Փաստաբանը՝ քննչական կոմիտեին. Խնդրում եմ, տիրություն արեք
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան գրառմամբ Քննչական կոմիտեի ուշադրությունը հրավիրում է ԱԱԾ-ի՝ վերջին ժամերին իրականացրած գորոծողությունների վրա։
Նա գրում է.
«Հարգելի քննչական կոմիտե,
Հրավիրում եմ ձեր ուշադրությունը նրան, որ վերջին մի քանի ժամերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը անհասկանալի քննչական գործողություններ է ձեռնարկում հանրության շրջանում հայտնի և ընդդիմադիր հայացքների տեր անձանց նկատմամբ։
Առավել ուշագրավ է, որ նշված առերևույթ անհիմն գործողությունները մասսայական կիրառվում են սպասվելիք հակաիշխանական հանրահավաքին ընդառաջ։
Չի բացառվում, որ իրավապահ գործունեության քողի ներքո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փորձում է գեներացնել համընդհանուր դժգոհություն, ինչը կարող է հանգեցնել բողոքի զանգվածային դրսևորումների, ինչպես նաև զանգվածային անկարգությունների։
Հնարավոր է, որ այս գործողությունները ծառայության կողմից սադրանք լինեն` ուղղված ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների նկատմամբ, քանի որ հանրահայտ է, որ վերջին շրջանում քաղաքական ռեպրեսիաների հեղինակները ծվարել են իշխանության հենց այդ ճյուղերում։
Խնդրում եմ, տիրություն արեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ես և ԱՆժելա Էլիբեգովան հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով. Գոհար Մելոյան
- Տիգրան Աբրահամյան. Բեքարյանի վերլուծական ծառայություններից օգտվելու փոխարեն անարժանապատիվ կեցվածք են ընդունել
- Արման Սաղաթելյան. ԱԱԾ-ն ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Բեքարյանին, Էլիբեգովային, Սաղաթելյանին բերման ենթարկելով` գիտես պատմությունը փոխելու ե՞ս
- Փաստաբան. Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
- Դիտավորություն է, ձգձգում են, Կարեն Բեքարյանին զրկում են իր պաշտպանության իրավունքից․ փաստաբան