Քաղաքական 14:15 21/02/2021 Հայաստան

Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային նախախնամությունն իշխանության ղեկին թողել Նիկոլին։ Չէ՞ որ դա դեմ է երկրային ու երկնային բոլոր կանոններին։

Այսօր հասկացա. Նիկոլը մեր վերածննդի հնարավորությունն է, մեր ազգային հիվանդությունն ու պետական ախտը խորքային հասկանալու եզակի ուղին։ Նիկոլը, մնալով իշխանության, լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե ովքեր և որ կառույցներն են մեր ժողովրդի թշնամիներն ու պետությունը ներսից կազմաքանդողները։

Այդ ցանկը գլխավորում է կառույց, որը ստեղծված էր երկիրը պաշտպանելու համար, բայց քանդում է պետությունը ներսից. դա ԱԱԾ-ն է։  Իշխանազավթումից հետո ԱԱԾ-ն հետևողականորեն դարձավ Նիկոլի կամակատարը և «գրպանի շունը»։ Բոլոր մնացած գերատեսչությունները փորձում են պահպանել արժանապատվության փշրանքները։

Իսկ ԱԱԾ-ն զբաղված է խայտառակ հանձնարարություններ կատարելով. օգնում է Նիկոլին Լֆիկից փող պոկել, գաղտնալսում է Նաիրա Զոհրաբյանին, ապահովում է Նիկոլի ընտանիքի անվտանգությունն ու բոլոր կապրիզները, սատանա է բռնում, գազի չեկեր է ստուգում... Մի խոսքով անում է ամեն ինչ, բացի իր առաքելությունից։ Իսկ հիմա, ամբողջ իր գործակալական ցանցը գործի դրած, հպարտությամբ հայտարարում է ֆեյքին հայտնաբերելու և նստացնելու հաջող օպերացիայի մասին։ Այդ ընթացքում նույն ֆեյքը ոչ պակաս հպարտ համառությամբ շարունակում է գրել։
Ու սա այն ժամանակ, երբ Հայաստանը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ հայ ժողովուրդը՝ արնաքամ լինում։ ԱԱԾ պետն էլ Մոսկվայում դավաճանում է Հայաստանին ադրբեջանցիների հետ, Նիկոլին՝ ռուսների հետ ու փորձում է իր անձնական հարցերը լուծել ռուսահայ մեծահարուստների հետ։

Այս ֆեյքի պատմության ամենամեծ զավեշտն ու շոկը գիտեք ո՞րն է։

Մեղադրանքի հիմքեր ու անգամ մոտավոր ապացույցներ չեն կարողանում գտնել։  Բոլորից առգրավված բոլոր տեսակի տեխնիկական միջոցներում բառացիորեն ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ իրենց ներկայացրած խեղկատակությունը բավարար հիմք է հենց ԱԱԾ-ում նստած դատարկ գլուխների դեմ քրեական գործ հարուցելու համար, որոնք պատերազմի օրերին զբաղված են եղել ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելով։  Եվ անգամ դա են տապալել։

Պատկերացնո՞ւմ եք, այն ճակատակագրական օրերին, երբ Հայաստանն ու Արցախը կենաց ու մահի ճակատամարտ էին տալիս, երբ Շուշիի լինելու չլինելու հարցն է, Հայաստանի ազգային անվտանգության ծառաությունը զբաղված էր գաղտնալսելով ու հետևելով այն մարդկանց, որոնք ծառայում են Հայաստանին։

Երեկ երեկոյան էլ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի ԱԱԾ գործակալ լինելը նույնքան հանրահայտ «գաղտնիք» է, որքան Քյարամյանի խճճված ծագումը, հեռախոսով հրահանգավորել է Վահագն Մելիքյանին՝ մեկ այլ դատավոր-ԱԱԾ գործակալի և բղավել նրա վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Վահագն Մելիքյանին էլ երկու տարի առաջ նկարել էին թմրանյութ օգտագործելիս, որից հետո ԱԱԾ-ն նրան հավաքագրել է ու դարձրել դատավոր-խամաճիկ։ Ու երեկ նրա շեֆը՝ ԱԱԾ բազմափորձ գործակալ Արթուր Մկրտչյանը, հրահանգում էր, որ նա պարտավոր է նստացնել երեք երեխաների հայր, անմեղ մարդու։

Ձերբակալել՝ առանց որևէ փաստի միայն այն պատճառով, որ Աբազյանի կնոջը ինչ-որ մեկն անվանել է անբարոյական։ Ես անշուշտ համաձայն չեմ, որ Աբազյանի կինն այդպիսին է։ Նրա կինը նույնիսկ կարեկցանքի է արժանի, որովհետև մենք գիտենք, թե ինչ կարգի վիժվածք է նրա ամուսինը։

Այս միջադեպի կապակցությամբ ես ուզում եմ խոսել դատավոր-գործակալների մասին ու հայտարարել, ցավոք, կրկնելով ծեծված թեզը. մեզ պետք է լյուստրացիա։ Պարտադիր։ Բայց դրանից ավելի՝ մեզ պետք չէ այսպիսի ԱԱԾ։ Այս տեսքով ու անձնակազմով այս ԱԱԾ-ն պետք է փակվի, որպես թշնամական կառույց, որի համար փաստորեն լրիվ միևնույն է, թե ով է նստած իշխանության ղեկին, ով է հրամանատարը և նույնիսկ որ երկրին են ծառայում։ Ասածս անշուշտ չի վերաբերում բոլորին, բայց լյուստրացիայից և քրեական գործերից հետո պարզ պիտի դառնա, թե ով պիտի մնա ծառայելու Հայաստանին՝ նոր կառույցում։

Այսպիսի անողնաշար, անսկզբունք և ազգակործան կառույց դեռ երբեք չի եղել։ Դեռ երբեք որևէ պետական ինստիտուտ չի եղել այսքան վտանգավոր իր ստրկամտությամբ։ Եվ դեռ երբեք այսքան սպա միանգամից մասնակից չի եղել այսքան հանցագործությունների։ Այդ պատճառով շատերը կնստեն։

Բանտում կհայտնվի անչափահաս երեխաների հորը օրենքի խախտմամբ դատող Վահագն Մելիքյանը։ Բանտը սպասում է Արթուր Մկրտչյանին՝ դատաքննություններին միջամտելու համար։ Բանտում է հայտնվելու ԱԱԾ այսօրվա պետը՝ պետական դավաճանության ու քաղաքական հետապնդումների համար։ Բանտից չեն խուսափելու շատերը՝ անկախ նրանից բարիկադի որ կողմում են նրանք այսօր։ Հանցագործությունը վաղեմություն չի ճանաչում։ ԱԱԾ-ականներից շատերը նստելու են, որովհետև նրանք ԱԱԾ սպա չեն։ Նրանք Նիկոլի ստրկամիտ գործակալներն են ու պետական դավաճաններ։ Եվ քննությունը կպարզի նրանցից ով էր կաշառակեր, ով  թուլամորթ կամ պարզապես վիժվածքի կամակատար։

Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։  Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար»։

Ես փորձում եմ ամեն ինչում միշտ տեսնել իմաստ, բայց մինչև վերջերս չէի կարողանում հասկանալ, թե ինչու է աստվածային...

Posted by Mikayel Minasyan on Sunday, 21 February 2021


Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:36
«Հրապարակ». Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Մարությանը քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» և իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Իշխանականները որոշել են անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ ստեղծել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Մարուքյանը պայման է դրել, թե որ դեպքում կստորագրի հուշագիր իր վարչապետ չառաջադրվելու վերաբերյալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավերով կհանդիպի նրա հետ՝ քննարկելու...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի անակնկալ որոշումը հիասթափություն է առաջացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Հրապարակ». Ինչ խոսակցություն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ...
Աղբյուր` Panorama.am
22:00
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
Այսօր՝ մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ահազանգում է, որ քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է։...
Աղբյուր` Panorama.am
21:26
Հայրենիքը կորցնում ենք նաև նախագահի աթոռը զբաղեցնողի հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Հասրաթյան
ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ու իր «թիմը»՝ իշխանազավթման շուրջ երեք...
Աղբյուր` Panorama.am
20:54
Արմեն Սարգսյա՛ն, հավասարապես կրում եք դավաճանի խարանը, պատասխան եք տալու. իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր առաջ կարծիք...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան  էջում գրում է․ «Եթե նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի դիրքորոշումը...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի․ Նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա  հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը․ Տիգրան Աբրահամյան
Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:48
«Մեր տնտեսության նման վիճակում պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում»
«Ես ինքս պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում, մեր տնտեսության այս վիճակում»,- այս մասին հայտարարեց ՀՀ Շրջակա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
19:15
33 քաղաքացիական անձինք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում․ ԱՀ ՄԻՊ
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Փորձել են պետությունից հափշտակել 3 մլն 270 հազար դրամ․ ոստիկանություն
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը
Փետրվարի 1-ից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Եթե այս իրավիճակում երկրում կա ժպտացող 50 հոգի՝ 10 հոգին այս դահլիճում է. Արման Աբովյանը՝ իմքայլականներին
«Աբսուրդը նա է, որ կապիտուլացիա ստորագրելուց 3 օր հետո, ԱԺ միջանցքում, կամ տարբեր հարցազրույցներում խոսվում է այն մասին, թե ինչ լավ կլինի,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարում հաղթանակ է տոնել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:38
ՔԿ-ն վարույթ է ընդունվել թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու գործը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝...
Աղբյուր` Panorama.am
18:32
Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն. ԱԳ նախարարը՝ դիվանագետներին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված:...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել. Սոֆյա Հովսեփյան
«Որքա՞ն կարելի է մերժել Սերժին։ 2018-ին մերժեցինք, ու հիմա՝ 2021-ին հլը մերժում ենք»,- այսօր խորհրդարանական հայտարարության ժամին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
«Ոչ վարչապետը, ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները չեն կարող որոշել, որ այն հողերը, որտեղ հայն ապրել է դարեդար, մտնում են Ադրբեջանի կազմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}