Հասարակություն 13:50 18/02/2021 Հայաստան

Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր

5-րդ ալիքով ռեպորտաժ է Զվարթնոց օդակայանից՝ Ռուսաստան մեկնողների  մասին։  Լրագրողի հարցին՝ թե արդյոք իրենց գյուղից շատ տղամարդ է հեռացել,  մարտունեցի մեկը պատասխանում է՝ «լրիվը․․․ հենա կնանիք  դրսում են լողանում»։

Դե, կեցցե՛ք դուք։ 

Ալիևն ընտանիքի հետ օրական մի ռազմավարական  շինանարարության  բացումն է գովազդում, թուրքերն իրենց զինված ուժերն են կատարելագործում,  իսկ  Հայաստանում քիչ էր որ գործող վարչախումբը թշնամու հետ ունեցած  հետ սահմանները խոցելի դարձրեց և   բանակը թուլացրեց, մի բան էլ մեր  խոպանչիներն են իրենց  գյուղն ու տունն անտղամարդ թողնում։ 

Ակամա չես կարողանում ձերբազատվել այն ճնշող իրողությունից, որ 1915թ․ կոտորածի շեմին թուրքական իշխանությունները  զորակոչի անվան տակ  հայ տղամարդկանց հեռացրին բնակավայրերից։ Իսկ հիմա մեր իշխանությունները, բնակչության համար իրական խնդիր դարձնելով օրվա հացի հայթայթումը՝ ստիպում են հայ  տղամարդկանց ինքնակամ հեռանալ դրսերում փող աշխատելու նպատակով։

Երկակի զգացողություն է հեռացողների  հանդեպ․ հասկանում ես, որ մարդիկ ընտանիք պահելու խնդիր ունեն, բայց նաև ուզում ես հարցնել՝ իսկ  ո՞ւմ ուսերին եք  թողնում երկրի ու ձեր գյուղի    պաշտպանությունը, փրկությունը, զարգացումը։ Հույսը երևի մնացողների վրա է, ովքեր անշուշտ  կմնան,  անկախ սոցիալական վիճակի վատթարացումից։ Կմնան և   ուժերի  ներածին չափով կնպաստեն  պետության կայացմանը, ինչպես եղավ 90-ականներին։

Դա տեսել ենք ։  Տեսել ենք նաև, թե ոնց են մնացողներին Հայրենիք սիրելու հեռավար  կենացային  դասեր տալիս։ Հետո տեսել ենք «երկիրը երկիր չի» քայքայիչ թեզի տարածումը։ Հիմա էլ ասում են՝ «էս երկի՞ր ա, որ մնանք»։ Ու բնավ չեն էլ մտահոգվում , որ երկիրն էս վիճակին հասցնելում իրենք էլ իրենց բաժին մեղքն ունեն՝  նպաստելով գունավոր հեղափոխության կայացմանը։ Մեղավոր են բոլորը, բացի իրենցից ու  Նիկոլից։ Հայհոյում ու լքում են երկիրը, բայց  տեսախցիկների առաջ ասում են՝  «մեկ ա, Նիկոլը մեր աստվածն ա»։

Եթե իրոք այդպես եք մտածում, բա   մնացեք  ձեր կուռքին աջակցեք, որ ստիպված չլինի  Գյումրիի ճանապարհին ինքն իր համար «պոտյոմկինյան գյուղեր» բեմադրել։  Դեռ ինչքան ու քանի ձևով իշխանությունները պիտի ստուգեն իրենց զրոյացող վարկանիշը, որ վերջնականապես հասկանան՝  ինչպես որ Նիկոլն է խոսքով սիրել «ժողջանին», նույնպիսի կեղծավոր- բանավոր  վերաբերմունք  էլ հիմա  իր նկատմամբ  է։  Տեսախցիկների առաջ «փոքր մարդիկ» գավառական ծառայամտությամբ մեծարում են «թագավորին», սա էլ ցեյտնոտի մեջ ընկած կառչում է ամեն հաճելի խոսքից։
Արտագաղթի մասին  շատ են լուրջ ու խորքային նյութերը, պարզապես հիմա անդրադարձա փետրվարի 1-ից բացված ավիաճանապարհների թողած ճնշող տպավորությանը։ Չեմ վախենում, որ երկիրն այնքան  կդատարկվի, որ սկուտեղի վրա հեշտ ու հանգիստ կմատուցվի թուրքին։

Հակառակը, վստահ եմ, որ կմնան նրանք, ում համար  Հայաստանը սոսկ տարածք չէ, այլ ապրելու իմաստ։Կմնան, կմիավորվեն, ադամանդի պես կկարծրանան, երկրից կմաքրեն կեղտն ու դավաճանությունը, հերոսին իր արժանին կհատուցեն, օտարի գործակալին՝ իր պատիժը։ Երեք տարում քանդածը հեշտ չի լինի վերականգնել, բայց Հայաստանում մնացողները կանեն դա իրենց կյանքի ու կարողությունների գնով, հանուն եկող սերունդների։

Գնացողին՝ բարի ճանապարհ, մնացողին՝ պայքարի  ուժ ու կորով։

Լիա Իվանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:00
Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքի գործընթացների վրա
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքա­ղաքի պեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:45
Սա պատմական այց է Հայաստան. Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այցի մասին
«Հաճելի է վերադառնալ Կովկաս՝ այս անգամ ուղեկցելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ Ենս Ստոլտենբերգին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական  վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում,...
Աղբյուր` Panorama.am
13:36
Փոսն ընկած տրոլեյբուսը չի վնասվել
«Տերյան-Կորյուն փողոցների  խաչմերուկում այսօր  համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը...
Աղբյուր` Panorama.am
13:25
Թաթոյան. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ
Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Ահազանգում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման...
Աղբյուր` Panorama.am
13:15
Այս տարի պարենային ապահովվածությունը ցորենի գծով իջնելու է 20 %-ից էլ ներքև, ինչը մարտահրավեր է. Աշոտ Հարությունյան
Սոցիալական ցանցերում օգտատերերը մտահոգություն են հայտնում, որ մեղմ ձմեռվա արդյունքում հանրապետությունում վնասված կիլինեն աշնանացան ցորենի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գլխիվայր շրջված մեքենաներ. Ինչ է կատարվում հանրապետության ճանապարհներին
Առատ տեղումներով պայմանավորված վթարային ու դժվարին իրավիճակ է  ստեղծվել հանրապետության ճանապարհներին։ ՆԳՆ փրկարար ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:55
Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  մարտի 19-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Տեղի է ունեցել Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝...
Աղբյուր` Panorama.am
12:38
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ ու չի կարողանում շարժվել։ Ուղևորները ստիպված են եղել իջնել։ Դեպքի վայր է ժամանել փրկարար...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
«Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:58
Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ուեննալ ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը. Փաշինյանը ալիևի լեզու է թափում
«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս...
Աղբյուր` Panorama.am
10:33
Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել. «Կասպերսկի»
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն քվորում չլինելու պատճառով, նիստը քիչ ուշ մեկնարկեց։ Նախ գրանցվեց 47 պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
10:11
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե...
Աղբյուր` Panorama.am
09:50
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին քավորին Փարիզ է տարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան
12:08 19/03/2024

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}