Ճապոնացի պաշտոնյաները կպատժվեն վարչապետի որդու հետ ընթրելու համար
Հանրային գործերի, տեղական ինքնավարման և կապի նախարարությունն աշխատում է 11 պաշտոնյաների պատժի ենթարկելու գործի վրա՝ վարչապետի որդու հետ մի քանի անգամ ընթրելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է NHK-ն:
Նախարարությունը պնդում է, որ վարչապետի որդին շահագրգիռ կողմ է, քանի որ աշխատում է արբանյակային հեռարձակման ընկերությունում, ուստի չէր կարող ընթրել պաշտոնյաների հետ:
Ըստ թերթի, նախարարությունը որոշում է կայացրել մասնագիտական էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ կարծիք հայտնել չորս բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ և, հավանաբար, նույն որոշումը կկայացնի նաև մյուս յոթի վերաբերյալ:
Նախարարությունը հետաքննության մասին զեկուցելու է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովի նիստում և զեկույցը ներկայացնելու է քաղաքացիական ծառայողների էթիկայի ազգային խորհրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին