Հասարակություն 16:35 22/02/2021 Հայաստան

Ճարտարապետ. Պետությունը պետք է ամրագրի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա պատսպարվելու տեղ

«Հայաստանում ապաստարանների հետ կապված առաջին կարևոր խնդիրը թաքստոցների չգոյությունն է կամ ոչ բարվոք վիճակն է, դրանց մասին իրազեկվածության բացը։ Անցած անգամ ես հետևում էի ավագանու նիստին, և ես խիստ զարմացա, որ Երևանի քաղպաշտպանության պատասխանատու քաղաքապետը այս խնդիրները թողեց բնակիչների վրա, այսինք, ՏԻՄ մարմինները կարծես չեն ուզում կատարել իրենց պոզիտիվ պարտականությունը, մինչդեռ պետք է անեն, քանի որ այն կապված է մարդկանց կյանքի հետ»,-նման կարծիք հայտնեց «Պահապան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Վիգեն Շիրվանյանը «Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ։

Նա առաջարկում է, որ խնդրի կանխարգելման համար բազմաբնակարան շենքերը պարտադիր կերպով պետք է ունենան ապաստարաններ, որոնք կլինեն գործող ու օրինակելի, բնութագրիչներին, բնակչության թվին համապատասխան։

Նշենք, որ քննարկման մասնակից պետական կառույցների ներկայացուցիչները, մասնագետները ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու կարծիքները Երևանում և ՀՀ մյուս քաղաքաներում քաղաքացիական բնակչության պաշտպանության, մասնավորապես, թաքստոցներին և ապաստարաններին վերաբերող առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ճանապարհները:

Մասնագետների կարծիքով՝ խնդիրը կարգավորելու համար նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում:

«Պահապան›› հիմնադրամի գործադիր տնօրեն, Ինգա Մանուկյանը բարձրացրեց բնակիչների իրազեկվածության աշխատանքերի հարցը, որպեսզի մադրիկ անհրաժեշտության դեպքում կարողանան ճիշտ վարք ցուցաբերել։

DAAP Ճարտարապետական ստուդիայի հիմնադիր, ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանն այս առումով կարևորում է պետության կողմից քաղաքացու իրավունքի ամրագրումը։

Նա օրինակ բերեց Շվեյցարիայի օրենսդրությունը, երբ նշվում է, որ Շվեյցարիայի յուրաքանչյուր բնակիչ պետք է ապահովված լինի ապաստարանով իրեն մոտ, հասանելի տարածքում։

«Պետությունը պետք է այսպեսի մի նախադեսությամբ ձևակերպի նպատակն ու ապահովի դրան հասնելը։ Պետք է լինեն հանձնաժողովներ, որոնց անդամները  կշրջեն այդ ապաստարաններում, կստուգեն օրինակ ջրահեռացման համակարգը, դռները կամ այլ բաներ։ Մի խոսքով, դա պետք է սկսի կարճ նախադասությունից, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա պատսպարվելու տեղ»,-ասաց նա։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմինե Պետրոսյանը կարևորեց իրազեկման աշխատանքների իրականցումը։ Նրա հիմնադրամը ԱԻ նախարարության հետ համագործակցությամբ պատրաստել է տեսահոլովակ, որը կոչվում է  «Պատսպարում»։ 

Հետագայում օրենսդրական բարեփոխումների նախաձեռնողներին նա հիշեցնում է, որ գործող օրենքները խրթին են, կարծես գրված են այնպես, որ մարդիկ չհասկանան։ Նա հորդորում է մասնագետներին, փորձագետներին հետագայում ավելի պարզ շարադրել։

«Arwest Architects›› ՍՊԸ տնօրեն, ճարտարապետ Ստեփան Եղիազարյանն ապաստարաններ նախագծել է, խոսեց դրա ընթացքում հանդիպած դժվարությունների մասին։ Հայաստանն այդ ժամանակ չի ունեցել նորմատիվային կանոնակարգեր։

«Պետք է օրենսդրորեն ընդունվի այն պաստը, որ ՀՀ ամեն քաղաքացի պետք է ապահովված լինի ապաստարանով, ես համաձայն եմ իմ գործընկերոջս հետ»,-ասաց նա։

Նրա խոսքով, պետք է պատրաստվեն նոր ուղեցույցներ ապաստարանների կառուցման համար, դրանք պետք է լինեն թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերի համար։

«Հենց այս պահին իմ ձեռքին հաստափոր մի գիրք է, որտեղ նկարագրվում է, թե ինչպես պետք է կառուցել ապաստարան գյուղական համայնքներում։ Մեր պետությունը պետք է թարգմնաի ու նման մի բան ստեղծի»,-ասաց նա։

,Վ. Բրյուսովի պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ, «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ի հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նշում է, թաքստոցների հետ կապված խնդիրներն ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ, սակայն դրանց մեծը կարող է շատ արագ լուծվել ցանկության դեպքում։

«Օրինակ, դռների դուրս բացվելն ապահովելն այնքան էլ բարդ խնդիր չէ։ Կան դպրոցներ, որոնքց պատուհանները ճաղավանդակներ ունեն կամ ընդհանրապես չեն բացվում։ Մեր նկուղում այս պահին բարձրավոլտ բաց կաբելներ են, և դա ջրի խողովակների հարևանությամբ, մեկին ասում ես, մյուս մարմնի վրա է գցում, այս իրավցիճակում մտնել այնտեղ հնարավոր չէ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համալիր լուծումներ են պետք, ինչը ԱԻ նախարարության տիրույթում է։

Երևանի ավագանու մեկ այլ անդամ Պավել Սարգսյանն էլ ուշադրություն է հրավիրում փաստին, երբ շատ դեպքերում շենքի որոշ տարածքներ զավթված են բնակիչների կողմի, կան դեպքեր, երբ դրանք վարձակալության են տրվել։

«Այս ուղղությամբ տարիներ շարունակ ոչ մի բան չի արվել, կարծում եմ, սա նաև ԱԻ նախարարության բացթողումն է, քանի որ քաղաքականություն մշակողն այդ գերատեսչությունն է, իսկ կարատողները ՏԻՄ մարմիններն են»,-ասաց նա։


ԱԻ գեներալ-մայոր, Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանն ընդգծում է, որ կառուցվող նոր շենք շինությունները պարտադիր կերպով պետք է ունենան ապաստարան, դա կարող է լինել օրինակ ֆիզկուլտուրայի դահլիճ, նկուղ կամ էլ կայանատեղի։

«Մենք ունեցել ենք  նախկինում ցորենի, ջրի պաշարներ, կարողացել ենք շարժվել ստորգետնյա ճանապարհներով։ Ես Տավուշի օրինակը բերեմ։  Հուլիսյան դեպքերից հետո նոր մոտեցում ցուցաբերվեց, 5-6 տան մոտ փոքրիկ թաքստոց սարքել, որպեսզի մարդիկ երկար տարածություն չվազեն։ Պետք է հստակ լինի, թե օրինակ, որ զենքի դեպքում ինչպե՞ս պետք է պաշտպանվել։ Մենք անհատական պաշտպանության մասին ընդհանրապես մոռացել ենք, չկան հակագազներ, դա շատ թանկ հաճույք է, բայց դրա մասին, հաջորդ դասին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա ապաստարանների հետ կապված  օրենքը դրված է շրջանառության մեջ, գրված է, թե յուրաքանչյուրն ինչ պետք է անի։

Գրիգորյանն ընդգծում է, որ պետք է լուծումները լինեն համալիր, ոչ թե կիսատ-պռատ, հակառակ դեպքում մի օր ուշ կլինի։ 

Քննարկմանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ՝



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։  «Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V  պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ապրիլի 1-ին «Finnair»-ին զավեշտալի հայտարարություն էր տարածել դեպի Մարս ավիատոմսերի վաճառքի մասին
Ֆիննական ազգային փոխադրող «Finnair»-ը ապրիլի 1-ին՝ Հումորի օրը, զավեշտալի հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ սկսում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հելսինկիի փողոցներում բնակիչները գայլ են տեսել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գայլ են նկատել: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն «Հելսինկիում առավոտյան գայլ է նկատվել:...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրապրակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պատասխան նամակը համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը`արդյունաբերությանը հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալու համար:...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին
Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։ San Francisco Chronicle-ը նշում է,...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Արքայազն Հարրին պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»,- «Զարթոնք» ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:55
Կրակոցներ Քասախ գյուղում
Ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ստվերային շուկայում ռուսական պատվաստանյութ են վաճառում
Փորձագետները ինտերնետի ստվերային հատվածում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արման Թաթոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Սամվել Մարտիրոսյան. Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Google Maps քարտեզներում Երևանի փողոցներն ադրբեջանցիների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}