Իրավունք 09:18 19/02/2021 Հայաստան

ՄԻՊ. Նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում: Տպավորություն կարող է ստեղծվել, թե այս կերպ մեղմվում է կրակոցների վտանգը:

1) Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում:

2) Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում և որը գյուղի ուղղությամբ. եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն ինչ է՝ ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես  գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց:

Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը: 

Հետևաբար, ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար»։

Վերջին օրերին արվում են հրապարակումներ, թե Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների...

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Четверг, 18 февраля 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:45
Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
Գործադիր իշխանության գործառույթները ժամանակավոր իրականացնող կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից զեկուցվելու է միայն...
Աղբյուր` Panorama.am
10:39
ՀՀ ՄԻՊ գործունեությունը օրինակ է մի շարք երկրների համար. Արման Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ազգային Ժողովում ներկայացնում է պաշտպանի գրասենյակի 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել ցեղասպանությունը․ Մայքլ Ռուբին
Արևմտյան փորձագետները շարունակում են քննարկել ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության հետևանքները և ազդեցությունը...
Աղբյուր` Panorama.am
10:17
ԱԺ-ն համաներում հայտարարեց զորակոչից խուսափած անձանց նկատմամբ
80 պատգամավորով սկսելով հերթական նիստը՝  ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց նախորդ օրվա նիստում քննարկված նախագծերը: Խորհրդարանն ընդունեց՝...
Աղբյուր` Panorama.am
10:09
ՄԻՊ-ը Բաքվում սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակի վերաբերյալ նոր զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին
«Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»
Աղբյուր` Panorama.am
10:03
Զախարովա. Բարի լույս, Երևան
Ռուսասանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հրապարկել է մի լուսանկար՝ Երևանից ողջունելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Հրապարակ». Փաշինյանին քննադատես՝ պաշտոնից կզրկվես
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է հեռացնել Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». Պետական գերատեսչություններում լայն թափով ընթանում են աշխատակիցների ցուցակագրման աշխատանքներ
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է ստանում, որ պետական...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Ժողովուրդ». Հասարակությունն ընտրություն է կատարելու Փաշինյանի և Քոչարյանի ուժերի միջև. Կառլոս Պետրոսյան
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Հրապարակ». ԼՀԿ-ն փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել, սակայն ոչ ոք չի արձագանքել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների
«Փաստ» թերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժողովուրդ». Փաշինյանը այս անգամ էլ փորձում է ադրբեջանցի փախստականներին հրավիրել իրեն օգնության՝ իր աթոռը պահպանելու համար. Կոստանյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին,...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Հրապարակ». Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ առաջին նախագահը վերահաստատեց իր առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին, որից հետո ՀԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Հրապարակ». «Իմքայլական» սյունեցի պատգամավորը «աշխատանքային այցով» է մեկնում Սյունիք, որ պետական սուղ բյուջեից գործուղման փող ստանա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ կայքում երեկ հայտնվեց Արարատ Միրզոյանի կարգադրությունը, համաձայն որի՝ «աշխատանքային այցով...
Աղբյուր` Panorama.am
09:43
«168 Ժամ». Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Հայաստանում ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն
«168 Ժամ» թերթը գրում է. «Ելույթից ելույթ, հայտարարությունից հայտարարություն Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամեն ինչ անում...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Ռուսաստանում բավականին բարյացակամ վերաբերմունք ունեն «Ալյանսի» ու նրա ծրագրի նկատմամբ. Նախատեսված է «Ալյանսի» պատվիրակության այց ՌԴ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, մայիսի 20-ից հետո նախատեսված է «Ալյանս»...
Աղբյուր` Panorama.am
09:41
Թաթոյանը քիչ անց ԱԺ-ում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը
Այսօր՝ ժամը 10:00-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնելու է 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների...
Աղբյուր` Panorama.am
09:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:33
Ռուսաստանը կարող է գերազանցել պաղպաղակի սպառման 10-ամյա ռեկորդը
Այս տարվա արդյունքների համաձայն, Ռուսաստանը կարող է ռեկորդ սահմանել պաղպաղակի սպառման վերջին տասը տարիների համեմատ. այն կարող է հասնել 448 հազար...
Աղբյուր` Panorama.am
09:33
Էդգար Ղազարյան. Ինչպես կարող են գեներալներն իրենց զորքին տանել հաղթանակի, եթե ի վիճակի չեն իրենց կողքին կանգնած վտանգը սեփական ձեռքով չեզոքացնել
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:24
Արթուր Ղամբարյան. ՍԴ-ն ապրիլի 29-ի որոշմամբ արտահայտել է կարևոր արժեքային նշանակություն ունեցող դիրքորոշում
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ օրերս կայացարծ ոոշմանը....
Աղբյուր` Panorama.am
09:13
Մենք աշխատում ենք ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, կառավարությանը հաջողվում է վարակվածների թվի աճի ֆոնին կառավարել համավարակը՝ առանց փակելու...
Աղբյուր` Panorama.am
09:01
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է ծառայակիցը
Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական...
Աղբյուր` Panorama.am
22:14
Իսպանացի ավելի քան 100 գործիչ գործադիրին խնդրել է միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում
Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նիկոլ Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, քանի որ բոլոր կառույցները պահանջել են նրա հրաժարականը. Արա Սաղաթելյան
«Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի»,- ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Աղբյուր` Panorama.am
21:52
Կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
21:10
Արա Սաղաթելյան. Հիշո՞ւմ եք, ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքական հաշվեհարդարների մասին հայտնել էր այս իդիոտին ու հրաժարակա տվել
«Մենք գործ ունենք կեղտոտ մարդկանց, ստոր տականքների կողմից կազմակերպված կեղտոտ հետապնդման հետ, և սա միակ դեպքը չէ»։
Աղբյուր` Panorama.am
20:45
Վաղը տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ  վաղը՝ մայիսի 6-ին, ժամը 11։45-ին Երևանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
20:36
Թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից․ Հրանտ Բագրատյան
«Հրապարակվել են 2021թթ 1-ին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է՝ 2%։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք
11:45 03/05/2021

Գևորգ Ջավախյան. Անավարտ մնացած մի կյանք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}