Քաղաքական 17:44 22/02/2021 Հայաստան

Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. 

«Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովորդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։

Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։

Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ  ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։

նցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։ Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝  ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:

Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։

Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։

Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։

Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով  զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։

Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։

Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց  ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։

Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վրա»:

Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես...

Posted by Mikayel Minasyan on Monday, 22 February 2021

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:12
Իտալիայում խուզարկել են նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 քաղաքացու տները
Իտալիայի ոստիկանները ներխուժել էին 11 կասկածյալների տները՝ Նախագահ Սերջիո Մատտարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արթուր Դանիելյան. Ներքաղաքական խժդժության արդյունքում Սյունիքը կտարանջատվի Հայաստանից
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, որ միացել է #antinikol շարժմանը, գրում է. «Քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
14:58
Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է արագ լուծվեն, ներառյալ ռազմագերիների վերադարձը․Լավրով
«Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն ու առանց նախապայմանների»,-այս մասին Բաքվում ասաց Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
14:44
Վաղը ներդրողը Թուրքիայից կգա, մանկապարտեզի «Արևիկ» անունը կսարքի «Բայրաքթար».Դավիթ Սահակյանց
«Նա առնետի տեսակ է՝ անընդհատ աչքերը վազող, տարածության մեջ չկողմնորոշվող, ինչ որ բան փախցնել ուզող պերսոնաժ է Փաշինյանը իմ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին
«Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:26
Լավ, դուք ինչքան էշ եք, որ չեք հասկանում՝ նոր պատերազմ է հասունանում. Սերգեյ Շաքարյանց
«Էրդողանն աշխատում է հանուն գլոբալիստների պլանների իրականացման, վերջերս մեր հայրենակիցներից մեկը Աբու-Դաբիում մի մեծ, ծավալուն հոդված էր...
Աղբյուր` Panorama.am
14:16
Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կարգավորման բանալին ձեռք բերված նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների լիակատար...
Աղբյուր` Panorama.am
14:12
Բայրամովը կարծում է, թե Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերիներին և կարելի է խոսել հարաբերությունների կարգավորման մասին
Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իսրայելի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ՀԱՄԱՍ շարժման գործողությունները
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Գազայի հատվածում Համասի արմատական շարժան՝...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վահե Հովհաննիսյան. «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացրել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է...
Աղբյուր` Panorama.am
13:49
Վարդևանյանի միջնորդությունը՝ դատական նիստերը տևական ժամանակ հետաձգելու վերաբերյալ, մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց  ԵԴ/0253/01/19 գործով...
Աղբյուր` Panorama.am
13:29
Պյանիչը գուցե վերադառնա Յուվենտուս
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»․ թուրինյան ակումբը քննարկում է բոսնիացուն...
Աղբյուր` Panorama.am
13:21
Նեթանյահուի որդին Էրդողանին պատասխանել է Քուրդիստանի դրոշով
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, ով հայտնի է իր հակաէրդողնական հայացքներով, պատասխանել է Թուրքիայի նախագահի այն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մարիա Սուքիասյան. Էշի և էշերի սահմանադրական իրավունքները
Այլընտրանքային նախագծեր խումբ ը տարածել է խմբի փորձագետ Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապակում ենք ամբողջությամբ. «Իջևանցին էշով...
Աղբյուր` Panorama.am
13:08
Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց...
Աղբյուր` Panorama.am
13:03
Գազայի հատվածում իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է 24 պաղեստինցի, որից 9-ը երեխա
Առնվազն 24 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների արդյունքում: Նման տվյալները, Independent-ի հաղորդմամբ, ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
12:57
Իդլիբում թուրք զինծառայող է սպանվել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սիրիական Իդլիբում «թուրքական շարասյան վրա հրթիռային հարձակման հետևանքով» մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Զելենսկին գնահատել է իրավիճակը Դոնբասում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դոնբասում դիպուկահարների թիրախային հարձակումները «գրեթե անցյալում են», նա դա...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ. Աթանեսյանը՝ գլխավոր դատախազին
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չգիտի, թե «ինչի մեջ է խրվել»։ Ասուլիսում նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:...
Աղբյուր` Panorama.am
12:45
Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու նոր համակարգի կառուցման վրա. Աբրահամյան
«Ինչ բանակ էլ հետագայում կառուցենք, վերափոխենք կամ բարեփոխենք՝ հիմքում պրոֆեսիոնալ զինվորականներն են լինելու»:
Աղբյուր` Panorama.am
12:38
Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր
Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում խնդիրները լուծելու համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Պուտինը Պետդումա է ներկայացրել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ՌԴ կողմից «Բաց երկնքի մասին» պայմանագիրը չեղարկող օրինագիծ:...
Աղբյուր` Panorama.am
12:25
Լավրովը Բաքվում նշել է ռազմագերիների, պատմամշակութային ժառանգության մասին
«Մենք լիովին հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը՝ համաձայն երեք երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ալիևը սպառնում է Ֆրանսիային ու Կանադային՝ խորհուրդ տալով իրենց տարածքում հայերին ինքնավարություն կամ անկախություն տալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային հորդորում է չխառնվել Բաքվի գործերին «Երբեմն աշխարհի մյուս կողմի երկրները...
Աղբյուր` Panorama.am
12:04
Եթե սրանք ստանան 30-40 տոկոս ձայն, խելացի, ազգասեր զանգվածը պարզապես գնալու է այստեղից. Աթանեսյան
«Հականիկոլական չէի անվանի այդ շարժումը: Շարժում, որը դեմ է այս ազգադավին, հայ ազատագրական շարժում է»,- ասուլիսում ասաց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուսուցիչ և ութ աշակերտ
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ուսուցիչ և ութ աշակերտ, չորսը հոսպիտալացվել են: Ավելի վաղ հաղորդվում էր վեց...
Աղբյուր` Panorama.am
11:58
Դատախազությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել ավտոմեքենաների պետհամարանիշների հափշտակության դեմ արդյունավետ պայքարի համար
2020թ. և 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում միայն Երևան քաղաքում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության...
Աղբյուր` Panorama.am
11:56
Երևանում սպանության գործով հայտարարվել է հետախուզում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}