Քաղաքական 14:24 19/02/2021 Հայաստան

Իշխանության դեմ պայքարը խիստ անձնական դիտարկենք ու մասնակցենք փետրվարի 20-ի հանրահավաքին. Արա Հակոբյան

Հայրենիքի փրկության շարժման փետրվարի 20-ի կազմակերպելիք հանրահավաքից «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանի ակնկալիքները մեծ են:

«Կարծում ենք՝ մասնակցությունը մեծ կլինի, քանի որ ժողովուրդը ժամանակ ունեցավ որոշակիորեն հասկանալ, թե ինչ իրավիճակում ենք գտնում, սգի և վշտի մտքերով ապրելով հանդերձ հասկանալ, որ պետք է դրա դեմն առնել, որպեսզի շարունակություն չունենան:

Ժամանակ ունեցավ հասկանալ, որ զիջումներն ու կորուստները, որ մենք ունեցանք, միայն Արցախին չէին վերաբերում, նաև ուղիղ Հայաստանին: Մարդկային և տարածքային կորուստները շարունակվում են: Ժամանակ ունեցավ հասկանալու, որ  ինքնիշխանությունը, որ կորցրինք Արցախի նկատմամբ, այդ ինքնիշխանությունը վտանգված է և կորուստն առարկայական է դառնում նաև Հայաստանի համատեքստում:

Այս ամբողջը, մենք կարծում ենք, կբերի նրան, որ վաղը կլինի ընդվզում»,- ասուլիսում ասաց Արա Հակոբյանը:

Նա նշեց, որ ռազմաքաղաքական վերնախավի, նրանց հակապետական և ապազգային նպատակների վերաբերյալ ամեն ինչ ասված է, հիմա առաջնային խնդիր է՝ ինչ պետք է անել:

«Մեր հայրենակիցների մասնակցությունն անհրաժեշտ է, որովհետև ցանկացած ընդդիմադիր ձևաչափ չի կարող լինել արդյունավետ, հասնել արդյունքի, եթե հայությունը չի մասնակցում այդ պայքարին»,- ասաց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց՝ այդ պայքարն ընդդիմության համար չէ, ի վերջ իշխանության համար էլ չէ, այդ պայքարն ամեն մեկիս ապագայի, Հայաստանի ապագայի, Հայաստանի ինքնիշխանության համար է:

«Մենք պետք է դա այդպես ընկալենք, խիստ անձնական դիտարկենք ու մասնակցենք»,- ասաց Արա Հակոբյանը:

Նա նշեց, որ այսօր հայ ժողովուրդն ապրում է ոստիկանապետության ներքո, բոլոր իրավապահ մարմինների հնարավորությունները օգտագործվում են, որպեսզի  հանրության պայքարող տարրը  ճնշվի, որոշ պարագաներում նաև կալանավորվի, այսինքն՝ փորձում են ձերբազատվել այդ ակտիվից:

«Պետք է շարունակել պայքարը՝ համակերպվելով նրան, որ մեր դեմ կոշտ քայլեր են լինելու: Տվյալ դեպքում անհանդուրժողականությունն է այն գործիքը, որով պետք է կարողանալ Փաշինյանին ու իր իշխանախմբին զրկել կառավարման լծակերից: Անհանդուրժողականություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամու դեմ: Սա է այն ձևաչափը, որ կենաց և մահու կռիվը կհաղթենք:

Ցանակացած ապազգայնության և հակապետականության նկատմամբ պետք է անհնադուրժողականություն: Սեթևեթել չի կարելի: Չի կարելի ազատության, մարդու  իրավունքների անվան տակ հանդուրժել ամենաթողությունը, օտարի գործակալներին, այլասերվածությունն ու սրբապղծությունը: Մենք տեսանք դրա հետևանքները և դրա հետևանքն է, որ մենք ունենք Հայաստանում այս իրավիճակը»,- ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Նա նշեց, որ այս իշխանությունը, ռազմաքաղաքական վերնախավն է առաջին պատասխանատուն ու մեղավորն այս ամենի համար, եթե ոչ միակ պատասխանատուն ու մեղավորը: Նրա խոսքով, քանի դեռ այս իշխանությունն է, անհետ կորածներին գտնելու և գերեվարվածներին վերադարձնելու հարցում արդյունավետ քայլեր հնարավոր չեն, քանի որ այս իշխանությունը պատասխանատվությունից խուսափում է, ասում է՝ դրանով զբաղում է Ռուսաստանը, անձամբ Պուտինը, Մուրադովը:

Ա. Հակոբյանը նշեց նաև, քանի այս իշխանություն է, գերեվարումները շարունակվելու են:

«Այս քաղաքական իշխանության օրոք այդ հարցն արդյունավետ չի լուծվելու: Քաղաքական խնդիր կա: Սրանք չեն կարողանում թշնամու հետ նստել, խոսել, սրանք չունեն այդ ոգին, որ նստեն թշնամու հետ ու հարց լուծեն:

Ցանկացած բան, որ իրենց իշխանության երկարաձգմանը չի վերաբերում, փորձում են այդ հարցերով չզբաղվել»,- նշեց նա:

Քաղաքական գործիչն ասաց, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ պայքարի, որն ավարտվելու է հաղթանակով:

Արա Հակոբյանը կոչ արեց, առաջարկեց, հորդորեց, խնդրեց  հայությունը, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մեր հայրենիքի ապագայով, ովքեր մտահոգ են մեր ավանդույթների, սովորությունների հետ կապված, մեր դավանանքի, հայկականության, մեր մշակույթի ու լեզվի հետ կապված՝ փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, լինել Ազատության հրապարակում:

«Մենք բոլորով պետք է պայքարենք այս արժեքների համար: Եթե հանրահավաքի կազմակերպիչների շարքերում կան մարդիկ, ուժեր, որոնք ձեզ դուր չեն գալիս, որոնց պատասխանատու եք տեսնում այս ամեն ինչի համար, ոչինչ, եկեք հանրահավաք, լուծենք առաջնային խնդիրը՝ եղած իշխանախմբի ու Փաշինյանի հեռացումը, մյուս փուլում ձեր նախասիրություններով, մոտեցումներով գնացեք նրանց հետևից, ում հավանում եք, վստահում եք: 

Հիմա միասին փորձենք ազատվել այս արհավիրքից ու չարիքից»,- ժողովրդին իր խոսքն ուղղեց Արա Հակոբյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}