Արփինե Հովհաննիսյան. Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթ
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառամամբ անդրադարձել է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես նշված է.
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու, իր իրական օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն: Հետևաբար անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդականց սեփականության իրավոււնքը, արդարացնել այդ ակնկալիքները»։
«Գլխավոր դատախազ արթուր դավթյանը այսօր ասել է, որ դատախազությունը ստանձնել է «մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու ...... հանձնառություն»:
Փաստորեն, սույն սուբյեկտը, որը հոգին հաշմված վախոտի թաշկինակի դերը կատարում է պատվով, արդեն որոշել է, որ երկրում կա ԱնՆԱԽԱԴԵՊ ծավալի ու բնույթի ապօրինի գույք: Ինքն ու աղջնակը զբաղված են թավշյա մարդասպանի հերթական ներկայացման նախապատրաստման աշխատանքներվ:
Ի դեպ, ի տարբերություն սույն սուբյեկտի, ես չեմ պնդի, որ այդպիսի գույք առհասարակ չկա: Բայց այն մարդկանց, ում դեմ սույն կառույցը առաջիկայում հայց կներկայացնի, խորհուրդ կտամ պահել այդ հաղորդագրությունը: Իրավունքների վերականգնման տեսանկյունից շատ է պետք գալու:
Հ.Գ. Սուրբ արյունը մաքրել ու մոռացնել չեք կարողանալու: Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը:
Հ.Գ. Անգրագիտության խորհրդանիշ մյուս նախաձեռնությանը` վիրավորանքի ու զրպարտության մասով կանդրադառնամ առաջիկայում»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին