Քաղաքական 12:55 20/02/2021 Հայաստան

Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է։ Երեկ ձերբակալված Բեքարյանն ու Սաղաթելյանը Ադրբեջանի իշխանությունների հայադավ գործին օր ու արև չտվողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացավանքն ու Բաքվի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տվել ապրիլյանի միջազգային տեղեկատվական հաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնե՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։

Կարենը միջազգային դիվանագիտության և ռեգիոնալ քաղաքականության փայլուն գիտակ է, ով վերջին 10 տարում հետևողականորեն դիմակազերծել է Բաքվի հայատյաց քաղաքականությունը ու երբեք էլ չի լռել այս տհասների ամեն հերթական հիմարությունը մատնացույց անելուց՝ բայցև միշտ ճիշտ ճանապարհը ցույց տալով։ Արիկի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացության տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական բոլոր մնացած վայրագություները՝ իրականությունն այլևս միշտ կլինի միջազգային հանրության համար հասանելի։ Արիկի շնորհիվ միջազգային մամուլը տարիներ շարունակ և հատկապես ապրիլյանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտությանը, թև ու թիկունք էր, ի տարբերություն վերջին պատերազմի տոտալ անտերության։

Պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք երկուսով հենց Արցախից միջազգային հանրությանը պատմել են, թե ինչ է կատարվում, ինչպես է Ադրբեջանը հրթիռակոծում խաղաղ բնակչությանը, ինչպես է օգտագործում քիմիական զենք ու արգելված զինատեսակներ։ Նրանք էին, որ օգնում էին Շուշիի եկեղեցում վիրավորներին և համակարգում սակավաթիվ միջազգային մամուլի աշխատանքը Արցախում։

Այդ 44 օրերին ֆեյքերով ու տականք խոսնակներով Նիկոլը խաբում էր հայ ժողովրդին, մոլորեցնում պատերազմի ընթացքի մասին, գաղտնի պահում զոհերի իրական թիվը, հանձնում Շուշին, ստորագրում կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ու շատ բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարենին բռներ։ Որովհետև նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկա ու չի լինի։

Եվ հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թե ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզվում են, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը։ Տղերքը ձերբակալվեցին, ու պարզվեց, որ երբ հայրենիքը արնաքամ է լինում, ԱԱԾ-ի միակ գործը դավաճանների կլանի կացին աշխատելն է։

Հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են,  երևում է, որ երբ սովը չոքել է մարդկանց դռանը, ինչով է զբաղված կառավարությունը, ինչպես են լռում միջազգային դեսպանությունները և չակերտավոր իրավապաշտպանները։

Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը։ Արիկն ու Կարենը ազնիվ ու ազնվական մարդիկ են, դա ո’չ հիմա պարզվեց, ո’չ էլ կփոխվի այս ձերբակալությունից հետո։  Կասկած չունեմ, որ մյուս երկու անձանց ձերբակությունն էլ է շոու, որը կուլմինացիան լինելու է ԱԱԾ հերթական էժանագին ֆիլմը՝ կանխատեսելի ավարտով ու սցենարի հեղինակաների համար հուզիչ ու դրամատիկ ավարտով, որը ես խոստանում եմ իրենց։

Ինչ վերաբերում է կեղտոտբերան ֆեյքին, ապա որքան հասկանում եմ, նա շարունակում է թաղել իր նմաններին՝ իշխանական կեղտոտբերան ֆեյքերին ու ֆեյքերի ղեկավար Նիկոլին։ Ու մոտենում է այն օրը, որ տղերքին ներկայացված նույն մեղադրանքով կձերբակալվեն այսօրվա թատրոնի մասնակիցները՝ քննիչները, դատախազները, դատավորները։

Սկզբում դուք դարձաք տականք, հետո խայտառակելով ձեր ծնողներին՝ սկսեցիք կոչվել անբարոյականի ծնունդ, իսկ հիմա ձեր պատճառով ձեր երեխաներն էլ դարձել են վիժվածքի սերունդ։ Իսկ անբարոյականի ծնունդներն ու վիժվածքի սերունդները մեր երկրում տեղ չունեն: Դուք այս ամենը ձեր ձեռքով ձեր երեխաների գլխին սարքեցիք՝ գիտակցված, թե ոչ, կարևոր չէ, քանի որ բացատրություններն ու արդարացումները  ոչ ոք հաշվի չի առնելու։

Հ.Գ. Արիկն ու Կարենը երկար ժամանակ է թարմ գրականություն ընթերցելու ժամանակ չեն ունեցել։ Պահեք այնքան, որ գոնե հասցնեն մի գիրք կարդան։

Հ.Գ.Գ. Տղաների գործերը քննող դատավորների անուններն արդեն հայտնի են։ Շուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:27
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան»...
Աղբյուր` Panorama.am
23:40
Պարզվեց՝ իրոք, Ցոլակ Ակոպյանին կալանքի են տարել՝ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար.Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Լսեցի, որ Բրյուսըվի նախկին պրոռեկտոր ու նախկին դեկան Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
23:15
Այրվում է Դոնի Ռոստովի շուկան
Դոնի Ռոստովում Տեմերնիկ շուկայում այրվում են առևտրի տաղավարները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Արտակարգ իրավիճակների պետական...
Աղբյուր` Panorama.am
23:03
Ուժի կիրառման և միջազգային իրավունքի շարունակական խախտումների պրակտիկան ստեղծում է անպատժելիության մթնոլորտ.Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին
Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հենց...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, այլ այն արմատախիլ անելը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
22:22
Հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսի վիճակը վատթարացել է.ՔԿՀ
«Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսի վիճակը վատթարացել է, առողջական խնդիրներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
21:59
Նվարդը հիմա չկա մի սրբապիղծ վիժվածքի պատճառով, բայց նկարի մեջի հրաշքը ամեն մեր հանդիպմանը գրկախառնվում է.Տիգրան Նալչաջյան
Հունիսի 18-ի դաժանաբար սպանված Նվարդ Նալչաջյանի եղբայրը Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան գրառման մեջ պատմել է քրոջ կողմից փրկված շան մասին:...
Աղբյուր` Panorama.am
21:37
Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
21:24
Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը. Միրզոյան
Արարատ Միրզոյանի ելույթը է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: Նախարարի ելույթը տարածել է ՀՀ ԱԳՆ-ն. «Հարգելի՛ գործընկերներ,...
Աղբյուր` Panorama.am
21:12
Քիսինջերի մահը չին-ամերիկյան մերձեցման դարաշրջանի ավարտն է նշանակում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահը նշանավորում է չին-ամերիկյան մերձեցման և բարեկամական համագործակցության դարաշրջանի ավարտը։ Դիվանագետը...
Աղբյուր` Panorama.am
20:48
Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
20:37
Բայդենի գրասենյակը ճնշում է գործադրել YouTube-ի վրա
Ջո Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Google ընկերության և նրան պատկանող  YouTube-ին՝   COVID-19 համաճարակի և պատվաստումների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ալաշկերտը և Արարատ-Արմենիան չպարզեցին հաղթողին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում այսօր հանդիպեցին «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել  է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո  հրապարակվել է գրավոր...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ա՛յ տղա ջան, մի շաբաթ է ճանապարհը փակ է, ինչո՞վ ես մինչև հիմա զբաղված․ Բերբերյանը՝ Քերոբյանին
Այն որ վերջին օրերին գյուղմթերով բեռնված մեքենաներ Լարսից հետ են գալիս և առաջանում են արտահանման հետ կապված խնդիրներ, «Ագրարագյուղացիական...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը։ Այսօր ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԱՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:59
Այս շեդեվրալ 60000$-անոց «բոստանի» հազարավոր խորդենիներն արդեն պետք է տեղափոխված լինեին քաղաքային տնկարան․ Վարդանյան
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Քրիստինա Վադանյանը գրում է․ «Վաղը դեկտեմբերի մեկն է,...
Աղբյուր` Panorama.am
18:47
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (Տերյան 42/1) տեղի կունենա տոնական միջոցառում՝...
Աղբյուր` Panorama.am
18:31
«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «ԿԻՆ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հուսով եմ՝ կենտրոնի բնակիչներիս տան մոտ կանգնելու համար ռեկետ չեք անելու. Հարցում
Քաղաքային իշխանությունների՝ կայանման կտրուկ թանկացման մտադրությունը մտահոգություններ է առաջացրել Փոքր Կենտրոնի բնակիչների շրջանում։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:20
Տիգրան Խաչատրյանն ապահովում է առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «8-րդ մեդալը աշխարհի առաջնությունում։ Այս անգամ փայլեց  գերծանր քաշային Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Դիմադրություն» շարժման ժամանակ քաղաքացու ձեռքը կոտրած ոստիկանի դեմ հացակազմ չեն գտել
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «2022թ. մայիսին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ, անձը պարզված մի «բերետ»...
Աղբյուր` Panorama.am
18:01
Երևանում ելույթ կունենա Լոլա Աստանովան և Լարային կազմը
Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա համաշխարհային հռչակ վայելող դաշնակահարուհի Լոլա Աստանովան, լարային կազմի նվագակցությամբ: Համերգը...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արհեստական բանականությունը կարող է հինգ տարում մարդու ուղեղի մակարդակի հասնել
Ընդհանուր արհեստական բանականությունը կկարողանա հասնել մարդու ուղեղի զարգացման մակարդակին առաջիկա հինգ տարում: Այդ մասին հայտարարել է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: ՀՖՖ-ից հայտնում են, որ կայացել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով
Նոյեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայց կներկայացնի իրեն ուղղված մահվան սպառնալիքների փաստով
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը մտադիր է բողոք ներկայացնել մահվան սպառնալիքների վերաբերյալ, որոնք իր շրջապատի կարծիքով գալիս...
Աղբյուր` Panorama.am
17:30
Լրագրողներին վիրավորած Դիանա Մարտիրոսյանը չի ուզում մասնակցել դատական նիստերին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է լրագրող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}