմա մեր իշխանությունները, բնակչության համար իրական խնդիր դարձնելով օրվա հացի հայթայթումը՝ ստիպում են հայ  տղամարդկանց ինքնակամ հեռանալ դրսերում փող աշխատելու նպատակով։

Երկակի զգացողություն է հեռացողների  հանդեպ․ հասկանում ես, որ մարդիկ ընտանիք պահելու խնդիր ունեն, բայց նաև ուզում ես հարցնել՝ իսկ  ո՞ւմ ուսերին եք  թողնում երկրի ու ձեր գյուղի    պաշտպանությունը, փրկությունը, զարգացումը։ Հույսը երևի մնացողների վրա է, ովքեր անշուշտ  կմնան,  անկախ սոցիալական վիճակի վատթարացումից։ Կմնան և   ուժերի  ներածին չափով կնպաստեն  պետության կայացմանը, ինչպես եղավ 90-ականներին։

Դա տեսել ենք ։  Տեսել ենք նաև, թե ոնց են մնացողներին Հայրենիք սիրելու հեռավար  կենացային  դասեր տալիս։ Հետո տեսել ենք «երկիրը երկիր չի» քայքայիչ թեզի տարածումը։ Հիմա էլ ասում են՝ «էս երկի՞ր ա, որ մնանք»։ Ու բնավ չեն էլ մտահոգվում , որ երկիրն էս վիճակին հասցնելում իրենք էլ իրենց բաժին մեղքն ունեն՝  նպաստելով գունավոր հեղափոխության կայացմանը։ Մեղավոր են բոլորը, բացի իրենցից ու  Նիկոլից։ Հայհոյում ու լքում են երկիրը, բայց  տեսախցիկների առաջ ասում են՝  «մեկ ա, Նիկոլը մեր աստվածն ա»։

Եթե իրոք այդպես եք մտածում, բա   մնացեք  ձեր կուռքին աջակցեք, որ ստիպված չլինի  Գյումրիի ճանապարհին ինքն իր համար «պոտյոմկինյան գյուղեր» բեմադրել։  Դեռ ինչքան ու քանի ձևով իշխանությունները պիտի ստուգեն իրենց զրոյացող վարկանիշը, որ վերջնականապես հասկանան՝  ինչպես որ Նիկոլն է խոսքով սիրել «ժողջանին», նույնպիսի կեղծավոր- բանավոր  վերաբերմունք  էլ հիմա  իր նկատմամբ  է։  Տեսախցիկների առաջ «փոքր մարդիկ» գավառական ծառայամտությամբ մեծարում են «թագավորին», սա էլ ցեյտնոտի մեջ ընկած կառչում է ամեն հաճելի խոսքից։
Արտագաղթի մասին  շատ են լուրջ ու խորքային նյութերը, պարզապես հիմա անդրադարձա փետրվարի 1-ից բացված ավիաճանապարհների թողած ճնշող տպավորությանը։ Չեմ վախենում, որ երկիրն այնքան  կդատարկվի, որ սկուտեղի վրա հեշտ ու հանգիստ կմատուցվի թուրքին։

Հակառակը, վստահ եմ, որ կմնան նրանք, ում համար  Հայաստանը սոսկ տարածք չէ, այլ ապրելու իմաստ։Կմնան, կմիավորվեն, ադամանդի պես կկարծրանան, երկրից կմաքրեն կեղտն ու դավաճանությունը, հերոսին իր արժանին կհատուցեն, օտարի գործակալին՝ իր պատիժը։ Երեք տարում քանդածը հեշտ չի լինի վերականգնել, բայց Հայաստանում մնացողները կանեն դա իրենց կյանքի ու կարողությունների գնով, հանուն եկող սերունդների։

Գնացողին՝ բարի ճանապարհ, մնացողին՝ պայքարի  ուժ ու կորով։

Լիա Իվանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:53
Ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա․«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը հերքել է ջրից թունավորման վարկածը
«Վեոլիա Ջուր» ընկերության Սիսիանի շահագործման բաժնի պետ Հովհաննես Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահաբար...
Աղբյուր` Panorama.am
20:43
Շուշիում հնչած մուղամը պետք է դառնա նրանց ղեկավարած թիմի նախընտրական քարոզարշավի գլխավոր երաժշտությունը․ Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյան տիկնոջ հրավերով, Նիկոլ Փաշինյանի ջանքերով Շուշիում հնչած...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նկատել ե՞ք, որ դեբիլների ու դավաճանների այս իշխանության նույնիսկ ստերն են անտաղանդ ․ Միքայել Մինասյան
Արդեն ես էլ ունեմ #antinikol շապիկ. ամենամոդայիկ ու թրենդային շարժումից հետ չմնալու համար արեցի առաջին սելֆիս: Այս մասին «Ֆեյսբուքի»...
Աղբյուր` Panorama.am
20:25
Միջոցներ են ձեռնարկվել դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ. դատախազություն
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:21
Եթե հակառակորդը հատել է պետական սահմանը, իրավունք ունենք գերի վերցնել. Մովսես Հակոբյան
Հակառակորդը միշտ էլ փորձելու է առաջանալ։ Հարց է՝ դա իրեն կհաջողվի, թե ոչ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Կազանի դատարանը երկու ամսով ձերբակալեց դպրոցում հրաձգության մեջ մեղադրվողին
Կազանի դատարանը երկու ամսով ձերբակալել է թիվ 175 դպրոցի վրա հարձակման մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին, դատարանի դահլիճից հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայ դատապարտյալների թիմը երրորդ տեղն է գրավել միջազգային առցանց մրցաշարում
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո երեկ անցկացվել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի միջազգային մրցաշարն...
Աղբյուր` Panorama.am
19:38
Զորամիավորումներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ
Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական...
Աղբյուր` Panorama.am
19:28
Առանց որևէ կրակոցի Ադրբեջանի զինված ուժերը կարողանում են 3 կմ խորությամբ ներթափանցել և դիրքավորվել ՀՀ տարածքում․ Գոհար Մելոյան
Առանց որևէ կրակոցի Ադրբեջանի զինված ուժերը կարողանում են 3 կմ խորությամբ ներթափանցել և դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:09
Մեր պետությունից այլևս ոչ մի բան կախված չէ․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Նիկոլավիրուսի պատճառով մենք վերածվեցինք աշխարհի ամենաանկախ պետության - մեր պետությունից այլևս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը․ Մետաքսե Հակոբյան
Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն»...
Աղբյուր` Panorama.am
18:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մասնակցել է զորավարժության նախապատրաստման բանակցություններին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբեր ամսին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
18:43
Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա
Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և...
Աղբյուր` Panorama.am
18:31
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում
2021թ. բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ՝  հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:26
Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը
Մայիսի 11-ին Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնում կայացել է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման օնլայն հարթակի շնորհանդեսը:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
Մեր երկրներին կապում են բազմադարյան պատմական բարեկամական հարաբերությունները․ Վրաստանի վարչապետ
 Մեր երկրներին կապում են բազմադարյան պատմական բարեկամական հարաբերությունները: Այս մասին  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝...
Աղբյուր` Panorama.am
18:12
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար
Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Առաջիկա ընտրությունների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են.  «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ՝ Նիկոլը ոչ մի հատ ԱԹՍ չի առել. Բագրատյան
«Սևանի մակարդակը բարձրանում է 1995 թվականի նոյեմբերի 5-ից, ինչ գործարկվել է ատոմակայանը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Այվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Սենոր Հասրաթյան. Այս ո՞ւր ենք հասել
ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ տեղեկատվությա բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Հետաքրքիր է, ինչպիսի «վայնասուն» կլիներ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ծինանդալի թանգարանում բացվել է Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես
Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում (Կախեթիի շրջան, Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա) բացվել է ականավոր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ալեն Ղևոնդյան. Իրանի էն փոխնախարարը շաբաթներ առաջ ասում եք ի՞նչ էր ասում Սյունիքի մասով ...
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Սուտն ու կեղծիքը ՀՀ-ում լինում են երեք տեսակ՝ մեծ, փոքր և պաշտոնական։ Սա հաշվի առեք ներկա...
Աղբյուր` Panorama.am
17:18
Այս պահին թշնամին գրավել է Սև լիճը, որից Գորիս քաղաքը ջուր է ստանում. Հրանտ Բագրատյան
«Այսօր Սյունիքում կատարվողին անդրադառնալու համար պետք է վերադառնանք նոյեմբերի 9-ին. երբ այս անասունը ստորագրում էր նման փաստաթուղթ, պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթ ուժ է ձեռք բերում «թավշյա» Հայաստանում
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Թավշյա» թաղապետեր Օրեր առաջ նշել էինք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ընտրելով Փաշինյանին՝ կրկնապատկվելու է ձեր պատասխանատվությունը. Լիլիթ Թումանյան
«Քաղաքական ուժերը պետք է մեզ համար բաց տեսքով հայտարարություն անեն՝  արդյոք խորհրդարան անցնելու պարագայում կոալիցիա կազմելո՞ւ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}