Իրավունք 11:26 19/02/2021 Հայաստան

Սևանի մոտ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ:

Այդ նպատակով անհրաժեշտ և վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից, որոնք ուսումնասիրվել են ոլորտային օրենսդրության հետ համադրությամբ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:

Ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման՝ 1-ին կետի 1-ին ենթակետի և 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին  ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:

Իսկ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:

Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը:

Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Արդյունքում՝ Սևանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների և այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սևանա լճի մասին» 15.05.2001թ. –ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նախատեսված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսոմնասիրությամբ պարզվել են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}