Գիտնականները գտել են միկրոբներ, որոնք կարող են գոյատևել Մարսում
Aspergillus niger միկրոբի սպորները կարող են գոյատևել Մարսի մակերևույթում: Այս մասին պարզել է գիտնականների միջազգային խումբը`ՆԱՍԱ-ի և Գերմանիայում օդատիեզերական բժշկության ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ: Հետազոտությունը հրապարակվել է «Frontiers in Microbiology» ամսագրում:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, փորձի համար գիտնականները օգտագործել են օդապարուկ, որը մի քանի ժամ գտնվել է ստրատոսֆերայում, Երկրի մակերևույթից 38 կմ հեռավորության վրա։ Ճառագայթման իրավիճակը, ըստ հետազոտողների, այս բարձրության վրա մոտավորապես նույնն է, ինչ Մարսի մակերևույթում և դրա մթնոլորտի ստորին շերտերում։
Staphylococcus capitis և Buttiauxella մանրէների և Aspergillus niger բորբոսի նմուշները դասավորված են եղել երկու շերտով, որոնցից ներքևինը պաշտպանված է եղել տիեզերական ճառագայթումից, ինչը հնարավորություն է տվել ճառագայթման հետևանքները առանձնացնել այլ գործոններից:
Բոլոր միկրոօրգանիզմները ազդեցության են ենթարիկվել այս կամ այն աստիճանի վրա: Գիտնականներին հաջողվել է վերականգնել Aspergillus niger միկրոբը՝ Երկիր վերադառնալուց հետո:
Սև բորբոսը կարող է վնաս հասցնել շնչառական համակարգին, սակայն դա վերաբերում է հիմնականում իմունային անբավարարություն ունեցող մարդկանց: Ընդհանուր առմամբ, հարկ է հաշվի առնել, որ այն կարող է գոյատևել դեպի Մարս թռիչքների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՍԱ-ի մարսագնաց Perseverance-ը վայրէջք է կատարել կարմիր մոլորակի վրա
- Մարս մոլորակը «գրավելու» փորձերը
- Մարս թռչելն արդեն իրական է թվում. Իլոն Մասկ