ԱԻՆ. Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։
Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում և «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում (բուք) տեղում է ձյուն։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանում քնա՞ծ են մնացել. Տրանսպորտ չկա, ճանապարհները հայելի են
- Բուք, մառախուղ, ձյուն՝ Հայաստանի ճանապարհներին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ