Տնտեսություն 12:56 18/02/2021 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. «Նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ունեցավ ճիշտ հակառակ արձանագրումը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հոդվածում անդրադարձել է աշխատաշուկայի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշներին, վերլուծել դրանք ու արել եզրահանգումներ.

«Աշխատաշուկայի ներկայացվող ցուցանիշները վերցված են պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակումից (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/sv_12_20a_141.pdf): Աշխատաշուկան բնութագրող 2020 թ. ամբողջական տվյալները դեռևս հրապարակված չեն:

Ստորև ներկայացված ցուցանիշները վերաբերում են 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին: Այսինքն՝ այս ցուցանիշներով երևացող բացասական միտումները չեն արտացոլում պատերազմի աննախադեպ սոցիալ-տնտեսական հետևանքները:

Ուստի, անհրաժեշտ է փաստել. մինչև պատերազմը մեր երկրի աշխատաշուկան արդեն իսկ մտել էր ճգնաժամի փուլ: Իսկ ճգնաժամի հանգեցնող միտումները հետևանք են այդ նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության անկման բարձր ցուցանիշի, պետական կառավարման  համատարած ձախողումների, անպատասխանատու և պոպուլիստական վարքագծի, COVID-19 համավարակի դեմ հակաճգնաժամային իրական պայքարի բացակայության և տապալման:

2020 թ. առաջին ինը ամիսներին աշխատաշուկայում արձանագրված և խիստ մտահոգիչ պատկերը նաև թվերով՝

- ֆորմալ զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 41 հազարով՝ 4 տոկոսով,
- եթե հաշվի առնենք, որ շուրջ 6 հազարով էլ կրճատվել է ստվերում աշխատողների թիվը, ապա կստացվի՝ իրականում զբաղված և կայուն եկամուտ ունեցողների (ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածներ) թիվը  կրճատվել է 47 հազարով,
- ակտիվ աշխատանք փնտրող գործազուրկների թիվն աճել է 8 հազարով՝ 3,7 տոկոսով,
- աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5 հազարով, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ զբաղվածությունը կորցրած անձանցից 5 հազարն արդեն արտագաղթել են,
- աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 28 հազարով՝ 3,4 տոկոսով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 28 հազարն այլևս կորցրել են նաև հույսը և չեն փնտրում աշխատանք, իսկ նրանց հիմնական մասը, բնականաբար, դարձել է անապահովության նպաստ ստացող:

Փաստորեն, ստացվում է.

2020 թ. առաջին ինը ամիսներին շուրջ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունը և կայուն եկամուտը: Նրանց ընդամենը 17 տոկոսն է շարունակում ակտիվ փնտրել աշխատանք, իսկ շուրջ 60 տոկոսը կորցրել է հույսը և այլևս չի փնտրում աշխատանք: Այս անձինք և նրանց ընտանիքները կա՛մ ունեն արտագաղթելու որոշում, կա՛մ արդեն դարձել են անապահովության նպաստ ստացող: Եվ վերջում՝ իրենց քրտինքով ապրելու հնարավորությունը կորցրած անձանց մի մասը (մեր գնահատմամբ՝ շուրջ 5 հազար) արդեն իսկ արտագաղթել է:

Հատկանշական են նաև ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության տվյալները:

Մասնավորապես՝ 2020 թ. իրական գործազուրկների ընդամենը քառորդ մասն է դիմել գործակալություն՝ պետական աջակցության նպատակով: Խիստ ցածր այս ցուցանիշը պայմանավորված է նաև զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման աննախադեպ բարձր մակարդակով՝ 2018 թ.՝ 75 տոկոս, 2019 թ.՝ 50 տոկոս: Բացասական այս միտումները վերաբերելի են նաև 2020 թ.-ին: Հաջորդ պատճառը այդ աջակցության աննշան արդյունքներն են: Օրինակ՝ պետական այս գործակալության միջոցով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է 2020 թ. տեղավորվել աշխատանքի: Այլ կերպ ասած՝ գործակալության շուրջ 300 մասնագետները միջին ամսական կտրվածքով կարողացել են աշխատանքի տեղավորել ընդամենը 800 մարդու՝ ծախսելով նաև զբաղվածության պետական ծրագրերին հատկացված շուրջ 150 միլիոն դրամի չափով պետական բյուջեի միջոցները:

Մտահոգիչ է նաև զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի էական կրճատման միտումը: 2020 թ. դեկտեմբերին՝ հունվարի համեմատ թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ: Մյուս կողմից էլ՝ թափուր աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը կրկնվող են: Այսինքն՝ տարբեր պատճառներով դրանք հնարավոր չի լինում լրացնել և գործատուները այդ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում են գործակալություն:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա պետք է փաստել՝ 2020 թ. միջին աշխատավարձն աճել է ընդամենը 3,4 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջինում աճել են առնվազն 3 անգամ ավել չափով: Այսինքն՝ աշխատողների իրական եկամուտները շարունակում են նվազել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է:
Աշխատաշուկայի նման իրավիճակին հանգեցնող՝ տնտեսական համակարգում առկա, բացասական միտումները խորանում են: Օրինակ՝ նույնիսկ ՀՀ դրամի մոտ 10 տոկոս արժեզրկման ֆոնին 2020 թ. կրճատվել է նաև արտահանումը՝ շուրջ 4 տոկոսով:

Ամփոփում.

- «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ևս երեք տարի անց ունեցավ ճիշտ հակառակ իրական արձանագրումը,
- մեր երկրում ձևավորվում են ստագֆլյացիայի իրական նոր հիմքեր, որը գործնականում դրսևորվում է «գնաճ + գործազրկության աճ»՝ հումանիտար ճգնաժամի տանող բանաձևով»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:53
Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն  է տարածել:...
Աղբյուր` Panorama.am
21:02
Մենք մեր բանակցային փաթեթը գոնե հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ․ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում  է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:31
Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն՝ ամոթ չունենալն է․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,արձագանքելով  Փաշինյանի այն հայտարարությանը, թե  2018-ից  հետո Հայաստանն ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Подъёму»-ին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։ «Դեռ ոչ. Մենք դա...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նպատակը՝ գաղտնազերծված տեղեկությունները հանրության սեփականությունը դարձնելն է․ Ֆարմանյան
ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, որի պաշտոնավարումը համընկել էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության ու...
Աղբյուր` Panorama.am
19:33
Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Շատերը գիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նավթագազային կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
19:11
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմեկնի Ալբանիա
Մարտի 23 -ի լուսադեմին Ալբանիայի Դյուրես քաղաք կմեկնի Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ ծանրորդները մարտի 25-ից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ավետիք Իշխանյան․ Իսկ մե՞նք․․․
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից։ Jnews-ի փոխանցմամբ՝ այս մասին «Mtavari Arkhi» հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
«Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է․ «Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածուն Էրդողանից առաջ է անցնում․ Հարցում
Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ֆրանսիացիները ցանկանում են անցկացնել էկոլոգիապես ամենամաքուր օլիմպիական խաղերը
Արդեն  քննարկումներ են ընթանում Փարիզի օլիմպիական ավանի հանգստի և վերականգնման պայմանների վերաբերյալ: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է. Ալեքսանդր Պետրակով
«Ֆուտբոլիստների վիճակը  նորմալ է, սկզբում մի փոքր դիսբալանս կար, հիմա կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի, վաղվա խաղում...
Աղբյուր` Panorama.am
17:34
Իրացնելու նպատակով մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ
2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է...
Աղբյուր` Panorama.am
17:25
Չնայած Հայաստանի գործադրած կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյան
 «ՀՀ արտաքին քաղաքականության  ուղղությամբ Հայաստանի համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության...
Աղբյուր` Panorama.am
17:19
Բոլորս էլ գիտենք՝ այս ինչ խաղ է մեզ համար ու ամեն ինչ լավ կլինի. Վարազդատ Հարոյան
«Հոգեբանական տեսանկյունից շատ լավ վիճակում եմ, ֆիզիկապես՝ առավել ևս։ Ամեն ինչ լավ է»,- ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Երեկ և այսօր Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում նե.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալաձե. Գերմանիայի ԱԳ նախարարը կտրված է իրականությունից
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Սյունիքի մարզում անշարժ գույքի գներն աճել են
Սյունիքի մարզն այս պահին հանրապետության ամենառիսկային գոտիներից է, բայց անշարժ գույքի գների առումով Երևանից ու Կոտայքից հետո ամենալուրջ գնաճային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ռումինիան Կիևից պահանջել է իր պատմական հողերը
Ռումինացի սենատոր Դիանա Շոշոական օրինագիծ է գրանցել, որը կոչ է անում հրաժարվել Կիևի հետ բարիդրացիական հարաբերություններից և ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը
Աղբյուր` Panorama.am
16:10
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ են տրվել
Կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են
Աղբյուր` Panorama.am
16:01
Wildberries-ը և Ozon-ը նոր կանոն են մտցնում ռուսների համար
Ռուսները տեղեկացվել են կանոնների մասին, որոնք ներմուծում են Ռուսաստանի Դաշնությունում հայտնի առցանց խանութները։ Էլեկտրոնային առևտրի առցանց...
Աղբյուր` Panorama.am
15:50
Գերմանիայի արտգործնախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Վրաստանին խոստացել է Բեռլինի աջակցությունը եվրաինտեգրման ճանապարհին և կոչ արել շարունակել...
Աղբյուր` Panorama.am
15:41
Թուրքիայի մեջլիսի հանձնաժողովում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանիսյի անդամակցության գործընթացին:...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
ՍԴ-ն հրապարակել է որոշումը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}