Իրավունք 19:47 18/02/2021 Հայաստան

Նույնականացվել է պատերազմում սպանված 3389 զինծառայողի մարմին, վնասվածք է ստացել 9094 անձ. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցությամբ ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության  դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Խորհրդակցությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նշել է, որ 2020թ. ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը 2087-ով կամ եռակի ավելի է նախորդ տարվա (929 դեպք) համեմատ:

Հանցագործությունների դեպքերի կտրուկ  աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ուղեկցված ագրեսիվ պատերազմով, մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը, կամ մոտ 50%-ը արձանագրվել են ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 3016 հանցագործությունների 55%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր:

2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների շարունակման հետ: 2020թ. նույնականացված է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ:

Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է կատարվող խորքային, համակողմանի, լիարժեք օբյեկտիվ քննությամբ հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը,  և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը: 

Մյուս կողմից՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է նույնպիսի հետևողականություն ցուցաբերել հայկական զինված ուժերի ղեկավարման և ռազմական առաջադրանքների կատարման մակարդակներում կատարված հանցավոր արարքների բացահայտմանը՝ ըստ կոնկրետ դեպքերի, իրավիճակների, ռազմական գործողությունների ուղղությունների՝ հատկապես շեշտը դնելով պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած  հանցավոր պատճառների և պայմանների ամբողջացման վրա: Այս առումով Արթուր Դավթյանն առանձնացրել է առանցքային մի քանի ուղղություններ:

Մասնավորապես՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, երկրորդ՝ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների պլանավորման և ձեռքբերման գործընթացի համապատասխանությունը ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին, դրանցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրումը, երրորդ՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական մակարդակներում ռազմական

գործողությունների ղեկավարման և իրականացման հետ կապված հանցավոր թերացումների, սխալների ի հայտ բերումը, դրանց համար պատասխանատու պաշոնատար անձանց գործողությունների իրավաչափության պարզումը, չորրորդ՝ կոնկրետ դեպքերում ու իրավիճակներում հրամանատարության կողմից տրված  հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերը, դրանց պատճառները և առաջացրած հետևանքները:

Գլխավոր դատախազը անհրաժեշտ է համարել իրավական գնահատականները նաև հանցավոր դրսևորումների ընդհանրության մեջ տալը՝ պատերազմի ելքի վրա դրանց թողած ազդեցության տեսանկյունից:  Արթուր Դավթյանը քննարկման ժամանակ նաև շեշտել է, որ որևէ գործոն չպետք է կաշկանդի բավարար հիմքերի, ապացույցների ձեռքբերման դեպքում ցանկացած անձի, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից՝ պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Հանձնարարվել է նաև շարունակել զոհված, անհետ կորած և գերության մեջ հայտնվածզինծառայողների ծնողների, հարազատների ընդունելության, նրանց մտահոգող հարցերով անհրաժեշտ պարզաբանումներ տալու՝ ՀՀ զինվորական դատախազությունում շարունակվողպրակտիկան:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ պատերազմին վերաբերող բոլոր հանգամանքների օպերատիվ և օբյեկտիվ պարզումը հրատապ անհրաժեշտություն է՝ առանձնահատուկ կարևորելով հատկապես սպառազինությունների ձեռքբերման ոլորտում հնարավոր կոռուպցիայի, զորահավաքային ռեսուրսների կառավարման ոլորտում տարված անբավարար աշխատանքների պատճառահետևանքային  կապերի լիարժեք բացահայտումը:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ:  ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազների դատավարական հսկողության ներքո քննված, ինչպես նաև ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են 221.560.950 դրամի վնասի պատճառման փաստեր, որը ավելի քան 30%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մինչդատական վարույթում վերականգնվել է 61.314.695ՀՀ դրամ վնասը:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ  վնաս: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուրվերականգնվել է շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս: Եվս 111մլն ՀՀ դրամ վերականգնվել է նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից»,-ասվում է հաղորդագրությունում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}