Քաղաքական 12:55 20/02/2021 Հայաստան

Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է։ Երեկ ձերբակալված Բեքարյանն ու Սաղաթելյանը Ադրբեջանի իշխանությունների հայադավ գործին օր ու արև չտվողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացավանքն ու Բաքվի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տվել ապրիլյանի միջազգային տեղեկատվական հաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնե՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։

Կարենը միջազգային դիվանագիտության և ռեգիոնալ քաղաքականության փայլուն գիտակ է, ով վերջին 10 տարում հետևողականորեն դիմակազերծել է Բաքվի հայատյաց քաղաքականությունը ու երբեք էլ չի լռել այս տհասների ամեն հերթական հիմարությունը մատնացույց անելուց՝ բայցև միշտ ճիշտ ճանապարհը ցույց տալով։ Արիկի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացության տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական բոլոր մնացած վայրագություները՝ իրականությունն այլևս միշտ կլինի միջազգային հանրության համար հասանելի։ Արիկի շնորհիվ միջազգային մամուլը տարիներ շարունակ և հատկապես ապրիլյանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտությանը, թև ու թիկունք էր, ի տարբերություն վերջին պատերազմի տոտալ անտերության։

Պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք երկուսով հենց Արցախից միջազգային հանրությանը պատմել են, թե ինչ է կատարվում, ինչպես է Ադրբեջանը հրթիռակոծում խաղաղ բնակչությանը, ինչպես է օգտագործում քիմիական զենք ու արգելված զինատեսակներ։ Նրանք էին, որ օգնում էին Շուշիի եկեղեցում վիրավորներին և համակարգում սակավաթիվ միջազգային մամուլի աշխատանքը Արցախում։

Այդ 44 օրերին ֆեյքերով ու տականք խոսնակներով Նիկոլը խաբում էր հայ ժողովրդին, մոլորեցնում պատերազմի ընթացքի մասին, գաղտնի պահում զոհերի իրական թիվը, հանձնում Շուշին, ստորագրում կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ու շատ բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարենին բռներ։ Որովհետև նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկա ու չի լինի։

Եվ հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թե ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզվում են, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը։ Տղերքը ձերբակալվեցին, ու պարզվեց, որ երբ հայրենիքը արնաքամ է լինում, ԱԱԾ-ի միակ գործը դավաճանների կլանի կացին աշխատելն է։

Հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են,  երևում է, որ երբ սովը չոքել է մարդկանց դռանը, ինչով է զբաղված կառավարությունը, ինչպես են լռում միջազգային դեսպանությունները և չակերտավոր իրավապաշտպանները։

Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը։ Արիկն ու Կարենը ազնիվ ու ազնվական մարդիկ են, դա ո’չ հիմա պարզվեց, ո’չ էլ կփոխվի այս ձերբակալությունից հետո։  Կասկած չունեմ, որ մյուս երկու անձանց ձերբակությունն էլ է շոու, որը կուլմինացիան լինելու է ԱԱԾ հերթական էժանագին ֆիլմը՝ կանխատեսելի ավարտով ու սցենարի հեղինակաների համար հուզիչ ու դրամատիկ ավարտով, որը ես խոստանում եմ իրենց։

Ինչ վերաբերում է կեղտոտբերան ֆեյքին, ապա որքան հասկանում եմ, նա շարունակում է թաղել իր նմաններին՝ իշխանական կեղտոտբերան ֆեյքերին ու ֆեյքերի ղեկավար Նիկոլին։ Ու մոտենում է այն օրը, որ տղերքին ներկայացված նույն մեղադրանքով կձերբակալվեն այսօրվա թատրոնի մասնակիցները՝ քննիչները, դատախազները, դատավորները։

Սկզբում դուք դարձաք տականք, հետո խայտառակելով ձեր ծնողներին՝ սկսեցիք կոչվել անբարոյականի ծնունդ, իսկ հիմա ձեր պատճառով ձեր երեխաներն էլ դարձել են վիժվածքի սերունդ։ Իսկ անբարոյականի ծնունդներն ու վիժվածքի սերունդները մեր երկրում տեղ չունեն: Դուք այս ամենը ձեր ձեռքով ձեր երեխաների գլխին սարքեցիք՝ գիտակցված, թե ոչ, կարևոր չէ, քանի որ բացատրություններն ու արդարացումները  ոչ ոք հաշվի չի առնելու։

Հ.Գ. Արիկն ու Կարենը երկար ժամանակ է թարմ գրականություն ընթերցելու ժամանակ չեն ունեցել։ Պահեք այնքան, որ գոնե հասցնեն մի գիրք կարդան։

Հ.Գ.Գ. Տղաների գործերը քննող դատավորների անուններն արդեն հայտնի են։ Շուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}