Քաղաքական 11:34 18/02/2021 Հայաստան

Ինչպես ընկավ Քարին Տակը. զոհերն ու տեղահանվածները. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

«Արցախի Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի ղեկավարի աշխատանքները ժամանակավորապես վստահվել են Աշոտ Հակոբյանին։ Համայնքապետ Մխիթար Առուշանյանի՝ պատերազմում զոհվելուց հետո տեղահանված գյուղացիների հետ ամենօրյա կապ պահողը նա է։ Աշոտ Հակոբյանին հանդիպեցինք Ստեփանակերտում՝ նրա քրոջ տանը, որի հյուրասենյակը աշխատասենյակի էին վերածել։ Համայնքապետարանի քարտուղարը համակարգչի մոտ նստած լրացնում էր գյուղացիների ընտանիքների վերաբերյալ տվյալները։Աշոտ Հակոբյանի հետ զրուցեցինք Քարին Տակի պաշտպանական մարտերից, զոհերից, տեղահանված բնակչության խնդիրներից և նրանց վերաբերող մի շարք այլ հարցերից»։

Ըստ Հակոբյանի՝ Քարին Տակում պատերազմական գործողությունները ակտիվ փուլ են մտել նոյեմբերի 3-ին, գյուղը ժամեր շարունակ հրետակոծվել է, նոյեմբերի 4-ին՝ ժամը 4-5-ի սահմաններում հակառակորդը տարբեր ուղղություններով հարձակում է ձեռնարկել գյուղի ուղղությամբ։ Գյուղի պաշտպանական խմբերը շարժ են նկատել Սղնախ տանող ճանապարհի սկզբնամասի ձորի կողմով։ Մեկ օր առաջ էլ քարինտակցիներն ադրբեջանական ուժերի կուտակումներ են նկատել Շուշիից դեպի Լիսագոր տանող ճանապարհին, իսկ ձորում նկատված շարժը մի քանի անգամ կարողացել են հետ շպրտել, որից հետո հակառակորդի ականանետերն ու ԱԹՍ-ներն են գործի անցել։ Պաշտպանական ուժերը զինված են եղել ինքաձիգերով և գնդացիրներով։ Մեծ տրամաչափի զենքերը պետք է գործեին Շուշիի ճանապարհից։ Քարին Տակից վերջին տղաները նոյեմբերի 4-ի երեկոյան դուրս են եկել պաշտպանական հատվածներից։ Սղնախի ուղղությամբ գյուղի վերջին տներից հակառակորդը նահանջողների վրա կրակոցներ է արձակել։ Շփոթմունք է առաջացել։

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ տղաները տարակուսանքի մեջի են եղել, չեն հասկացել, թե ինչ է կատարվում, քանի որ հակառակորդը, Հադրութից առաջ շարժվելով, ինչ հայտարարել է, իրականություն է դարձել։ Գյուղը հարվածներ է սկսել ստանալ ականանետերից, «Սմերչ» կայանքներից։ Գյուղից դուրս գալու ճանապարհը երկու կողմից թիրախավորվել է, ճանապարհն օգտագործողներին հակառակորդն «ուղեկցել է» ականանետային հարվածներով։
Հակոբյանն ասում է, որ գյուղից քարինտակցիները դուրս էին գալիս ձորով, որի երկու կողմերը հակառակորդի նշանառության տակ էին մինչև «Զաստավ» (Շուշիի մուտքը) կոչվող տեղամասը, հետևաբար, եթե տարհանումն արվեր խմբով, մեծ թվով զոհեր կլինեին։

Գյուղի զոհերը

Տոնաշենից եկած գումարտակը և գյուղի պաշտպանական ուժերը դիրքավորված են եղել Սղնախ գյուղի մոտ գտնվող «Չախմախ» տեղամասում՝ դեպի Քարին Տակ հակառակորդի առաջխաղացումը կանխելու համար։ Հոկտեմբերի 29-ին այդ դիրքում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել են Քարին Տակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը, գյուղի ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Նույն տեղում վիրավորներ էլ են եղել, որոնք հետագայում ապաքինվել են, միայն մեկն է դեռ բուժվում Երևանում։

Մարտունիում մարտերի ժամանակ զոհվել է Քարին Տակի դպրոցի տնօրենի որդին՝ Ալեքսեյ Հովհաննիսյանը, Քարին Տակում զոհվել են Գերասիմ Հովհաննիսյանը և Արսեն Առուշանյանը, քարինտակցի փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանն էլ զոհվել է Ջաբրայիլում, իսկ հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի (Քարին Տակի պաշտպանական մարտերին առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք)։ Պատերազմի առաջին օրը նա գտնվել է Մատաղիսում։ Զոհերի ընտանիքներից երեքն են Հայաստանում՝ Առաքելյան քույրերը՝ իրենց երեխաների հետ և Հովհաննիսյանները, մյուսներն Արցախում են։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ գյուղում դեռ կանայք են եղել, երկու անչափահաս երեխա, մեկը՝ 9-ը, մյուսը՝ 4 տարեկան։ Վերջին մեքենան կանանց և երեխաներին գյուղից դուրս է բերել հոկտեմբերի 29-ին։ Հինգ օր անց գյուղը վերածվել է մարտադաշտի։

«Պատկերացրեք՝ հինգ օր շուտ։ Մի շատ սարսափելի պատկեր կլիներ, եթե կանայք գյուղում լինեին։ Հնարավոր չէր լինի նրանց դուրս բերել, կամ էլ պետք է ստիպված բոլորս մնայինք գյուղում»,- այդ օրերը վերհիշել է Աշոտ Հակոբյանը։

Կանանցից գյուղը չի լքել միայն 58-ամյա Ալվարդ Թովմասյանը, որի հետ վերջին անգամ նոյեմբերի 5-ին են հարազատները խոսել հեռախոսով։ Նա 2-րդ կարգի հաշմանդամություն ուներ և մտավոր խնդիրներ։ Պատերազմից հետո նրան համարել են անհետ կորած և միայն այս տարվա հունվարի 14-ին են գտել մասնատված մարմինը։Գյուղացիները չեն հավատացել, որ գյուղն ընկնելու է։ Դուրս են եկել տներից՝ մի քանի օր անց վերադառնալու նպատակով։ Տներից դուրս են եկել՝ ոչինչ չվերցնելով, նույնիսկ լրացուցիչ հագուստ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}