Հասարակություն 18:16 22/02/2021 Հայաստան

Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի

Մոսկվա կ/թ-ում այսօր տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվել է նոր նախագահը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 2-ին մահացավ Եզդիների ազգային միության նախագահ, առաջնորդ՝ Ազիզ Թամոյանը: Նա 83 տարեկան էր և կառույցը ղեկավարում էր 1988 թ.-ից` գրեթե 33 տարի: Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը: Հենց այդ մասին է պատմել նոր նախագահի ընտրությանը նախորդած Ազիզ Թամոյանին նվիրված  փաստավավերագրական ֆիլմը:

Էկրանին ցուցադրվել են եզիդական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ՝ Ամար Կտոն: Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:
Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Քյարամ Սլոյանը, Ազիզ Ավդալյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը: Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարություն կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Եզդիների ազգային միության նախագահի միակ թեկնածուն` Ազիզ Թամոյանի թոռն էր` Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա իր ելույթում նշել է, որ  իր մեծ ուսուցչի` Ազիզ Թամոյանի թողած անգնահատելի ժառանգությունը փաստում է իր հավերժ ներկայության մասին:

Խդր Հաջոյանը (Թամոյանը) այսօրվա ընտրությունը պարզապես իր անձի ընտրությունը չի համարում, այլ` Եզդի ժողովրդի իրավունքների, կրոնի, լեզվի, ազգային արժեքների, մշակույթի և կրթության պահպանման ու զարգացման, ինչպես նաև հայ -եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք:

«Վստահ եղեք, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները, իհարկե, հաղթահարելի միմիայն մեր միասնականության, մեր համատեղ ուժերի շնորհիվ: Այն ճանապարհը, որով պիտի գնանք հեշտ չէ, սակայն Ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը դեպի ազգային արժեքների պահպանությանը ինձ զորավիգ են դառնում, որպեսզի էլ ավելի եռանդով շարունակեմ այն սուրբ գործը, որը ժառանգել ենք երջանկահիշատակ Ազիզ Թամոյանից և իր համախոհներից: Այնպես, որ եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին: Բժի Էզդիխանա, բժի Էրմենիստան, բժի Թֆակա էրմենիա, հոլը, հոլը, հոլա Սըլթան Էզիդե Սորը (Կեցցե, Էզդիխանան, կեցցե Հայաստանը, կեցցե հայ-եզդիական միասնականությունը)»,- ասել է Խդր Հաջոյանը:

Միջոցառման ընթացքում նաև արցախյան պատերազմի եզդի մասնակիցներից Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանի պարգևն է հանձնվել, նա ավելի վաղ պարգևատրվել էր Արցախի նախագահի հրամանագրով` Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան:

Համագումարի ընթացքում նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ Եզդիների ազգային միության նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:54
Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն. times.am
«Եթե կողք կողքի դնենք երկու լուսանկարները, ապա կտեսնենք, թե ինչպես է Նիկոլի քարոզչության թիմից ինչ-որ մեկը երկար ժամանակ անցկացրել Photoshop-ով գեղեցիկ պատկեր ստանալու համար»:
Աղբյուր` Panorama.am
11:46
Երեկ մենք ականատես էինք Ալիևի հաղթական պառադի հայաստանյան տարբերակին. Զոհրաբյան
«Իմ լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես են նախորդ իշխանությունները կիրառել վարչական ռեսուրս, բայց...
Աղբյուր` Panorama.am
11:44
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ
Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր...
Աղբյուր` Panorama.am
11:39
«Մեկ Աբգարիս ժպիտն է աչքիս առաջ, մեկ մարդասպան նիկոլի, ծաղրածու ալենի, դմփ դմփ հու հուն». Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ժամանակ, գրում է. ...
Աղբյուր` Panorama.am
11:38
Սուրեն Սարգսյան. Եթե Հայաստանի իշխանությունները չխանգարեն, Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա
Միջազգայնագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է. «Այսօր շուրջ 170 Կոնգրեսական դիմել են Բայդենին՝...
Աղբյուր` Panorama.am
11:32
Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու.Արման Աբովյանը՝ «Իմ քայլին»
«Ժողովո՛ւրդ, ոնց որ Հայաստանն առանձին է ապրում՝ իր դարդերով, դուք լրիվ առաձին օրակարգեր եք փորձում գեներացնել»,- այսօր ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ռուսաստանը պետք է պատրաստ լինի լքել ԵԽԽՎ-ն․ Տոլստոյ
Ռուսաստանը պետք է վերանայի իր դերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և պատրաստ լինի լքել այն, եթե գործարկվի Ռուսաստանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ժամանակ ունե՞նք բանավիճելու, թե ո՞ր հրապարակում է ավելի շատ մարդ հավաքվում. Սիմոնյան
«Անկումը քիչ կանգառներ ունի, դրա համար անկում ապրող մարդիկ չեն հասցնում գիտակցել, որ իրենք անկման մեջ են»,- այսօր խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:23
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք
Արցախում մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  5 դեպք: Արցախի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:19
«Իմ քայլում» կարծիքները կիսվել են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:15
02.03.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Առողջացել է 227 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Կասպերսկի». Զգո՛ւյշ, ֆլեշ է
Հայաստանում կորպորատիվ օգտատերերն ավելի հաճախ են ենթարկվում տեղային սպառնալիքների
Աղբյուր` Panorama.am
11:08
Գարնանային համերգաշարի բացումը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է...
Աղբյուր` Panorama.am
11:05
Չզարմանաս , եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Հասմիկ Գասպարյան
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի դուստրը՝ Հասմիկ Գասպարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին ուղղված մեղադրանքներին։...
Աղբյուր` Panorama.am
11:01
ԱԱԾ. Բացահայտվել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպք
Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
10:59
Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսել են
Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:
Աղբյուր` Panorama.am
10:58
Մակրոնն ու Էրդողանը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ կանցկացնեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր երեկոյան բանակցություններ է վարելու Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ` տեսակապի միջոցով: Այդ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ստրասբուրգը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմի ընթացքում տուժած խաղաղ բնակչությանը
Ստրասբուրգի Քաղաքային խորհուրդը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմում տուժած բնակչությանը։ 2021թ. փետրվարի 22-ի նիստի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:44
Իրանում մահապատժի է ենթարկվել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման անդամը
Երկուշաբթի առավոտյան, Իրանում գործադրվել է «Հարաքաթ օլ Նեզալ ալ Արաբի լե Թահրիր ալ Ահվազ» և «Ջաբհաթ ալ- Նուսրա»...
Աղբյուր` Panorama.am
10:40
Դուք կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-ից, կա՛մ պետք է հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին
Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, նախքան օրակարգային հարցերի անդրադառնալը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ...
Աղբյուր` Panorama.am
10:38
Բայդենի վարչակազմը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Նավալնիի գործի կապակցությամբ
Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այս շաբաթ, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:30
Խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ. Տիգրան Ուրիխանյան
ԱԺ-ն 69 պատգամավորով սկսեց հերթական նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով  հերթական նիստի օրակարգը, հայտնեց, որ պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Պենտագոնը հայտնել է Ուկրաինային 150 միլիոն դոլար հատկացնելու պայմանները
ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) շրջանակներում 150 միլիոն դոլար կտրամադրի այն բանից հետո, երբ համոզվի, որ Կիևը...
Աղբյուր` Panorama.am
10:16
Լարսում 430 բեռնատար կա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արմեն Աշոտյան. Հրապարակում եմ ինձ անանուն աղբյուրներից հասանելի դարձած նամակը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք
Ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:12
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կևորկովը
Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, մանկավարժ Գեորգի Կևորկովը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
10:10
Տիգրան Աբրահամյան. Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել...
Աղբյուր` Panorama.am
10:07
Մի քանի մարզերում ճանապարհներին մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
10:06
Միքայել Մինասյան. Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ երեկվա հանրահավաքը Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։ «Եվ հիմա՝ տապալված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}